Ռոբին Ուիլյամսն արգելել է օգտագործել իր կերպարը 25 տարի
LifestyleՌոբին Ուիլյամսի կտակի համաձայն՝ իր անվան, նկարների, կերպարի ու ստորագրությունների իրավունքը փոխանցվում է Windfall Foundation հատուկ ֆոնդին, որը նրա պաշտոնական ներկայացուցիչն է:
Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը՝ հայտնի դերասանի ցանկությամբ՝ արգելվում է վերը նշվածների հանրային օգտագործումը դերասանի մահից 25 տարվա ընթացքում: Այլ կերպ ասած՝ մինչև 2039թ. օգոստոսի 11-ը Ռոբին Ուիլյամսը չի կարող վերամարմնավորվել գովազդում, գեղարվեստական ֆիլմում կամ ներկայացման մեջ:
Միևնույն ժամանակ նրա կերպարը փոխանցվում է բարեգործական կազմակերպություններից մեկին ժամանակավոր օգտագործման համար, օրինակ՝ որևէ լոգոյի համար, որը կվերնագրվի՝ «Բժիշկ՝ առանց սահմանների»:
Այս քայլը կիջեցնի դերասանի ժառանգների հարկային ծանրաբեռնվածությունը: Նկատենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս օգտագործել մահացած դերասանների բարձրորակ կերպարները: Այդ եղանակով ներկայացվել են Մայքլ Ջեքսոնը, Տուպակա Շակուրան և այլք:
Հիշեցնենք, որ Ռոբին Ուիլյամսը ինքնասպան եղավ 2014-ի օգոստոսի 11-ին: Պատճառները մինչ օրս հայտնի չեն, քանի որ դերասանը ոչ մի գրություն չէր թողել: Կարծիք կա, որ նա տառապում էր խորը ընկճախտով: