Հայտնի է «Հպարտություն և նախապաշարմունքներ և զոմբիներ» ֆիլմի պրեմիերայի օրը
LifestyleScreen Gems կինոընկերությունը նշանակել է «Հպարտություն և նախապաշարմունքներ և զոմբիներ» ֆիլմի պրեմիերայի օրը, որը նկարահանված է Սեթ Գրեմ Սմիթի նույնանուն ստեղծագործության հիման վրա, որն էլ իր հերթին համարվում է Ջեյ Օսթինի վեպի ձևափոխված տարբերակը:
Ինչպես հաղորդվում է մամուլի հաղորդագրությունում՝ ֆիլմի պրեմիերան կլինի 2016-ի փետրվարի 19-ին: Այսպիսով, ֆիլմի միակ մրցակիցը կլինի «Բեն Հուր»-ի նոր էկրանավորումը, որի պրեմիերան կկայանա նույն թվականի փետրվարի 26-ին:Ֆիլմի սյուժեն գրքի մոտիվներով է, կառուցվելու է Բեննեթ ընտանիքի շուրջ, որոնք իրենց աղջիկների համար փեսացուներ են փնտրում:
Բայց փեսացուների փնտրտուքին կարող է խանգարել վտանգավոր վիրուսը, որը մարդկանց հրեշի է վերածում:Ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Բեր Ստիրսը, որի գործերից են «Չարլի Սան Կլաուդի երկակի կյանքը» դրաման և «Հայրիկը նորից 17 տարեկան է» կոմեդիան:
Գլխավոր դերում Լիլի Ջեյմսն է լինելու, իսկ մյուս դերերում՝ Բելլա Հիկնոտը, Սուկի Ուոթերհաուսը, Սեմ Ռայլին, Մեթ Սմիթը, Ջեք Հյուսթոնը և այլ դերասաններ:Հիշեցնենք, որ այս ֆիլմի էկրանավորման փորձերն արդեն մի քանի տարի է ինչ արվում են: Տարբեր ժամանակներ ֆիլմի գլխավոր դերակատարուհիներ են ընտրվել Նատալի Փորթմանն ու Էմմա Սթոունը, բայց երկու դերասանուհիներն էլ արդյունքում դուրս են մնացել նախագծից: