Ереван, 20.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Մարդկային 7 ամենաահավոր հիվանդությունները

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

1. Դեմք չունեցող մարդը

58-ամյա պորտուգալացի Խոսե Մեստրեն հայտնի է նրանով, որ դեմք չունի. դրա փոխարեն նա ունի գոճիի չափ ուռուցք՝ մոտ 40 սմ² և 5 կգ քաշով։

Սկզբում Խոսեի դեմքը բոլոր մարդկանց նման նորմալ էր։ Միակ տարբերությունը փոքրիկ ուռուցքն էր, որով նա ծնվել էր։ Այն բարորակ հեմանգիոմա էր. այն հիմնականում արագ տարածվում է և, որպես կանոն, արագ էլ անհետանում է։ Բայց Խոսեի դեպքում այն սկսեց մեծանալ. բժիշկներն այն երակային պաթոլոգիա անվանեցին։ Հիվանդության ախտանշանները հայտնվեցին շուրթերի վրա, երբ նա ընդամենը 14 տարեկան էր։

Տեղացի բժիշկները չկարողացան ճշգրիտ ախտորոշում կատարել, սակայն ուռուցքը վերացնելու համար պետք էր արյան փոխներարկում կատարել։ Սակայն նրա մայրը, լինելով Եհովայի վկա, դրան կտրականապես դեմ էր, այդ իսկ պատճառով հիվանդությունը գնալով զարգացավ։ Արդյունքում Խոսեն ոչ միայն կորցրեց իր դեմքը որպես այդպիսին, այլև նրա մի աչքը դադարեց տեսնել, և ատամները թափվեցին։

Անցնելով մի շարք սարսափելի վիրահատությունների միջով՝ Խոսեն վեջապես դեմք ձեռք բերեց։ Եվ թեկուզ այն դժվար է գեղեցիկ անվանել, տղամարդը երջանիկ է։ Նա ինքն է գնումներ կատարում, հաճախ է հանդիպում ընկերների հետ, իսկ ամենակարևորը՝ վայելում է իր կյանքը։

2. Փղանման մարդը

Դեմքի վրա ուռուցքի ևս մեկ դեպք, այդ մարդու անունը Խուան Չունցայ է։ Նրա դեմքը կշռում է 20 կգ։ Նա տառապում է հիվանդության ծայրահեղ խորացմամբ, որը կոչվում է նեյրոֆիբրոմատոզ։ Չնայած նրան, որ այդ ժառանգական հիվանդությունը բավականին տարածված է, այն ունի մի քանի տեսակներ, այդ թվում՝ խիստ հազվադեպ։ Խուանի դեպքը համարվում է ամենալուրջ և շատ ուշադրության արժանացածներից մեկը։

Խուանը կարողացավ վիրահատության դիմել միայն այն ժամանակ, երբ մեծացավ։ 2007թ. հուլիսին բժիշկները նրա ուռուցքից 15 կգ հեռացրեցին, իսկ 2008թ.՝ մոտ 5 կգ։ Դժբախտաբար, ուռուցքը կրկին մեծացավ։ Այդ իսկ պատճառով հինգ տարի անց՝ 2013թ., Խուանը ստիպված եղավ նորից վիրահատվել։ Եվ միայն սրանով չսահմանափակվեց. ըստ բժիշկների՝ «փղանման մարդու» բուժումը դեռ վերջնակետին չի հասել։ Խուանն ամենաքիչը երկու վիրահատություն ևս պետք է կատարի։

3. Փուչիկանման մարդը

Յուրատեսակ նեյրոֆիբրոմատոզով տառապում է նաև ինդոնեզիացի Չանդրա Ֆիշուն։ Մի ժամանակ Չանդրան հմայիչ երիտասարդ էր, սակայն առեղծվածային հիվանդությունը նրա կյանքը փոխեց։ Նա դիմեց ուր ասես՝ թե՛ բժիշկներին, թե՛ հեքիմի։ Հեքիմը կտրեց նրա ուռուցքի մի մասը և խորհուրդ տվեց այն բանանի ծառի տակ թաղել։ Սակայն դա էլ չօգնեց։ Բժիշկները նահանջեցին, հեքիմը՝ նույնպես։ Հիմա Չանդրան համարյա 60 տարեկան է, նրա հիվանդությունն անբուժելի է, և բացի այդ՝ այն փոխանցվել է իր երեխաներին. նրանց մարմնին նույնպես այտուցներ են առաջացել։ Թեպետ բժիշկները մխիթարում են՝ ասելով, որ պարտադիր չէ, որ նրանց հիվանդությունը Չանդրայի աստիճան զարգանա։

Այժմ Չանդրան գերադասում է ավելի շատ աշխատել, քան հայելու մեջ նայել։ «Երբ մարդիկ ինձ են նայում, ես ինքս ինձ ասում եմ՝ դա նրանից է, որ ես գեղեցիկ եմ»,-կատակում է Չանդրան։

4. Ծառանման մարդը

Ինդոնեզացի Դեդե Կոսվարան ամբողջ կյանքն առեղծվածային հիվանդությամբ է տառապում. նրա մարմնի վրա գոյացություններ են առաջանում, որոնք ծառի ճյուղերի են նման։ Ամեն տարի դրանք 5 սմ-ով աճում են և մի քանի տարվա ընթացքում հասել են 1 մետրի։ Եվ եթե վերոնշյալ հիվանդությունների դեպքերում բժիշկները կարողացել են գոնե մոտավոր ախտորոշում կատարել, ապա այս դեպքում նրանք թևաթափ են եղել։ Սա եզակի դեպք է, և հնարավոր է՝ միակը։ Ոչ մի բժշկական տեղեկատուի մեջ այս տեսակի հիվանդություն նշված չէ։

Այժմ հեռացրել են Դեդեի գոյացությունների մոտ 90%-ը, և նա վերջապես կարողացել է իր ձեռքերը տեսնել։ Ասում են՝ վիրահատություններից հետո նա կրկին կարողացավ գրիչը ձեռքն առնել և նույնիսկ տարվեց խաչբառներով, և բացի այդ՝ նա հույս ունի իր կյանքը կարգավորել։ Բժիշկներն ասում են, որ շատ հնարավոր է՝ գոյացությունները նորից առաջանան, այդ իսկ պատճառով Դեդեն ստիպված կլինի տարվա մեջ ամենաքիչը երկու անգամ վիրահատություն կատարել։

5. Մանկահասակ ծերերը

Այս մարդիկ մնացածներից 10 անգամ շուտ են ծերանում։ Նրանք տառապում են գենետիկական հազվադեպ հազվադեպ հիվանդությամբ՝ պրոգերիայով։ Այս հիվանդությունը նաև կոչվում է Հաստինգս-Գիլֆորդի համախտանիշ։ Աշխարհում գրանցվել է այսպիսի 80 դեպք։

Մանկական պրոգերիայով հիվանդ մարդկանց կյանքի միջին տևողությունը 13 տարի է։ Որոշները նույնիսկ մինչև 7 տարին չեն հասնում։ Այսպիսի հիվանդների կյանքի տևողության ռեկորդը 45 տարի է կազմում։

6. Աշխարհի ամենատգեղ կինը

Եթե Դուք դեռահաս աղջիկ եք, ում գլխում շարունակաբար այդպիսի մտքեր են առաջանում, ապա հանգստացեք՝ այդ տեղն արդեն զբաղեցված է։ Թերթերն ամերիկացի Լիզի Վելասկեսին ճանաչել են աշխարհի ամենատգեղ կինը։ Աղջիկը տառապում է հեմոռագիկ համախտանիշի հազվադեպ հիվանդությամբ։ Այսպիսի հիվանդների օրգանիզմը թույլ է և չի կարողանում վարակներից պաշտպանվել, և նրանցից շատերը վաղ տարիքում են մահանում։ Լիզին, իհարկե, գերազանցեց բոլորին, սակայն ապրելու համար նա պետք է ամեն 20 րոպեն հաց ուտի։ Բացի այդ՝ Լիզին երբեք 30 կգ-ից ավել չի կշռել։

7. Գայլանման մարդիկ

Այս հիվանդության մասին գրեթե բոլորը հիշում են, քանի որ այն նկարագրված է յուրաքանչյուր կենսաբանության դասագրքի մեջ։ Հիպերտրիխոզը կամ պարզապես ավելորդ մազածածկույթը գիտության մեջ վաղուց հայտնի երևույթ է։ Հիվանդությունը բնորոշվում է նրանով, որ մազերն աճում են մարմնի այն հատվածներում, որտեղ չպետք է աճեն։ Հիվանդությունը երկու սեռի դեպքում էլ նույն ձև է արտահայտվում։ Տարբերվում են ժառանգական և ձեռքբերովի հիպերտրիխոզ։ Երկրորդ տեսակը հնարավոր է բուժել, բացի այդ՝ այն ժառանգական հիպերտրիխոզի նման ահավոր չէ։ Ժառանգական հիպերտրիխոզն անբուժելի է։

 

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном