Անատի Սաքանյանի ապրիլմեկյան դաժան կատակը իր երկրպագուների գլխին (լուսանկար)
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Դերասանուհի Անատի Սաքանյանը ապրիլմեկյան չար կատակ է խաղացել իր երկրպագուների գլխին:
Վերջինս իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը ամբողջովին պատված է արյունոտ վիրակապերով:
Դերասանուհին լուսանկարի հետ մեկնաբանություն է թողել՝ «Երևան-Վրաստան մայրուղի՝ ավտովթար»:
Լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում: :)
Նրանց մեծ մասը չի հավատացել նրա գրառմանը՝ հասկանալով, որ դա ընդամենը չար կատակ է: :)
