Իրանցի երիտասարդների փողոցային ոճը (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը ներկայացնում է իրանցի երիտասարդների «փողոցային առօրյան»:
Զուր չէ, որ ժամանակին ասում էին, թե Թեհրանը երկրորդ Փարիզն է: Ազատ բարքերի նմանությամբ 1970-ականների Իրանը համեմատելի էր Եվրոպայի հետ: Կանայք կարող էին դուրս գալ մերկ ոտքերով, լսել արևմտյան երաժշտություն: Արևմտյան մշակույթը հարգի էր բնակչության գերթե բոլոր շերտերում:
Սակայն 70-ականների վերջին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, ու կանանց պարտադրեցին ծածկվել ոտքից գլուխ: Շատերը կարող են մտածել, թե Իրանում փողոցում կարող են քարկոծել կնոջը, եթե նա խստորեն չի պահպանում հագնվելու կանոնները: Իրականում ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ:
Աղջիկները կարող են հագնվել այնպես, ինչպես ուզում են, միակ պայմանը այն է, որ գլուխը պետք է ծածկված լինի, վիզը պետք է չերևա: Վերնահագուստը պետք է ծածկի հետույքը
Իրանում ազատ վաճառվում են սմարթֆոններ, որոնց վրա պատժամիջոցներ չեն տարածվում:
Իրանում հնարավոր է փողոցներում հանդիպել թանկարժեք մեքենաներ՝ «Լամբորջինի», «Ֆերարի» և այլն:
XX