Yerevan, 27.July.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մասնագետները Սյունիքում բրուցելյոզի դեմ պայքարի արդյունքում հիվանդության նվազում են արձանագրում

Society

Սյունիքի մարզում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Բրուցելյոզի ազգային ծրագրի շրջանակներում պատվաստվել է 80 հազար խոշոր և 160 հազար մանր եղջերավոր կենդանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի համակարգող Զարուհի Բեգլարյանը:

«2013-ից մեկնարկել է ծրագիրը, որպես պիլոտային մարզ ընտրվել է Սյունիքը (նախնական հետազոտությամբ պարզվել էր, որ Սյունիքի մարզում հիվանդության ամենամեծ տարածվածությունն է): Ծրագրի շրջանակներում իրականացրել ենք խոշոր ու մանր եղջերավոր անասունների պատվաստումներ: Մոտ 80 հազար խոշոր և 160 հազար մանր եղջերավոր անասուններ են պատվաստվել: Կատարվել է ինչպես առողջապահական, այնպես էլ անասնաբուժական բլոկների տեխնիկական ու ինստիտուցիոնալ համակարգերի հզորացում, տեխնիկական վերապատրաստում և ծրագրի շրջանակներում նախագծել ենք բրուցելյոզի դեմ պայքար ի երկարատև ծրագիր,  որը Հայաստանը պետք է որդեգրի, եթե ուզում է գնալ հիվանդության նվազեցմանը»,-ասաց Զարուհի Բեգլարյանը:

Նա նկատեց, որ բրուցելյոզը տարածված է Միջերկրական ծովի ավազանում, Հայաստանը համարվում է էնդեմիկ տարածաշրջաններից մեկը, որտեղ այն մշտապես առկա է եղել: Խորհրդային միության փլուզումից հետո և համակարգերի փոփոխության հետևանքով տարածվածությունն աճել է: Ներկայում տարվող աշխատանքներն ուղղված են նրան, որ նվազեցվի հիվանդության տարածվածությունն ու հնարավոր լինի գնալ դրա ի սպառ վերացմանը: Զարգացած երկրներում էլ այս հիվանդությունը կա, պարզապես նրանք ավելի կառավարելի են այն դարձնում:

Երևանում անցկացվում է «Բրուցելյոզի կառավարման արդիական խնդիրները Հայաստանում և Վրաստանում. միջսահմանային համագործակցություն» թեմայով աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդի ազգային գործակալության, ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության և Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպ ության շուրջ 45 բարձրաստիճան ներկայացուցիչներ, այլ փորձագետներ:

Զարուհի Բեգլարյանի խոսքով` ծրագրի շրջանակներում համագործակցել են մի շարք առաջատար երկրների (Իսպանիա, Հունաստան) մասնագետների հետ` փորձելով բոլոր երկրների լավագույն փորձը կիրառել Հայաստանում ու մի շարք նորարարական ծրագրեր իրականացրել: ՊԳԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ չնայած ծրագիրը դեռ չի ավարտվել, բայց ընթացիկ մոնիտորինգ են իրականացրել` հասկանալու, թե ինչքանով են պակասել բրուցելյոզի դեպքերը Սյունիքում: «Ունենք նախնական տվյալներ և` անասնաբույժների և առողջապահության համակարգի ներկայացուցիչների արձագանքը, որ բավականին նվազել է հիվ անդությունը, բայց քանի որ պաշտոնապես ամփոփված չէ, ես չէի ցանկանա թվեր հրապարակել»,-հայտնեց ծրագրի համակարգողը:

Զարուհի Բեգլարյանը նշեց, որ ՊԳԿ-ի առաջարկն է պատվաստման փորձը կիրառել Հայաստանի ամբողջ տարածքում: «Իրականացրել ենք ֆինանսական հաշվարկները ու տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերելու, եթե կառավարությունը որոշի գնալ այդ ճանապարհով: Մենք մի քանի սցենարներ ենք  մտածել, նվազագույնն անհրաժեշտ է տարեկան 2 միլիոն դոլար հանրապետության ողջ տարածքում պատվաստումներ իրականացնելու համար»,-ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա Զարուհի Բեգլարյանի տեղեկացմամբ` այն իրականացվում է նաև դոնորների կողմից, պարզապես դեռ այդ հարցերը չենք քննարկվել: «Երբ երկիրը որոշի, որ դա իր ուղին է, հնարավոր կլինի այդ հարցերը քննարկել: Դժվար է ասել, թե որքան ժամանակ հետո հիվանդությունը կվերանա: Շատ երկրներ տասը տարի իրականացնում են, նվազել է, բայց դժվար է ասել, որ լիովին վերացել է»,-եզրափակեց Զարուհի Բեգլարյանը:

«Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագիրըֆինանսավորվում է Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից և իրականացվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Ռազմավարական զարգացման գործակալության կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն 724 հազար 324 ԱՄՆ դոլար է: Ծրագրի անմիջական շահառուներն են ֆերմերներն ու Սյունիքի գյուղական համայնքների բնակչությունը:

 

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Unibank and Visa are gifting a trip to Tunisia for twoHow to cut costs? 5 tips from IDBank and IdramThe Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts No payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings The Moody's international rating agency has upgraded IDBank's rating AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer Holidays Saving on Wildberries with IDBank Amio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024 Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribersidcoin: New tool in IDBank’s loyalty system Ucom’s Fixed Network Launches in Nor Hachn About 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction Program Through Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBank Amio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature Card