Նախագահը ներկա չէր Վրաստանի նախագահի և ՀՀ վարչապետի ճաշին
SocietyՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ Սա նորընտիր նախագահի առաջին պաշոտնական այցն է Հայաստան։ Նախքան Զուրաբիշվիլիի Հայաստան ժամանելը, արդեն իսկ այս այցելությունը լայն քննարկումների առարկա էր դարձել, քանի որ վերջինս Բաքու կատարած այցի ժամանակ ասել էր, թե Վրաստանն ու Ադրբեջանը բախտակից են տարածքային ամբողջության ոտնահարվածության առումով:
Արդեն Վրաստանի նախագահի հետ հանդիպելիս, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կարծես, պատասխանել է Զուրաբիշվիլիի վերոնշյալ հայտարարությանը՝ նշելով, թե Արցախի հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման սկզբունքի հանդեպ հարգանքով:
Վրաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո, Զուրբիշվիլին ըստ օրակարգի հանդիպել է ՀՀ վարչապետի հետ, որին հաջորդել է պաշտոնական ճաշը, սակայն այդ ճաշին ներկա չի եղել Արմեն Սարգսյանը։
Հատկանշակն է այն, որ արդեն երկրորդ դեպքն է, որ նախագահն «անտեսվում» կամ «տեխնիկական պատճառներով» ներկա չի գտնվում Հայաստանի համար կարևոր հանդիպումներին։ Խոսքը, մասնավորապես, Արցախում մարտի 12-ին տեղի ունեցած անվտանգության խորհրդի համատեղ նիստի մասին է։
Ու թեև ՀՀ-ն պառլամենտական երկիր է, սակայն նախագահի ֆորմալ լինելու փաստը այդքան ակնհայտ ցույց տալը խոսում է վարչապետի և նախագահի հետաքրքիր հարաբերությունների մասին։