Եթե ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու արարքում չլինի քրեորեն հետապնդելի տարր, և նա կցանկանա վերադառնալ, դա կիրականացվի. Արտակ Զեյնալյան

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվածի կարգավիճակ ունի: Դեռևս գնահատական չտանք՝ նա ապօրինի է հատել սահմանը, թե ոչ ապօրինի:


Ադրբեջանի քաղաքացուն ինչ իրավական գործընթացներ են սպասվում: «Կա փաստ՝ անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը, և իրականացվում է նախաքննություն»,-ասաց նա: 

Հարցին, թե փոխանակման կամ հետ վերադարձնելու գործընթաց կա՞, Զեյնալյանը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ բոլոր պարտականություններն իրականացնում են, ներգրավված է գործընթացում Կարմիր Խաչը, կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակն ամբողջությամբ»: 

Հիշեցնենք, որ Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարցին, թե հնարավոր է՝ հետ հանձնեն, նախարարն ասաց, որ եթե նրա արարքում չի լինի քրեորեն հետապնդելի տարր, և իր կամքով կցանկանա վերադառնալ, բնականաբար կլինի: «Չգիտենք, գուցե նա հայցում է քաղաքական ապաստան: Եթե անձն իր կամքով կուզենա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի, այսինքն՝ կպահպանվեն մարդու իրավունքներն՝ առանց որևէ տարբերակիչ հատկանիշի, առանց որևէ խտրականության, անկախ նրա էթնիկ ծագման ու պատկանելիության:

ՀՀ-ում այս իրավունքը երաշխավորված է»,-ասաց նա:

Հեղինակ Նելլի Լազարյան

 

Հետախուզվողը հայտնաբերվեց Գարգառ գյուղում Դավիթ Տոնոյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին Հրայր Թովմասյանը պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա. Նիկոլայ Բաղդասարյան Ատենախոսության կետադրական նշանը դրոշակ սարքելը լուրջ չէ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց Լևոն Արոնյանը կմասնակցի Զագրեբի Grand Chess Tour մրցաշարին Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրին Օհանյանի և Խաչատուրովի պաշտպանները Վիճակախաղերի և շահումով խաղերի դաշտը կարգավորող օրենսդրությունը խիստ թերի է Ահազանգ նախաձեռնության անդամները հանդիպեցին վարչապետի հետ (լուսանկարներ) Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար Եղանակը Հայաստանում Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոն կազմակերպելու համար 50 մլն դրամ հատկացվեց (տեսանյութ) Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՌԴ զարգացումները՝ մանրադիտակի տակ. «Փաստ» «Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք. «Փաստ» Սարսափելի դեպք` Գյումրիում. որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները. «Փաստ»
Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան կծնվի ԱՄՆ-ում․ մոդելը ներկայացրել է փոքրիկի անվան տարբերակները Պարզվում է, որ գեղեցկուհի Բարբին ավելի քան 10 տարի ամուսնացած է. իսկ ո՞վ է նրա ամուսինը (Photo) ԹԵՍՏ. Աղջիկնե՛ր, այս թեստը կբացահայտի, թե ինչ են իրականում մարդիկ մտածում ձեր մասին, սակայն չեն ասում Եթե ուզում եք իմանալ, թե երբ կկատարվի ձեր ցանկությունը, ապա անցեք այս թեստը՝ ընտրելով քարտերից մեկը Ինչպես և որտեղ են որոշել անցկացնել իրենց ամառային հանգիստը Լիլի Մորտոն և սիրելին Կանացի 10 բան, որոնք միանգամից գրավում են տղամարդկանց ուշադրությունն ու սիրտը Երկու ջենթլմեններ միաժամանակ համբուրում են Արուս Տիգրանյանին. ԼՈՒՍԱՆԿԱՐ «Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք (Տեսանյութ) Եվա Բաղդասարյանը գայթակղիչ լողազգեստով ցուցադրել է սլացիկ ու կրքոտ մարմինը. ՖՈՏՈ Հորոսկոպի ամենաուժեղ ինտուիցիա ունեցող 5 նշանները
website by Sargssyan