Նաիրա Զոհրաբյանը ավանդական ընտանիքի գաղափարի կողմնակիցն է և ԱԺ-ի միջադեպի ժամանակ էլ շատ ճիշտ դիրքերից հանդես եկավ

Կարեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մարտի 5-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը որոշ շրջանակներ փորձում են այլ կերպ ներկայացնել, թե իբր դա Նաիրա Զոհրաբյանի կողմից էր կազմակերպված և նմանատիպ անհեթեթ մեկնաբանություններ անում: Այդ միջադեպի կապակցությամբ շրջանառվեց նույն հանձնաժողովի անդամ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի անունը ում հրավերով էլ ըստ էության այդ տրանսգենդերը հայտնվել էր ԱԺ-ում: Եվ փոխանակ ընդունեն եղելությունը, փորձում են մանիպուլացնել իրավիճակն ու շահարկել ԲՀԿ-ի անունը: Չի ստացվելու տիկին Մարիա Կարապետյան, ԵՄ Ձեզ է «Քաջ կին» մրցանակին արժանացրել, ոչ թե Նաիրա Զոհրաբյանի, սա ուղղակի չենք ասում, այլ որպեսզի ոմանք ճիշտ ենթադրություններ անեն և ինչպես այսօր ԲՀԿ ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, ԲՀԿ-ն միշտ պաշտպանելու է ավանդական ընտանիքի գաղափարը և այս հարցում ևս կանգնած են լինելու Նաիրա Զոհրաբյանի կողքին, ով ըստ էության մարտի 5-ի այդ միջադեպի ժամանակ հենց այդ գաղափարն էլ պաշտպանում էր, երբ տրանսգենդերին դուրս հրավիրեց դահլիճից անհարգալից վերաբերմունքի համար:
Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, թե ինչի Նաիրա Զոհրաբյանը չընդհատեց այդ ելույթը, ապա ուզում եմ հիշեցնել, որ Զոհրաբյանը Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է և կոռեկտ չէր լինի, եթե նա ընդհատեր ելույթը, բացի այդ դա կդիտարկվեր նաև ազատ խոսքի դեմ ուղղված քայլ: Մի խոսքով բոլոր ասպեկտներով էլ դիտարկված Զոհրաբյանի քայլը ճիշտ էր, իսկ ով իրականում կազմակերպել էր այդ ամենը, այսօր էլ շարունակաբար փորձում էր պաշտպանել տրանսգենդերների շահերը, ելույթում ինչ-որ տարօրինակ զուգահեռներ տանելով: Չփորձեք արհեստականորեն այդ միջադեպը կապել ԲՀԿ-ի անվան հետ, դա չի ստացվելու, ոնց եփել եք այս ճաշը բարի եղեք ինքներդ էլ կերեք:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել
website by Sargssyan