Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Ի՞նչ է ակ­նար­կում Լավ­րո­վը.Վա­շինգ­տո­նի պա­տաս­խա­նը չու­շա­ցավ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո կարգավորման գործընթացում որոշակի զարգացումներ են ընթանում, որոնք առնվազն պարազաբանումների, հստակեցումների անհրաժեշտություն ունեն։ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ ռեժիմով ու գործընթացի մանրամասներից անտեղյակ հասարակությունը շատ զգայուն է արձագանքում տեղեկատվական ցանկացած արտահոսքի։ Այս համատեքստում վերջին օրերին ստեղծվել է բավականին ուշագրավ մի պատկեր։ Մոսկովյան հանդիպումից հետո ակտիվ հարցազրույցներ է տալիս Ադրբեջանի արտգործնախարարը, դրան արձագանքում են Մոսկվայից, նույնիսկ՝ Վաշինգտոնից, սակայն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը լռում է։ Իհարկե, շատ հնարավոր է, որ այդ լռությունը որոշակի մարտավարության հետևանք է, մանավանդ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մի քանի անգամ հանգամանալից խոսել է կարգավորման գործընթացի այս հանգրվանի մասին։

Մյուս կողմից՝ վերջին օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել հայտարարությամբ, որն առնվազն կասկածի տակ է դնում Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե հայկական կողմը բանակցային գործընթացին մասնակցել է, այսպես կոչված, Ստեփանակերտի օրակարգով։ Մամեդյարովի հայտարարությանը հատուկ չէինք անդրադառնա, մանավանդ, որ Բաքուն տիրապետում է քարոզչական կեղծ մանիպուլ յացիաների զինանոցին (ավելին՝ դա նրանց հիմնական գործելաոճն է), ու շատ հնարավոր է, որ հնչում են հայտարարություններ, որոնք բացահայտում են ոչ թե բանակցային գործընթացի այս հանգրվանի իրական պատկերը, այլ ընդամենը նպատակ ունեն կրքեր բորբոքել Հայաստանում։ Սակայն նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մամեդյարովի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր 2016 թվականի` ռուսական կողմի առաջարկություններն են: Ադրբեջանի արտգործնախարարը ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է, թե քննարկում են 2016 թվականի առաջարկությունները: «Ես այստեղ հավելելու բան չունեմ», - Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ այս առաջարկությունների մանրամասները գաղտնի են:

Լավրովի հայտարարությունն ուշագրավ է առնվազն մի քանի պատճառով։

Նախ՝ դա հակասության մեջ է մտնում հայկական կողմի այն պնդումների հետ, թե ներկա փուլում բովանդակային բանակցություններ տեղի չեն ունենում, մյուս կողմից՝ այսպես կոչված, «Լավրովի պլանը» որևէ աղերս չունի այն օրակարգի հետ, որի հիմքում Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթի հայտնի թեզերն են։ Կարծում եմ, որ այս հարցում կարևոր են Հայաստանի ԱԳՆ պարզաբանումները, մանավանդ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նույնպես որոշակի մտահոգություններ են հայտնել կարգավորման գործընթացում նկատվող որոշակի զարգացումների վերաբերյալ։

Մյուս մտահոգիչ հանգամանքն այն է, որ 2015-16թթ.-ին, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որի հիմքում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է, լայն դաշտ բացեց ռուս-ադրբեջանական սեպարատ համաձայնությունների համար, որոնք, ի վերջո, հանգեցրեցին քառօրյա պատերազմին։

Ի վերջո, Մոսկվայի միակողմանի նախաձեռնությունները հանգեցնում են համանախագահության ձևաչափի փաստացի չեղարկմանը, ինչը թուլացնում է թեկուզև հարաբերական խաղաղության միջազգային երաշխիքները։ Թերևս այս պնդումը նորություն չէ, ու երեք տարի առաջ մենք տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուցիոնալ դերակատարության թուլացումը։

Ի դեպ, նկատելի է, որ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակադրությունը իր որոշակի բացասական ազդեցությունն է թողնում նաև համանախագահության արդյունավետ աշխատանքի վրա։ Նկատելի է, որ ԼՂ կարգավորման գործընթացում որոշակի մրցակցություն կա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև։ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել:

Սա ակնհայտորեն Վաշինգտոնի պատասխանն է՝ «Լավրովի պլանն» ակտիվացնելու Մոսկվայի ջանքերին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»