Համեղ, նրբահամ, խրխրթան և ոսկեգույն և հյութալի միջուկով կարկանդակների հանդեպ ոչ ոք անտարբեր չի կարողանում մնալ:
Բաղադրիչներ
Խմորի համար
650 գ ալյուր
250 գ կարագ կամ մարգարին
200 մլ ջուր
0,5 թ գ աղ
0,5 ճաշի գդալ շաքարավազ
1 ճ գ քացախ
3 ձու
Միջուկի համար
600 գ տավարի փափկամիս
2 գլուխ սոխ
70-100 գ կարագ կամ բուսայուղ
Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղելով լցնել թասիկի մեջ: Սառը կարագը դանակի օգնությամբ մանրացնել և ավելացնել ալյուրի վրա և լավ խառնել:
Ավելացնել ձուն, աղը, շաքարավազը, ջրի և քացախի խառնուրդը. և խմոր հունցել: Փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը 1 ժամով:
Միսը մանրացնել, որ մի դեպքում չաղալ, այլապես միջուկը հյութալի չի ստացվի: Ավելացնել մանր կտրատված սոխը, բուսայուղը, համեմել աղով և պղպեղով և լավ խառնել:
Խմորից գնդիկներ առանձանցնել, գրտնակի օգնությամբ բացել, մի կողմի վրա լցնել 1 գդալ միջուկ և խմորի մյուս մասը վրա բերելով եզրերը միացնել սեղմելով:
Վրան հարած ձու քսել և եփել ջեռոցում 200 աստիճանի տակ մոտ 30 րոպե:
Կարելի է նաև տապակել բուսայուղի մեջ: