«Կովիկ» կոնֆետը շատերն են սիրում և այն իսկապես շատ համեղ է: Երբ ես սկսեցի տանը պատրաստել, ես հասկացա թե որքան մեծ է տարբերությունը: Այս կոնֆետի պատրաստման ձևը ինձ ասել է կոնֆետի արտադրամասի աշխատակիցը:
Բաղադրիչներ
1-2 բաժակ շաքարավազ
1 ճաշի գդալ կակաո
100 գ կարագ
1,5 – 2 բաժակ կաթ
3 ձու
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնել և եփել 20 րոպե
Ստացված զանգվածը լցնել սննդային թաղանթի վրա, հավասարեցնել և կտրատել ուղղանկյուններով կամ ձևավոր կաղապարով:
Թողնել սառչի:
Շաքարավազի քանակությունը կարելի է ավելացնել:
Այս կոնֆետները շատ կուրախացնեն երեխաներին և կարևորն այն է, որ ոչ մի վնասակար հավելում դրանք չեն պարունակում: