Մամուլի ազատության օրվա առթիվ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել

Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձը.
 
«Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, լրատվության դաշտի բոլոր գործիչներին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են տեղեկացված լինելու մեր սահմանադրական իրավունքի իրացումը, նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, աջակցում քաղաքացու հասարակական և իրավական գիտակցության բարձրացմանը:
 
Հասարակական կարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության դաշտում մենք, ըստ էության, գործընկերներ ենք, ուստի շնորհավորանքս ընդունեք նաև որպես գործընկերոջ ջերմ խոսք, որը գիտի ձեր աշխատանքի բոլոր բարդությունները, ինչպես և ակնհայտ տեսնում է այն աջակցությունը, որ բերում եք մասնավորապես մեր՝ ոստիկաններիս գործունեությանը:
 
Մենք ընդհանուր գործ ենք անում, և այն օժանդակությունը, որ այսօր ունի ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներից, հիմք է տալիս համոզվելու, որ այդ գործն առավել արդյունավետ է լինելու, իսկ փոխգործակցությունը՝ ավելի խոր ու բազմակողմանի:
 
Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, մասնագիտական ջանքի իրացում և հաջողություն ու երջանկություն անձնական կյանքում»
«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Իգալոյի վարձակալությունը մինչև 2021 թվականի հունվար Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Տիգրան Ավինյանը` սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասին Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե Երբ կբացվի օդային հաղորդակցությունը. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ Աշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում. Տերյան փողոցում իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին «Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ Համագործակցելու սովետահպատակի բարդույթի, համատարած հետազոտությունների անհրաժեշտության և վարչապետի ապաքինմամբ ազդարարվելիք նահանջի մասին Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել
website by Sargssyan