Այսօր Արցախի Մարտունի քաղաքում պատմական օր էր․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ)
ՀասարակությունԱրցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել.
«Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ այսօր Արցախի Մարտունի քաղաքում պատմական օր էր։
Հիմնանորոգված շքեղ մանկապարտեզ, նոր ասֆալտապատ ճանապարհ, նոր մարզասրահ, նոր մարզադաշտ։
Դեռ չեմ ասում, որ CONIFA-ի գավաթի առաջնության խաղն էլ մեծ ուրախություն պատճառեց մարտունեցիներին։
Եվ այս ամենը 2 նախագահների ներկայությամբ՝ Արցախի և Հարավային Օսեթիայի»։