Yerevan, 09.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Սեփականտիրոջ հանդուրժողականությունից օգտվում է Ջրային կոմիտեն ու չի ուզում հարցն օրենքով լուծել

Society

Նախորդ իշխանությունների ժամանակ պետական դիրքն օգտագործելով տարբեր ապօրինություններ իրականացնելը, կարծես սովորական աշխատաոճ է եղել: Ուրիշի սեփական տարածք ներխուժելը, այնտեղ ինքնագործունեություն ծավալելն ու ուրիշի սեփականությանը տիրելու փորձերը բազմաթիվ են եղել: Ու եթե որոշ դեպքերում հասցրել են սեփականատիրոջը պատկանող գույքն իրենցով անել, ապա եղել են դեպքեր, որ ստեղծված խառնաշփոթ իրավիճակի պատճառով հարցերը մինչ օրս օդում կախված են մնացել:

Նման իրավիճակի առաջ է հայտնվել նաև «Խոր արմատ» ՍՊԸ-ն, որի տարածքը տարիներ շարունակ օգտագործվել է նախ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, իսկ այժմ՝  «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից:

Սեփականության գրանցումից հետո պարզվել է, որ մինչև ընկերության կողմից գույքը ձեռք բերելը, բոլորի համար անհայտ պայմաններում, առանց որևէ իրավական հիմքերի, տարածքի մի մասը, այդ տարածքում գտնվող  ջրի երկաթբետոնե տարողությունը և հորերը սկսել է օգտագործել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Տարածքում կատարվել է շինարարություն, իսկ շինություններն ավարտելուց հետո այն անվանել է «Բերդավանի պոմպակայան» ու սկսել շահագործումը:

Ստացվում է, որ ներխուժելով ուրիշին պատկանող տարածք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն տնավորվել է, ինքն իրեն որոշում է կայացրել ընկերության սեփական տարածքն օգտագործելուց բացի, ջրի երկաթբետոնյա տարողությունն օգտագործել և ջրամատակարարում իրականացնել: Ներկայումս, նշված վայրից ջրամատակարարումն իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի թույլտվությամբ: Բայց թե ինչ հիմքով է Ջրային կոմիտեն «Վեոլիա Ջուր» ընկերությանը նման թույլտվություն տվել հայտնի չէ:

«Խոր արմատ» ՍՊԸ-ն բազմիցս դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Պ. Լորենին, Ջրային պետական կոմիտեին, իր սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջով, սակայն ապարդյուն:

Գիտակցելով, որ «Խոր արմատ» ՍՊԸ-ի կողմից օրենքով չարգելված միջոցներով իր իրավունքների ինքնապաշտպանությունը կհանգեցնի սահմանամերձ գյուղի բնակչության ջրամատակարարման դադարեցմանը, «Խոր արմատ» ՍՊԸ-ն փորձել է հարցին մարդասիրական լուծում տալ: Նույնիսկ պատրաստակամություն է հայտնել վարձակալությամբ տրամադրել կամ վաճառել իր հողամասի մի մասը, միայն թե վերացվի «Խոր արմատ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի խախտումը և ընկերությունը հնարավորություն ունենա իր հայեցողությամբ օգտագործել իր սեփական տարածքը, սակայն՝ կրկին ապարդյուն:

Կադաստրից նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տեղեկացրել են, որ սեփականության գրանցման համար ներկայացված չեն շինարարության թույլտվությունը և նախագիծը, ինչպես նաև, ըստ կադաստրային էլեկտրոնային քարտեզի, հողամասը հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլարտադրական նշանակության հողամաս, իսկ պոմպայականի սպասարկման համար հողամասը պետք է լինի էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողամաս։

Զավեշտալի է նաև, որ որպես «Խոր արմատ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող հողատարածքում գտնվող  «Բերդավանի Պոմպակայան»  անվանված գույքի՝ պետական լինելու հանգամանք, Ջրային կոմիտեն վկայակոչում է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 399-Ա որոշումը, որում խոսք է գնում գ. Բերդավանում գտնվող գույքի մասին: Տարբեր են նաև «Խոր արմատ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող և որոշման մեջ նշված գույքերի կառուցման տարեթվերը: Ըստ կոմիտեի առաջին դեպքում այն կառուցվել է 2000 թվականին, իսկ երկրորդ դեպքում, ըստ կառավարության որոշման՝ 2005-ին: Ընդ որում, Բերդավան գյուղում ևս առկա է պոմպակայան: Ստացվում է, որ խոսքը տարբեր գույքերի մասին է:

«Խնդիրն այն է, որ ըստ օրենքի՝ մեր տարածքում գտնվող ինքնակամ շինությունը կարող էր ճանաչվել միայն մեր՝ որպես հողի սեփականատիրոջ սեփականությունը: Ժամանակին մենք առաջարկել ենք իրենց վաճառել այդ հատվածը, սակայն չեն համաձայնվել: Հիմա մենք պահանջում ենք, որ մեր սեփականության իրավունքի հանդեպ խախտումը վերացվի, բայց իրենք ուզում են մեր սեփականությունը մեզնից վերցնեն: Հինգ տարի է վկայականը մեր ձեռին է, դատի ենք տվել, գործը տարիներով ձգձգվում է, չի բացառվում, որ դատական պրոցեսների պատճառով ևս հինգ տարի հարցը ձգձգվի: Արդյունքում մենք չեն կարողանում օգտագործել մեր գույքը և վնասներ ենք կրում. Իսկ ով պետք է հատուցի այդ վնասները:»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց ընկերության փոխտնօրեն Մխիթար Բուդաղյանը:

Ի դեպ, սեփականության իրավունքը թույլ է տալիս սեփականատիրոջն ինքնապաշտպավել, անգամ թույլ չտալ, որ ապօրինի կառուցված պոմպակայանը գործի, սակայն դրա պատճառով երեք բնակավայր՝ Նոյեմբերյան քաղաքը, Կողբ և Բերդավան համայնքները կջրազրկվեն:

Ընկերության կողմից ցուցաբերած մարդասիրական մոտեցումը, փաստորեն, չի հարգվում պետական կառույցների կողմից, հակառակ դեպքում հարցին լուծում կտրվեր՝ կա՛մ առք ու վաճառք կձևակերպվեր, կա՛մ վարձակալական հիմունքներով հարցին օրինական լուծում կտրվեր, կա՛մ էլ տարածքը կազատվեր, հնարավորություն տալով սեփականատիրոջը ծավալել ձեռնարկատիրական իր գործունեությունը: Սակայն ամեն ինչ տանում է նրան, որ հարցը ձգձգվի ու որևէ խելամիտ լուծում չտրվի:

Ուշագրավ է նաև այն, թե ինչպես է հաջողվել պետական միջոցների հաշվին բավական գումար ծախսել ու շինություններ կառուցել ուրիշի սեփական ու այլ նպատակային նշանակություն ունեցող հողի վրա: Մինչ օրս չի էլ պարզվել, թե այդ գումարների հետևից ինչու չեն գնացել, պարզելու համար, թե ինչ պայմաններում ու հիմքերով է մի ընկերություն ներխուժել մյուսի տարածք ու այնտեղ «բնակություն» հաստատել: 

Orer.am-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել հարցը և ժամանակ առ ժամանակ կներկայացնի, թե նորից սկսվող դատական պրոցեսն ինչ հունով է ընթանում:

 

Արմինե Գրիգորյան

"Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded