Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Ծովային օրենսգիրքը» կօգնի Հայաստանին բաց ծով դուս գալ և անարգել նավարկել

Interview

ԱԺ պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչանն օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ ավատել է Հայաստանի «Ծովային օրենսգիրքը» գրելը, և այժմ մեկնարկել է այն փորձագիտական շրջանակներում քննարկելու փուլը:

Տեղեկությունն անշուշտ ուշագրավ է, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման օրենսգիրք ունենալու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ երկիրը ծով կամ օվկիանոս դուրս գալու ուղիղ ելք ունենա:

Orer.am-ը Ա. Փամբուխչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է առիթ հանդիսացել նման նախաձեռնությամբ հանդես գալու համար և որքանո՞վ այն կթեթևացնի Հայաստանից և դեպի Հայաստան բեռնափոխադրումների ներկայիս հոգսերը:

Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ գաղափարը ծագել է դեռ այն ժամանակ, երբ Տրասպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Տեսնելով, որ բեռնափոխադրման հարցը Հայաստանի համար շատ կարևոր է, բացի այդ, այլընտրանքային ճանապահ ունենալու խնդիրը եղել և մինչ օրս շարունակում է լինել ամենօրյա փնտրտուքների առարկա, ուստի որոշել է հարցին այլընտրանքային լուծում տալու համար միջազգային փորձն ուսումնասիրել:

«Մեր ցամաքային միակ ճանապարհը Լարսն է, իսկ օդային ճանապարհը թանկ է և ոչ մրցունակ: Ուստի, փոխադրողների հետ պարբերաբար հանդիպումների ժամանակ, Ռուսաստանում հայազգի մի գործարար ծովային փոխադրումներ իրականացնելու տարբերակ առաջարկեց: Այդ ժամանակ խոսքն իրենց նավերով դեպի Փոթի նավահանգիստ բեռնափոխադրում իրականացնելու մասին էր: Բայց հետագայում ուսումնասիրեցի ոլորտը և տեսա, որ նախարարությունը ՄԱԿ-ի կոնվենցիա է նախաստորագրել, սակայն օրենսդրություն չունենալու պատճառով այն մնացել է թղթի վրա: Առանց հիմնարար օրենսդրական փաստաթուղթ ունենալու հնարավոր չէր լինի մեր մտահղացումներն իրականացնել: Ուստի որոշեցի այդ բացը լրացնել»,- ասաց Ա. Փամբուխչյանը:

Նախարարության գերհագեցած օրակարգի պատճառով, օրենսգիրք հեղինակելու համար ժամանակ չի եղել, բայց Ազգային ժողովում, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, նա որոշում է կայացրել, որ իր հեղինակած առաջին նախագիծը հենց դա պետք է լինի:

«Օրենսդրությունը մեր երկրի համար ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական նշանակություն կունենա: Չունենալով բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ ելք դեպի ծով՝ այլ երկրների հետ փոխհարաբերություններ կառուցելու, առևտրաշրջանառությունն ավելացնելու և այլ հարցեր ավելի դյուրին  լուծելու հնարավորություն կտա: Կարծում եմ, այն նաև մեր առջև բավականին լայն հնարավորությունների դռներ կբացի: Ես ուսումնասիրել եմ Մոնղոլիայի և Մոլդովայի օրինակները, որից պարզ դարձավ, որ այդ երկրները բավականին հաջողել են, ուստի մենք էլ կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- ասաց Ա. Փամբուխչյանը:

Թվարկված երկրները Հայաստանի նման թեև դեպի ծով դուրս գալու ուղիղ ճանապարհ չունեն, սակայն իրենց նավերը երկրի պետական դրոշներով են շրջում ծովային միջավայրում: Եվ չնայած նավերը շահագործվում են արտասահմանյան ընկերությունների կողմից, սակայն ծառայում են սեփական երկրի շահերին:

«Այսինքն՝ «Ծովային օրենսգրքի» ընդունումը երկկողմանի շահավետ կլինի մեր երկրի համար: Մի կողմից այլ երկրներում գործող ընկերությունները կկարողանան հայկական դրոշի ներքո իրենց բիզնեսն իրականացնել, և դրա դիմաց մեր պետական բյուջե գումար վճարել, մյուս կողմից՝ դրանից կարող են օգտվել նաև մեր ընկերությունները, մեր երկրին պատկանող նավերով բեռնափոխադրում իրականացնել, որն ավելի նպաստավոր կարող է լինել տեղի ընկերությունների համար»,- ասաց Ա. Փամբուխչյանը:

Այս պահին, սակայն, դժվար է կանխատեսել, թե բեռնափոխադրման վրա ծախսվող գումարները որքանով կնվազեն: Բայց, որ այն բավականին հեռանկարային կլինի՝ միանշանակ է:

«Այն կօգնի նաև էլ ավելի բարձրացնել Հայաստանի հեղինակությունը միջազգային տարբեր հարթակներում: Բացի այդ, երկաթուղիով ևս հնարավոր կլինի բեռնափոխադրում իրականացնել դեպի նավահանգիստ կամ նավահանգստից դեպի Հայաստան: Այսինքն, ավտոտրանսպորտայինից բացի երկաթուղային փոխադրումների պահանջարկը ևս կարող է մեծանալ, ինչը ևս ձեռքբերում է»,- ասաց Ա. Փամբուխչյանը:

Նշենք, որ «Ծովային օրենսգիրքն» առայժմ կուսակցության խմբակցությունում չի քննարկվել: Այն դեռ պետք է մասնագիտական, փորձագիտական շրջանակներում քննարկվի: Նախագիծը բավական ծավալուն է ստացվել, մոտ 200 էջից է բաղկացած: Ուստի, նախագծի ուսումնասիրությունը կարող է որոշակի ժամանակ տևել, քանի որ պետք է համապատասխանեցվի նաև գործող օրենսդրությանը:

Ինչքան ժամանակ էլ որ պահանջվի, կարևոր չէ: Կարևորն այն է, որ բեռնափոխադրման հետ կապված բարդագույն հարցը վերջապես այլընտրանքային լուծում կստանա: Եվ ամենակարևորը՝ տարիներ շարունակ միայն Լարսի ճանապարհը փայփայելուց բացի Հայաստանն այսուհետ հնարավորություն կունենա շրջափակման մեջ մնալու կապանքներից ազատվելու և այլ երկրների նման սեփական խորհրդանիշերն ունեցող նավերով ազատ նավարկելու միջազգային ծովային բոլոր ուղղություններով, ինչը, համաձայնեք, ամենամեծ ձեռքբերումը կլինի:

 

Արմինե Գրիգորյան

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer