Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Համահայկական 7-րդ խաղերը լինելու են փառահեղ. Իշխան Զաքարյան

Interview

Այս տարի Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են Երևանում և Ստեփանակերտում: Այն ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը և նրա հանձնարարությամբ, կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որն արդյունավետ աշխատում է: Գաղափարին անվերապահորեն աջակցում են նաև Արցախի իշխանությունները: Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է կազմկոմիտե, որը գլխավորում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Համահայկական 7-րդ խաղերի, կազմակերպչական աշխատանքերի և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:

- Պարոն Զաքարյան, Համահայկական խաղերի բացմանը քիչ ժամանակ է մնում: Բոլոր խոչընդոտները հաղթահարվա՞ծ են, ի՞նչ փուլում են աշխատանքները:

- Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները կանոնավոր ընթացքի մեջ են՝ առանց շեղվելու նախապես սահմանված գրաֆիկից: Ինչպես գիտեք` խաղերն այս անգամ անցկացվելու են Երևանում և Ստեփանակերտում: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց վստահ եմ` բոլորն են հասկանում, թե ինչ նշանակություն ունի այս խաղերի անցկացումը մեր երկու պետությունների համար պատմական այս փուլում: Նախապատրաստական աշխատանքներն, այո, բուռն ընթացքի մեջ են, աշխատում է պրոֆեսիոնալներից կազմված մի մեծ խումբ, աշխատում է գիշեր ու ցերեկ:

 

Գիտեք` նման միջոցառումները ունեն երկու կողմ. սովորաբար հանդիսատեսը, հիանալով բացման և փակման շքեղ միջոցառոմով, բուն մրցումների կազմակերպվածությամբ ու հստակությամբ, չի պատկերացնում, որ այդ ամենը հնարավոր է եղել ամիսների համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իմ գլխավորությամբ մեծ թվով մարդիկ աշխատում են, որ Համահայկական 7-րդ խաղերը Երևանում և Ստեփանակերտում անցնեն բարձր մակարդակով, ու մեր ժողովուրդը վայելի այդ շքեղ միջոցառումը: Խոչընդոտներ և խնդիրներ միշտ են լինում, ծագում են նորերը, անսպասելի տեղից և մարդկանցից, բայց դրանք չեն կարող եղանակ ստեղծել: Համահայկական խաղերը մեկ հոգու ցանկությամբ հնարավոր չէ կազմակերպել և իրականացնել:

Ավելի պարզ ասեմ. չլիներ խնդրի լիարժեք ըմբռնում և լիարժեք աջակցություն, ուղղակի հնարավոր չէր լինի այս խաղերը կազմակերպել: Ուզում եմ շեշտել, որ այս գաղափարը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը, նրա հանձնարարությամբ, կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, և մենք արդյունավետ աշխատում ենք: Այս գաղափարը ստացել է Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը. նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է կազմկոմիտե, որը գլխավորում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Ես ուզում եմ հատուկ առանձնացնել խաղերի հենասյուն հանդիսացող մարզաձևի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի աջակցությունը, որը բառիս բուն իմաստով ամենօրյա աշխատանքային ռեժիմով է աջակցում: Ես, ցավոք, չեմ կարող թվարկել բոլորի անունները, բայց հավատացնում եմ, որ մարդկանց, գործիչների, գործարարների, մարզաշխարհի ներկայացուցիչների մի մեծ խումբ, առանց որևէ անձնական շահի, անում է ամեն ինչ՝ ընդհանուր վերջնական հաջողության համար:

 

 

- Պարոն Զաքարյան, Ձեր ղեկավարած պատվիրակությունը նոր է վերադարձել պատմական Հայաստանից: Դատելով ռեպորտաժներից և տրվող տեղեկատվությունից՝ ուղևորությունը խիստ հագեցած էր: Ինչպե՞ս է այն տեղավորվում Համահայկական խաղերի համատեքստում:

- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել շվեցարահայ բարերար Վարդան Սրմաքեշին` այս ուղևորությունը հովանավորելու համար: Խաղերի ջահը պետք է մեր պատմական Մուսա լեռից հասներ մինչև այս տարվա խաղերի մեկնարկի վայր՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս անգամ որոշեցինք ջահը բոցավառելու սիմվոլիկ արարողությունը զուգակցել գործնական հետաքրքիր կապերի հաստատման հետ: Ժամանակակից աշխարհում մարզական, մշակութային միջոցառումները հզոր գործիքներ են այլ մեծ խնդիրներ բարձրացնելու և լուծելու համար: Մենք իրականացրինք առաջին պատմական թռիչքը Երևանից Վան:

Մենք ունեցանք բավականին հետաքրքիր հանդիպումներ տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ունեցանք անկեղծ քննարկումներ, և սեղանին դրվեցին կարևոր և հետաքրքիր գաղափարներ: Իմ կողմից առաջարկվեց Համահայկական հաջորդ խաղերը անցկացնել նաև Վանում, ստեղծել, դարձյալ խաղերի շրջանակներում, Գյումրի-Կարս ձևաչափը և այլն: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը, բացի խաղերի ջահի վառման արարողությունից, հանդիպումներ ունեցավ Վանի, Մուշի, Կարսի, Իգդիրի քաղաքապետների հետ: Չեմ ուզում առաջ անցնել, բայց դրանք բոլորը կարևոր ու հեռանկարային հանդիպումներ էին:

Մեր հինավուրց մայրաքաղաք Անիում համահայկական խաղերի ջահը փոխանցվեց մեր այսօրվա հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտին: Սփյուռքի ջահը վառվեց Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսա լեռան ստորոտում, և այդ պատիվը տրվեց ամերիկահայ բարերար, համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանին: Կոմիտեի փոխնախագահ Ստեփան Դեր Բեդրոսյանի գլխավորությամբ ջահը հասավ Մուսա լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը: Մուշ-Անի ճանապարհին մենք համահայկական խաղերի ջահը խոնարհեցինք Գևորգ Չաուշի գերեզմանին: Դժվար է նկարագրել այն հուզական պահերը, որ ունեցել է մեր պատվիրակությունն այս ուղևորության ընթացքում, դրանց մասին մենք արդեն պատմել ենք մեր հասարակությանը:

Իմ սկզբունքային դիրքորոշումն է. մեր հասարակությունը պետք է դառնա համահայկական խաղերի ողջ ընթացքի ակտիվ մասնակիցը, ոչ թե միայն դիտորդը: Այդ պատճառով մենք այս ողջ ընթացքում մանրակրկիտ տեղեկատվություն ենք տալու կատարված աշխատանքների վերաբերյալ, ներգրավել և ներգրավելու ենք լրատվամիջոցներին, հրավիրելու ենք մեծ թվով կամավորների:

 

- Պատվիրակությունների մասնակցության առումով կարող ենք արդեն ամփոփել նախնական պատկերը: Ովքե՞ր կգան, ի՞նչ կազմերով, ի՞նչ թվով:

- Իհարկե, կարող ենք, բայց ես կառաջարկեմ սպասել հայտերի ընդունման ժամկետի ավարտին: Մենք մշտական կապի մեջ ենք սփյուռքի մեր բոլոր հայաշատ համայնքների կառույցների հետ, ես տիրապետում եմ մոտավոր պատկերին, բայց կրկնում եմ` ժամանակ դեռ կա. թվերը փոխվելու են: Ժամկետի ավարտից հետո կազմկոմիտեն պլանավորում է ասուլիս, և մանրամասն բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հետաքրքրությունը շատ մեծ է, կազմակերպչական աշխատանքները, անկախ բոլոր դժվարություններից, ընթացքի մեջ են:

 

- Հայկական բնավորության համաձայն, կարծես թե բոլորը չեն ուրախ, որ համահայկական 7-րդ խաղերը Հայաստանում և Արցախում կայանալու են նման շուքով: Դա ձեզ համար սպասելի՞ էր:

- Գիտեք, երբ թուրքական որոշ քաղաքներ այցելելուց հետո ադրբեջանցիները ոռնում էին իրենց բնորոշ վանկարկումներով և պաստառներով, ինձ մոտ միայն վստահությունն էր ավելանում, որ մենք շատ ճիշտ բան ենք անում և լավ ենք աշխատում: Երբ Երևանում են որոշ մարդիկ պատվիրում մեր դեմ արշավ, ինձ մոտ ակամայից զուգահեռներ են գնում նրանց և ադրբեջանական շրջանակների մտածողության, գուցեև՝ շահերի միջև: Ես չեմ ուզում մտածել, որ Երևանում որոշ մարդիկ կարող են շահագրգիռ լինել՝ վարկաբեկելու Համահայկական խաղերի գաղափարը: Առայժմ այսքանը: Ես իրավունք չունեմ շեղվելու խաղերի կազմակերպման ահռելի և չափազանց մեծ աշխատանքներ պահանջող գործընթացից: Հետո ժամանակ շատ կունենանք խոսելու նաև այլ հարցերի մասին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal