Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ահազանգ Արցախի իշխանություններին

Politics

Մեծարգո պարոն Նախագահ.

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հասարակության և պետության բնականոն զարգացումն,առանց տեղեկատվության փոխանակման պատշաճ և հասանելի ծառայության, բացառվում է: Արցախի Հանրապետության տարածքում տեղեկատվության փոխանակման հիմնական եղանակների՝ բջջային հեռախոսակապի և ինտերնետի, մենաշնորհ օպերատոր է հանդիսանում ՙՙՂարաբաղ Տելեկոմ՚՚ ՓԲ ընկերությունը: Նշված ընկերության նկատմամբ Արցախում հանրային վերաբերմունքը միանշանակ բացասական է:

Ընդ որում՝ բացասական վերաբերմունքը պայմանավորված չէ որևէ սուբյեկտիվ մոտեցումներով կամ անձնական ու քաղաքական շահերով, այլ օբյեկտիվ ասպեկտներով՝ պայմանավորված անարդարացի գներով, անորակ կապով և որն ամենակարևորն է՝ հասարակության կողմից վստահության բացակայությամբ: Եվ հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդ վստահությունը: Ինչպե՞ս կարելի է վստահել մի կազմակերպությանը, որը խուսափում է սոցիալական պատասխանատվությունից, խուսափում է հասարակության հաշվետվությունից և ներկայանալով ամբարտավան կեցվածքով արհամարում է այն հասարակությանը և այն իշխանությանը, որի շնորհիվ ենթադրաբար ունենում է գերշահույթ:

Այս ամենը չէր հանդիսանա որևէ դեպքում լուրջ խնդիր,եթե ՙՙՂարաբաղ տելեկոմ՚՚ ՓԲ ընկերությունը չունենար պետական հովանավորչություն և խնդրի վերաբերյալ պատկան մարմինների ակնհայտ անտարբեր և նույնիսկ մեր կարծիքով հանցավոր վերաբերմունք: Նման վերաբերմունք է դրսևորում նաև այն մարմինների կողմից, որոնք ենթադրաբար պետք է, որ իրականացնեն պետական քաղաքականություն և վերահսկողություն ոլորտի նկատմամբ:

Այդ մարմինները տարակուսելիորեն դրսևորում են ամորֆ կեցվածք և անգործություն: Այս ամբողջ ժամանակահատվածում, երբ մեր շարժումը պայքարում է այդ ընկերության դեմ, ընկերության ոլորտը կարգավորող և քաղաքականությունը մշակող մարմինների կողմից արձանագրվել են զավեշտալի պարզաբանումներ՝ Ղարսի պայմանագրի հետ նույնականացվող կառավարության և նշված ընկերության միջև կնքված պայմանագիրը, թերի օրենսդրությունը և էլեկտրոէներգիայի տատանումները, որոնցով պայմանավորված է կապի որակի բացակայությունը:

Պայմանագրի հետ կապված կարող ենք տալ հստակ առաջարկ՝ հրապարակեն այն՝ միգուցե հանրային աջակցության, անհրաժեշտ իրավական, տնտեսագիտական և մասնագիտական փորձաքննությունների արդյունքում նորմալ լուծումներ առաջարկենք՝ ԱՀ Սահմանադրությանը համապտասխանող, որովհետև հանդիպելով պետական մարմինների կողմից այդ պայմանագրի նկարագրություններին՝ տպավորություն է ստեղծվում, որ այն լրիվ հակասահմանադրական և հանցավոր գործարք է: Թերի օրենսդրությունն ուղղակի զավեշտի գագաթնակետն է, քանի որ օրենսդրության փոփոխություն շատ հեշտ ու հանգիստ կարող է կատարվել ոլորտի կարգավորման քաղաքականությունը որոշող գերատեսչության՝ ԱՀ էկոնոմիկայի նախարարության, ոլորտը կարգավորող պատկան մարմնի և ԱՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջոցով: Թվում է, թե համագործակցության ոլորտում խնդիրներ պետք է, որ չլինեն, բայց եթե կան, կարո՞ղ են արդյոք բարձրաձայնել:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի տատանումներին, ապա արդյոք ոլորտը կարգավորող մարմնի կողմից ուսումնասիրություններ իրականացվել է, պարզելու տատանումների պատճառը, հայտնաբերվել են արդյո՞ք հնարավոր մեղավոր անձանց շրջանակը, պատասխանատավության հարցը քննարկվել է արդյո՞ք, թե ոչ, եթե այո, ապա խնդրում ենք հրապարակել այդ ուսումնասիրությունների արդյունքը: Պարոն Նախագահ, սույն նամակով իրավական և փաստական հիմքեր չեն ներկայացվել , ոչ թե այն պատճառով, որ դրանք բացակայում են, այլ զուտ այն պատճառով, որ վստահության ի սպառ բացակայության պայմաններում դրանք ցանկանում ենք ներկայացնել դատարանում, եթե վարչաիրավական ընթացակարգով չբավարարվեն մեր իրավաչափ պահանջները:

Պատրաստ ենք պայքարել օրենքով չարգելված նաև այլ եղանակներով, ապահովելու մեզ, մեր ընտանիքների և պետության նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք, որակյալ կապ և արդար գներ: Հորդորում ենք պետական իշխանության նկատմամբ վստահություն վերականգնելու համար՝ գործել հրապարակային, հասարակությանը հաշվետու և հանրային ու պետական շահին համապատասխան:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal