Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Քո­չա­րյա­նի «գոր­ծի» մեկ տա­րին. ի՞նչ ունենք այ­սօր. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործի շրջանակում արգելանք էր դրվել ինչպես Քոչարյանի, այնպես էլ նրա որդիների գույքի, բանկային հաշիվների վրա: Սակայն օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն որոշեց մերժել ՀՀ դատախազության բողոքը գույքի վրա դրված կալանքի հարցով։ Բողոքարկելուց հետո Լևոն Քոչարյանի հաշվի վրայից նույնպես հանել են արգելանքը։

Փաստորեն, արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում, թե ինչ փնթի և թափթփված աշխատանքով են զբաղված դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը: Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, ինչ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է: Եվ այս մեկ տարվա ընթացքում նրա գործով քննությունները վերածվել են անհասկանալի մի գործընթացի, որը տանում է Մարտի 1-ի գործի քննության բացարձակ ապալեգիտիմացման: Փորձենք հասկանալ՝ ինչի հետ գործ ունենք:

Քոչարյանը կալանավորվել է 2018թ. հուլիսի 27-ին, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը»։ Խոսքը, հասկանալի է, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին է:

Սակայն կարճ ժամանակ անց` օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել Քոչարյանին` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։ Քոչարյանին կալանավորելու՝ դատախազության հիմնավորումն այն է, որ նա կարող է ազդել վկաների վրա, այսինքն` ազդել դատաքննության վրա: Սա տարակուսելի է այն առումով, որ Քոչարյանը եթե ունի ազդեցության լծակներ մարդկանց վրա, ապա այդ լծակները կարող է օգտագործել անգամ բանտից, քանի որ խոսքը ֆիզիկական ազդեցության մասին չէ բնականաբար: Քոչարյանն ի սկզբանե զրկեց դատախազությանն ու ՀՔԾ-ին արդարադատությունից փախչելու մեջ իրեն կասկածելու որևէ նշույլից, քանի որ քաջ գիտակցելով, որ իրեն կարող են ձերբակալել, ըստ օրենքի պահանջի, արտերկրից եկավ Հայաստան: Այս պայմաններում կալանավորելու այլ հիմնավորում մեր իրավապահները չէին կարող ներկայացնել:

Քոչարյանին ազատ արձակելու որոշումը բողոքարկվեց, և դեկտեմբերի 7-ին նախկին նախագահը դարձյալ կալանավորվեց։ Այդ ընթացքում, երկու անգամ երկու ամսով երկարաձգվեց Քոչարյանի կալանքը:

Բայց 2019թ. մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Արցախի նախկին ու գործող նախագահների անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակել:

Այս ընթացքում հանրության շրջանում սկսեցին տրամաբանական հարցեր հնչել՝ որքա՞ն կարելի է կալանավորել ու ազատ արձակել, ավելին, ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որ հանրության որոշակի շրջանակներում կալանքը դիտարկվում էր որպես պատժի միջոց, իսկ այլ խափանման միջոցը՝ որպես արդարացման դատավճիռ: Շատերին նույնիսկ սկսեց թվալ, որ սա կազմակերպված խաղ է: 

Այս ամենը հիմք տվեց Քոչարյանի կողմնակիցներին՝ հայտարարել, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, իսկ Փաշինյանի իշխանությունը պարզապես քաղաքական հաշվեհարդար է տեսնում նրա հետ:

Իրավիճակն առավել անհեթեթ դարձավ, երբ Քոչարյանը դատի տվեց Նիկոլ Փաշինյանին` պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար:

Խոսքը Փաշինյանի հետևյալ հայտարարության մասին էր. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է:

Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալ յանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Գյոզալ յանը հայտարարեց, որ Փաշինյանը նկատի է ունեցել սահմանադրական նորմը և ոչ թե անձը: 

Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Մեկ տարվա ընթացքում Քոչարյանին երեք անգամ կալանավորելու որոշում է կայացվել, ևս երկու անգամ էլ այլ խափանման միջոց է ընտրվել:

Ընդհանուր առմամբ, մի քանի ամիս Քոչարյանը եղել է ազատության մեջ: Ուստի, շատ հետաքրքիր կլիներ իմանալ՝ իրավապահները որևէ մոնիթորինգ արե՞լ են՝ այդ ընթացքում նա արդեն հասցրե՞լ է ազդել վկաների, ընդհանրապես քննության ընթացքի վրա, թե՞ ոչ:

Հիշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ոչ միայն վերացրեց կալանքի որոշումը, այլև դիմեց Սահմանադրական դատարան` Քոչարյանի դեմ մեղադրանքում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար: Այստեղ ահա բարձրացավ ՍԴ նախագահի հարցը, երբ վերջինս վարույթ ընդունեց այդ դիմումը:

ՍԴ-ն, օրենքի տառին համապատասխան գործելու դեպքում, չի բացառվում, որ կարող է ընդունել վճիռ` հօգուտ Քոչարյանի, ինչը շատ վատ վիճակում կարող է դնել Փաշինյանին:

Փաշինյանը ուղիղ տեքստով պահանջեց ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանից՝ հրաժարական տալ, սակայն փոխարենը ՍԴ-ն դիմեց Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ՝ խորհրդատվություն ստանալու:

Այսպիսով` Քոչարյանի դեմ դատավարությունը արդեն դուրս եկավ նեղ հայաստանյան իրավական տարածքից: Մարտի 1-ի գործից այն վերածվել է բոլորովին այլ բանի, առավել ևս, որ գլխավոր հարցի՝ մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ նույնիսկ քայլ անգամ արված չէ:

Վերադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանին, ապա արձանագրենք, որ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց, նրա փաստաբանի որակմամբ, օրենքի խախտումներով խուզարկվեց դատավորի աշխատասենյակը, իսկ նախօրեին էլ ժամանակավորապես կասեցվեցին նրա լիազորությունները: 

Ուշագրավ է, որ իրավապահները պնդում են` դատավորի դեմ քրեական գործը կապ չունի Քոչարյանի գործի հետ:

Անշուշտ, պարզապես հիմա են հիշել դատավորի կողմից պաշտոնական կեղծիքի դիմելու հետ կապված գործը, որի վերաբերյալ քրգործի հարուցումը մերժվել էր դեռ ամիսներ առաջ: 

Իրականում որևէ կապ չունի` այս պատմության գործող անձինք են Քոչարյանը, Փաշինյանը, թե այլք: Անձերն այստեղ բացարձակ էական չեն: Էականն այն է, թե ինչ երկիր ենք ցանկանում ունենալ` իրավակա՞ն պետություն, թե՞ հանուն անձնական վրեժխնդրության պետությունը անձերի քմահաճույքին ծառայեցվող «բուդկա»:

Ամենաչեզոք մասնագետներն են արդեն սկսել վկայել, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մեզ չի տանում իրավական պետության ճանապարհով: Եթե մարդը մեղավոր է` ապացուցեք վերջապես և բանտարկեք, եթե մեղավոր չէ` փակեք գործը: Իրավունքի գերակայությունը հասարակության մեջ բերում է համերաշխություն, գործերը քննվում են` ըստ էության, արագ և կոնկրետ ապացույցներով: Բայց այսօր ականատես ենք լինում շատ վատ կազմակերպված ձգձգվող ներկայացման, ողբերգական իրադարձությունների շահարկման, ատելության ու վրեժխնդրության մթնոլորտի խորացման, ինչը այլևս դառնում է անտանելի:

Ի վերջո, ի՞նչ ստացան իշխանությունները: Ստացան այն, որ երեկ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ասաց բառացի հետևյալը. «Այն, որ այսօր շատ բարենպաստ իրավիճակ է նախագահ Քոչարյանի քաղաքականությամբ զբաղվելու համար, դա միանշանակ է։ Նախագահ Քոչարյանը քաղաքականության մեջ է ՝ անկախ նրանից բանտում է, թե ՝ ոչ։

Մտածել, որ ապօրինի կալանքով կարող են ստիպել մարդուն հրաժարվել իր մտադրություններից, միամտություն կլինի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում