Yerevan, 08.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Շվեյցարացի հանդիսատեսն արցունքն աչքերին է ունկնդրում հայկական երաժշտությունը

Interview

Օրերս տեղեկացանք, որ հեռավոր Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնի» շրջանակներում տեղի է ունեցել համերգ, որը կրել է «Հայկական երեկո» խորագիրը:

Երեկոյի ընթացքում հանդես են եկել ջութակահար Ռոբերտ Ստեփանյանը, դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը և դուդուկահար Լևոն Մինասյանը: Երաժիշտների կատարմամբ հնչել են կոմպոզիտորներ Կարեն Խաչատուրյանի, Էդուարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Նիկիտա Մնդոյանցի և Էդվարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։

 

Նշենք նաև, որ «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնը» հիմնադրվել է 2010 թ․-ին դաշնակահար Ֆրանսուա-Կզավիե Պոզատի կողմից իր հայրենի Պուպլենժ քաղաքում։ Յուրաքանչյուր ամառ փառատոնի շրջանակներում կազմակերպվում են մեկ տասնյակից ավելի համերգներ: Այն ներկայում համարվում է Ժնևի շրջանի ամենահեղինակավոր փառատոններից մեկը և հասարակական լայն հետաքրքրություն է առաջացնում։

Այս առիթով Orer.am-ը զրուցել է նախագծի համակարգող Անի Գասպարյանի հետ, ով 2013 թվականից համագործակցում է փառատոնի կազմակերպիչների հետ, և ձևավորված ավանդույթի համաձայն ամեն տարի կազմակերպվում է համերգ հայ երաժիշտների մասնակցությամբ:

Մինչև 2018 թվականը համագործակցել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի ( գեղարվեստական ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան) հետ:

- Անի, խնդրում եմ ասեք, սովորաբար ինչ սկզբունքով են ընտրվում երաժիշտները և ինչպես եք ընտրում թե ո՞ր կոմպոզիտորների ստեղծագործությունները պետք է ներկայացվեն փառատոնի ժամանակ:

- Ազգային համարվող դուդուկի և դասական նվագարանների առաջին հայացքից արտառոց թվացող համադրության միտքը ծագեց անցյալ տարի, երբ նույն փառատոնի շրջանակներում համերգով հանդես եկավ քանոնահար Նարեկ Կազազյանը, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի և դաշնակահար Լևոն Ավագյանի հետ: Այն բավական մեծ ընդունելության արժանացավ տեղի հանդիսատեսի կողմից:

Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի երաժշտական գործիքների նման համադրությունը շատ մեծ արձագանքի արժանացավ: Բավական հուզիչ էր թե՛ տեղի հայ համայնքի և թե օտարազգի հանդիսատեսի համար: Համերգն ունեցավ շատ մեծ հաջողություն: Բոլոր տոմսերը վաղուց էին վաճառվել, քան սովորաբար լինում է: Նույնիսկ հանդիսատեսներ կային, որոնք կանգանած էին դիտում համերգը: Կարող եմ ասել, որ Պուպլենժի եկեղեցում նույնիսկ կանգնելու տեղ չկար:

Համերգին ներկա էին նաև Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանորդ նախարար Նաիրի Պետրոսյանը: Կարող եմ արձանագրել նաև, որ այս համերգը ևս մեծ խանդավառությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:

- Հետագա համագործակցության ինչ հեռանկարներ կան, որոնց մասին այս պահին կցանկանաք բարձրաձայնել:

- Այն խանդավառությունը, հուզմունքն ու չեմ վարանի ասել՝ արցունքները, որոնք ես տեսա հանդիսատեսի աչքերին, կարծում եմ պարտավորեցնող է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի համագործակցությունը շարունակություն ունենա: Նշեմ նաև, որ այս տարի փառատոնի տասը տարին է լրանում, որի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի մեկին՝ Ժնևի Վիկտորիա Հոլ դահլիճում:

 

Նշեմ նաև, որ համերգի հանդիսատեսը հիմնականում շվեյցարացիներ էին, որը նաև ինձ ուրախացնում է: Ես կարևորում եմ, որ հայ երաժիշտներն ու կոմպոզիտորները հնարավորություն ուենան հանդես գալ միջազգային հեղինակավոր փառատոններին, քանի որ այն մի կողմից օգնում է հայկական երաժշտության հանրահռչակմանը, մյուս կողմից հայ երաժիշտների համար միջազգային հարթակներ դուրս գալու լավագույն հնարավորությունն է:

Դա նաև փափուկ դիվանագիտության քայլ կարելի է համարել սեփական երկիրը, ժողովրդին ու մշակույթը միջազգային ասպարեզներում ճանաչելի դարձնելու համար: Դա իմ մեծ երազանքն է, որի իրականացման համար պատրաստ եմ ամեն կերպ աջակցել:

Այս ընթացքում ես բացահայտել եմ, որ միջազգային ասպարեզում հայ երաժիշտների շռնդալից հաջողությունները պայմանավորված են նրանց շատ բարձր մակարդակով և մեծ տաղանդով, ինչը չի վրիպում բարձրաճաշակ հանդիսատեսի կողմից: Եվ միայն այն փաստը, որ Շվեյցարիայի դասական երաժշտություն հեռարձակող Espace 2 ռադիոալիքը ևս հետաքրքրություն հայտնեց մեր երաժիշտների կատարումները ձայնագրելու, հետագայում հեռարձակելու համար, ևս մեկ վկայությունն է այն բանի, որ օտարազգի հանդիսատեսը բարձր է գնահատում մեր երաժիշտների արվեստն ու հոգեհարազատ համարում հայկական երաժշտարվեստը: Սա ևս բավական ուշագրավ փաստ է, որը հայկական մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու պարտավորություն է առաջացնում:

 

Արմինե Գրիգորյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia