Այսօր շատ մարդիկ ունեն ավելորդ քաշ, իսկ դա կապված է ժամանակակից ապրելակերպի հետ: Ավելորդ քաշի հիմնական պատճառներն են նստակյաց կյանքը և վատ սնունդը:
Հատկապես վտանգավոր է որովայնի շրջանում ճարպերի կուտակումը, քանի որ այն նպաստում է բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը:
Մյուս կողմից էլ, կան նաև էսթետիկ խնդիրներ: Համաձայնեք, որ այնքան էլ հաճելի չէ նայել հայելու մեջ, երբ ունես ավելորդ քաշի խնդիր:
Նիհարել ցանկալի է բնական միջոցների օգնությամբ՝ օրգանիզմին վնաս չհասցնելու համար: Այժմ կպատմենք մի պարզ մեթոդի մասին, որը կօգնի կարճ ժամանակահատվածում քաշ գցել:
Ինչ է անհրաժեշտ.
կոճապղպեղ
կիտորն՝ 1 հատ
սպանախ՝ 1 բուռ
ջուր՝ 1 բաժակ
Պատրաստման և կիրառման եղանակները.
Առաջին հերթին լավ լվացեք կոճապղպեղն ու սպանախը: Քամեք կիտրոնի հյութը:
Այժմ բոլոր բաղադրիչները հարեք բենդերով:
Ըմպելիքն օգտագործեք անմիջապես պատրաստելուց հետո: Ցանկալի է խմել սա առավոտյան՝ դատարկ ստամոքսին:
Սկսեք խմել այս հրաշալի ըմպելիքը և որոշ ժամանակ անց կնկատեք դրական փոփոխություններ: