Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու
PoliticsOrer.am-ին հասած տեղեկությունների համաձայն Փարաքարի համայնքապետի ընտրությունների քարոզարշավը բավական բուռն է ընթանում: Ուշագրավ է, որ շարունակում են ակտիվություն ցուցաբերել ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ շրջանակներ, որոնց մեջ կան նաև քրեական անցյալ ունեցող անձինք:
Ուշագրավ է, որ սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ թեկնածուներից մեկը՝ Դավիթ Մինասյանը նախկինում դատապարտված է եղել ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, բայց այդ մասին իր կենսագրությունում որևէ նշում չկա: Փարաքարցիները մեզ հետ զրույցում ասացին, որ նա նմանատիպ լուրերը համառորեն հերքում է։
Ի դեպ, սոցիալական ցանցերում և իր նախընտրական քարոզչաթերթիկում 2012-2018 թվականները նշված է որպես Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ուսանելու տարիներ: Չի բացառվում նաև, որ նա իսլապես սովորել է այդ հաստատությունում, բայց, համաձայն Datalex.am տեղեկատվական հարթակի, Դավիթ Միանսյանը 2009 թ.-ին 5 /հինգ/ տարի ժամկետով դատապարտվել է ազատազրկման:
Ըստ Datalex.am-ի, գործը քննվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Չի բացառվում, որ նա պատժի մի մասը կրել է բաց ռեժիմի պայմաններում և այդ ընթացքում կարողացել է ընդունվել բուհ, բաց հետաքրքիր է, որ կենսագրության այդ դրվագը չկա թեկնածուի կենսագրությունում, ինչը, համաձայնեք, որ խեղաթյուրում է իրականությունը:
Ի դեպ, համաձայն ընտրական օրենսգքրի 19-րդ հովածի 7-րդ և հատկապես 8-րդ մասերով եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա կարող է դիմել դատարան թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: