Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը

Մարդուն բնորոշ է հավատալ հրաշքներին, իսկ ամանորյա գիշերը այդ հավատքը ավելի է ուժգնանում և արդեն ոչ միայն երեխաներն են անհամբեր սպասում Նոր տարվան, այլ նաև մեծահասակները: Կուրանտների ձայնի ներքո մարդկանց մոտ առաջանում է իրավիճակի խորհրդավորության զգացում, հրաշքի, անհավանականի կանխազգացում: Յուրաքանչյուրն ունի հրաշքի իր պատկերացումն ու սպասումը: Երեխաների համար դա իրենց երկար սպասված և խնդրած խաղալիքներն են, իսկ ահա մեծահասակների մոտ՝ երկարամյա երազանքների իրականացման ժամանակաշրջան:

Մետաղական կամ Սպիտակ Առնետի տարին պատրաստել է ճակատագրի իսկական հրաշքներ և նվերներ այն մարդկանց համար, որոնք ծնվել են հետևյալ Կենդանակերպի նշանի տակ․

Խեցգետին

 

Այս նշանի տակ ծնված մարդիկ վարում են աշխատանքով, գործերով և ընտանեկան հոգսերով լեցուն կյանք, կարծես ամեն ինչ ենթարկվում է արդեն նախապես գրված պլանին: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն կարող ցուցակից նույնիսկ բաց թողնել մի քանի կետ, որպեսզի զբաղվեն մեկ այլ գործերով: Մտորումների հազվադեպ ժամանակ Խեցգետինները հիշում են հին ժամանակները և հին ընկերներին, որոնք մնացել են այնքան հեռավոր անցյալում, որ թվում է, որ սա բոլորովին այլ կյանք է: Եվ ահա Առնետի տարին պատրաստել է բավական հաճելի անակնկալ այս նշանի համար՝ հանդիպում հին ընկերների, բարեկամների հետ: Հրաշքը տեղի կունենա և ամանորյա գիշերը Խեցգետինը կտեսնի բոլոր նրանց, որոնք իր համար եղել են և կան շատ թանկ մարդիկ:

Առյուծ

Առյուծ համաստեղության ուժեղ և գեղեցիկ ներկայացուցիչները կստանան իրենց հրաշքը Առնետի տարվա գալստյան գիշերը՝ երկար սպասված արժանիքների գնահատում, որոնք Առյուծների մոտ բավական շատ են: Նոր տարում նրանց կգովեն, կհիանան և կհպարտանան նրանցով: Դա Առյուծին կդարձնի իրոք երջանիկ: Այնպես որ եթե դուք պատկանում եք հենց այս համաստեղությանը, ապա անպայման հրավիրեք որքան հնարավոր է շատ հյուրեր, որպեսզի գովեստն էլ շատ լինի:

Կույս

Այս նշանը շատ ուժեղ է իր ինտուիցիայով, և այն գալիք ամանորյա գիշերը կօգնի Կույսերին զգալ ինչ-որ այլ, առավել լավ ապագայի պորտալի բացում: Առնետի տարում նրանց կյանքը լրջորեն կփոխվի: Նրանք կսկսեն հետաքրքիր առաջարկներ ստանալ աշխատանքում: Կարիերան վերելք կապրի: Ամենահաջողակներին և նրանց, որոնք հավատում են սեփական ուժերին՝ սպասվում են փոփոխություններ, որոնց մասին իրենք էլ չեն երազել:

 

Շարունակությունը՝ այստեղ

 

Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ Հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում. Գևորգ Պետրոսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Հայաստանում կորոնավիրուսից 8 պացիենտ է մահացել Իրավիճակը սահմանին Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Սարսափելի տեսանյութ. թե ինչպես է Հնդկաստանում կռունկն ընկնում աշխատողների վրա Բելառուսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, զրահապատ ռազմական մեքենաների շարասյուն է նկատվել. «Новая газета» (տեսանյութ) Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը Օդի ջերմաստիճանը կնվազի. Մինչև երբ կշարունակվեն անձրևները Գյումրին՝ երեկվա անձրևից հետո (տեսանյութեր) Թուրքական F16 ինքնաթիռները մոտեցել են Երևանին՝ օդային հարվածների հեռավորության վրա Կորոնավիրուսի համաճարակը դեռ շատ երկար կտևի․ ԱՀԿ Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ ղեկավարներից մեկը՝ «ԻԼԻՊ-ի մսագործ» կեղծանվամբ Իբիցա թռչող ինքնաթիռի ուղևորները դիմակի պատճառով ծեծկռտուք են սկսել. տեսանյութ
website by Sargssyan