Սեւանում եղբայրը դանակահարել է եղբորը. Ասել է, թե իբր ընկել է հաստոցի վրա
ՀասարակությունԴեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Սեւան քաղաքի Գայի փողոցի 24-ամյա մի բնակիչ:
Ոստիկանները մեկնել էին բժշկական կենտրոն, պարզել նրան որտեղից են տեղափոխել, զրուցել էին բժշկի հետ: Երիտասարդը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը գործ անելիս հաստոցի վրա ընկելու հետեւանքով:
Ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողը ժամը 1.30-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր 30-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ եղբայրը խոհանոցային դանակով դանակահարել էր նրան:
Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Սեւանի բաժին:
Դանակը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: