Այլ աշխատանքային օրերը փոխվում են, իսկ հիշատակի օրերը՝ ոչ. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ կառավարությունը որոշեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ի՝ շաբաթ օրը: Որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:
Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը այս տարի հինգշաբթի է, ուստի որոշվել է ուրբաթ ևս հանգստյան oր հայտարարել: Նման որոշումները ո՛չ նորություն են, ո՛չ էլ արտառոց երևույթ:
Ավելին, շատերի համոզմամբ, նման դեպքերում այսպիսի որոշումներն արդարացված են. վերջերս նման որոշում կայացվեց նաև Բանակի օրվա կապակցությամբ, քանի որ փետրվարի 28-ն էլ երեքշաբթի էր:
Կրկնում ենք՝ սա հասկանալի ու լիովին ընդունելի է: Սակայն տաօրինակ է, որ կառավարությունը համառորեն անտեսում է մեռելոցը՝ հանգուցյալների հիշատակության օրերը: Երկար ժամանակ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը կառավարության որոշմամբ տեղափոխվել են մոտակա որևէ շաբաթ օր: Սակայն այս իշխանությունները այդպես էլ նման փոփոխություն չեն անում:
Ի դեպ, չփոխելու այս «ավանդույթը» դրել է Կարեն Կարապետյանը: Ընդ որում, խոսքը տարվա մեջ ընդամենը չորս երկուշաբթիի մասին է (Սուրբ ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը հանգստյան է օրենքով):
Հազիվ թե չորս օրվա փոփոխությունը մեծ հարված է հասցնելու տնտեսությանը, առավել ևս, որ դրանք պարզապես հանգստյան օր չեն դառնում, այլ լրացվում են որևէ շաբաթ օրով...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում