Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


«Կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է էա­կան խո­չըն­դոտ դառ­նալ ար­տագ­նա զբո­սաշր­ջա­յին այ­ցե­լու­թյուն­նե­րի հա­մար».խոր­հուրդ­ներ մաս­նա­գե­տից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի տարածման տնտեսական ազդեցության մեջ առանձնակի տեղ ունի զբոսաշրջությունը։ Տրամաբանական է, որ այս առումով մեր երկրի քաղաքացիները որոշակի զգուշավորություն կարող են ցուցաբերել՝ հետաձգելով ճամփորդելու որոշումը կամ պարզապես չեղարկել նախապես ձեռք բերված փաթեթները։ 

Հարցը կարող ենք դիտարկել հատկապես հայաստանյան տուրիստական ընկերությունների առջև ծառացած հնարավոր խնդրի՝ ֆինանսական որոշակի կորուստներ ունենալու համատեքստում։ Թեմայի շուրջ զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։

 

Խոսելով արտագնա տուրիզմի կազմակերպման հնարավոր խնդիրների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Կորոնավիրուսը, համենայն դեպս, կարող է էական խոչընդոտ հանդիսանալ զբոսաշրջային այցելությունների համար, որովհետև զբոսաշրջիկը, ի թիվս այլ գործոնների, առաջին հերթին կարևորում է անվտանգության գործոնը։ 

Քաղաքացու ճանապարհորդության որոշման ամենակարևոր գործոններից մեկը անվտանգությունն է։ Կորոնավիրուսի հանգամանքը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ զբոսաշրջային այցելությունների, հետևաբար, նաև զբոսաշրջային ընկերությունների վրա։ Հուսանք՝ արտագնա զբոսաշրջության կազմակերպման տեսանկյունից այս վտանգը, այնուամենայնիվ, ժամանակավոր կլինի»։

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ տեղի տուրիստական ընկերությունները երեկվա դրությամբ դեռ չեն բարձրաձայնել նշվածից բխող այնպիսի խնդրի մասին, որը թույլ կտա եզրակացնել որոշակի վնասների, փաթեթների ինչ-որ քանակի չեղարկման մասին։ 

«Ինչ վերաբերում է այն ուղղություններին, որոնք վիրուսի հիմնական օջախներն են համարվում և այդ առումով դեռ վտանգ կա, այդ ուղղություններով առանձնապես մեծ այցելություններ չունենք։ 

Օրինակ՝ Հայաստանից Չինաստան, Հայաստանից Իրան արտագնա զբոսաշրջային այցելություններ եթե կան, ապա շատ փոքր թիվ են կազմում։ 

Այնուամենայնիվ, այստեղ ես մի կարևոր հանգամանքի մասին եմ ուզում նշել, որն ավելի շատ հորդոր է ՝ ուղղված թե՛ մեր քաղաքացիներին, թե՛ զբոսաշրջային ընկերություններին։ 

Մասնավորապես՝ փաթեթ վաճառելիս կամ ձեռք բերելիս կնքել պայմանագիր, պայմանագրում ունենալ նաև հստակ դրույթներ չեղարկման պայմանների մասին։ Այս հանգամանքին ուշադրություն պետք է դարձնեն թե՛ զբոսաշրջային ընկերությունները, թե՛ սպառողը։ 

Շատ կարևոր է տուրիստական ընկերության և սպառողի միջև կնքված պայմանագրի պարագայում ուշադրություն դարձնել մասնավորապես ֆորսմաժորային իրավիճակների դրույթի վրա»,-ասաց մեր զրուցակիցը։ Մեխակ Ապրեսյանը մեկ այլ հարցադրում էլ արեց. «Իսկ ի՞նչ անել, երբ իրավասու մարմնի, օրինակ՝ ԱԳՆ-ի կողմից զգուշացնող որևէ հայտարարություն չկա, բայց քաղաքացին ունի մտավախություն ու չի ցանկանում մեկնել։ 

Իրականում պետք է ուշադրություն դարձնել, թե հրաժարվելու դեպքում ի՞նչ մեխանիզմ է գործելու, ի՞նչ տույժ-տուգանք է գործելու։ Փաթեթները վաճառելիս շատ պայմաններ պետք է հաշվի առնել»։ Մեր զրուցակիցը շեշտեց, որ թռչնի գրիպի տարածման ժամանակ ևս նման զգուշություն և մտահոգություններ կային, «Բայց որքան էլ զարմանալի է, այս տարի համաշխարհային զբոսաշրջության մեջ այցելությունների բավականին մեծ աճ է գրանցվել։ 

Այնպես որ, միանգամից հուսահատվել պետք չէ, բայց անհրաժեշտ է բոլոր միջոցառումներն իրականացնել, որոնց թվում՝ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ արտերկրի զբոսաշրջային գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների կարգավորումը։ 

Հուսով եմ՝ իրավիճակն, ընդհանուր առմամբ, հսկողության տակ է պահվում թե՛ արտգործնախարարության, թե՛ զբոսաշրջության կոմիտեի կողմից։ Խոսքը վտանգավոր համարվող ուղղությունների վերաբերյալ հնարավորինս շուտ տեղեկացնելու մասին է, որպեսզի խնդիրը չհասնի նրան, որ արդեն ձեռք բերված փաթեթները չեղարկելու անհրաժեշտություն լինի։ 

Մեր քաղաքացիները և զբոսաշրջային ընկերությունները պետք է հնարավորինս շուտ իմանան այդ ուղղությունների մասին»։ Մեխակ Ապրեսյանը շեշտեց, որ պետք չէ սպասել նման իրավիճակների և միայն այդ դեպքում ուշադրություն դարձնել պայմանագրային այն դրույթներին, որոնք առաջարկում են ընկերությունները։ Նա ընդգծեց, որ այս առումով հերթական անգամ ուզում է բարձրաձայնել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին։ 

«Անհրաժեշտ է օրենսդրական դաշտը կատարելագործել և շատ կարևոր են ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Ոլորտի ծառայությունների նկատմամբ պետք է այսօրվա պայմաններին համապատասխանող չափանիշներ սահմանել և հետևողականորեն ապահովել դրանց պահպանումը։ Սա հնարավոր է իրականացնել լիցենզավորման կամ այդ ծառայությունները ծանուցման ենթակա գործունեության տեսակներ սահմանելու միջոցով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան