Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Հայտնի է՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում, որ համարի ներքո ելույթ կունենաս Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ) Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան


Իրական օրակարգը լուսանցքում է մնացել. փակուղային տրամաբանություն ու քաղաքական ռեսուրսի մսխում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճանապարհային քարտեզով առաջնորդվելու, սկզբունքային հարցերի վերաբերյալ հստակ գնահատականների անհրաժեշտության մասին է մատնանշում փաստաբան Գեղամ Սիմոնյանը, որի հետ զրուցել ենք մի շարք գործընթացների շուրջ։

Սկսելով առաջնահերթ գործընթացից՝ Գեղամ Սիմոնյանը հանրաքվեն անբովանդակ երևույթ որակեց։ «Իրականում ՍԴ 7 դատավորների վերաբերյալ հանրաքվեի անցկացման անհրաժեշտություն չի եղել երբևէ ու հիմա էլ չկա։ Այդ հարցը ԱԺ շրջանակներում պետք է լուծվեր։ Հանրաքվե պետք է անցկացնել միայն նոր Սահմանադրության վերաբերյալ, իսկ նոր Սահմանադրության նախագծի շուրջ աշխատանքները պետք է սկսվեին մինչև դատարանների դռները փակելը։ Այս մասին խոսելու առիթ ես նախկինում ևս ունեցել եմ, ու այդ առումով իմ կարծիքը չի փոխվել։ Երբ կառավարությունը տարբեր հանգրվաններում իր անգործությունը կապում է նախկինների հետ կամ այն պատճառաբանում է այլ հանգամանքներով, այդ ամենի հետևում մի կարևոր իրողություն կա։ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ շարունակել հեղափոխական գործընթացը և, փաստացի, ինչ-որ մի պահից նախորդ կառավարության իրավահաջորդի վերածվեց։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում որևէ ոլորտում հնարավոր չէ համակարգային բարեփոխումներ իրականացնել, եթե գործող Սահմանադրությունը չի փոխվել։ Կառավարության քայլերը, որոնք վերաբերում են մասնավորապես դատական համակարգին, ինչ-որ տեղային լուծումներ են և որևէ աղերս չունեն համակարգային լուծումների հետ։ Առաջարկվող լուծումները ևս համակարգային չեն, որովհետև, ի վերջո, պետք է հասկանալ, որ չի կարելի կառուցել անկախ, ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն, եթե չունես մայր օրենք, որը վերջապես ընդունված կլինի լայն կոնսենսուսի, ամբողջ հայության համաձայնությամբ ու մասնակցությամբ ու հասկանալի կլինի բոլորի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Սիմոնյանը՝ այդ համատեքստում ընդգծելով նաև նոր, հեռանկարային ու իրավաչափ համակարգային փոփոխություններ առաջ բերելու հնարավորության մասին։

«Ես այս Սահմանադրությունը երբևէ որպես լեգիտիմ փաստաթուղթ չեմ ընդունել։ Հետևաբար, այդ փաստաթղթի որևէ նորմի վերաբերյալ հանրաքվեն, ըստ էության, չի կարող համարվել հակասահմանադրական, որովհետև Սահմանադրությունն ինքը ոչ լեգիտիմ է։ «Այո»-ի ճամբարն ասում է՝ ժողովուրդը հանրաքվեի միջոցով կարող է ցանկացած հարց լուծել, «Ոչ»-ինը գործընթացը հակասահմանադրական է համարում։ Երկուսն էլ կեղծ օրակարգեր են. այս հանրաքվեն իշխանության համար նոր Սահմանադրություն չընդունելու հերթական միջոցն էր։ 

Նաև նախորդ ավտորիտար ռեժիմների վերաբերյալ հետհեղափոխական Հայաստանի իրավաքաղաքական գնահատական չտալու, անցումային արդարադատություն, լ յուստրացիա չիրականացնելու հերթական միջոցն էր։ Այսինքն, միջոց էր չիրականացնելու այն ամենը, ինչը մենք ընդունում ենք որպես հեղափոխական քայլեր։ Իշխանությունը տարբեր պատճառաբանություններ է բերում՝ հայտարարելով նաև, որ ՍԴ 7 դատավորների գոյության փաստը հնարավորություն չի տալիս համակարգային բարեփոխումներ իրականացնել։ Սա ևս կեղծ օրակարգի տրամաբանության մեջ է։ Մեծ հաշվով, իրական օրակարգը լուսանցքում է մնացել, որը եղել ու մնում է նոր Սահմանադրության ընդունումը։

 Չի կարելի կառուցել որևէ համակարգ,որը չի բխելու Սահմանադրությունից։ Այսօրվա Սահմանադրությունից բխող որևէ համակարգ և՛ ապօրինի է, և՛ խոցելի՝ իրավական տեսանկյունից։ Ու պատահական չէ, որ գործող համակարգերը չեն կարողանում լիարժեք բավարարել հանրային պահանջները։ Այս պարզ իրողությունը չգիտակցելը և չհասկանալը բերում է նրան, ինչն այսօր ունենք»,-ասաց փաստաբանը։

Վերջինս գործող Սահմանադրությունը փակ ակումբի տրամաբանությամբ գրված, որոշակի խումբ անձանց համար ստեղծված փաստաթուղթ է որակում, որի նպատակի հիմքում ամեն գնով իշխանության մնալն է եղել. «Այն իշխանությունը, որն իրեն կոչում է հեղափոխական, իրավունք չունի այդ տրամաբանությամբ շարժվել։ 

Պետք է ցույց տա, որ պատրաստ է նոր Սահմանադրություն ընդունել, որը հնարավորություն կտա ապահովել ավելի լայն քաղաքական բազմակարծություն և բազմազանություն, և դրա հիման վրա իրականացնել ազատ ընտրություններ։ Եթե այս իշխանությունը պատրաստ չէ դա անելու, նշանակում է, որ նախորդի իրավահաջորդն է»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ կառավարությունը նախանշել է, որ 2021 թվականին պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, բայց այս առումով ևս սկզբունքային խնդիր կա։

«Սահմանադրական փոփոխությունը, ըստ իրենց, բարեփոխում է։ Բայց որևէ բարեփոխում իրականացնելը որոշակի սկզբունքների առկայություն է ենթադրում։ Այն ֆորմատը, որի շրջանակներում պետք է այդ բարեփոխումներն իրականացվեն, արդեն վկայում է, որ այդ բարեփոխումները լինելու են իշխանահաճո, հարմար և ընդունելի գործող կառավարության համար։ Բացի այդ, չեն իրականացվելու անհրաժեշտ մասնագիտական և հանրային քննարկումներ։ 

Այդ քննարկումները կրելու են ձևական բնույթ այնպես, ինչպես նախկինում։ Այս ամենը, մեծ հաշվով, ձևական բնույթ կրող գործընթաց է»,-ասաց նա՝ շեշտելով, որ հետագայում այդ փոփոխությունները հանրությանը հասցնելու տրամաբանությունը ևս լինելու է նույն ձևական տրամաբանության մեջ։

Գ. Սիմոնյանը մատնանշեց նոր, հետհեղափոխական ԱԺ ընտրելու հանգամանքը, որը ևս եղել է 2015 թ. Սահմանադրության տրամաբանության շրջանակներում։ Այս առումով շեշտեց, որ միայն նոր Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների գնալու պարագայում է հնարավոր ձևավորել իսկապես բազմակարծության և քաղաքական բազմազանություն ունեցող ԱԺ. «Եթե մենք սա չենք անում, ինչ-որ փոփոխությունների, բարեփոխումների, օրենքներում ինչ-որ լրացումների տրամաբանության մեջ շարունակում ենք կրավորական կեցվածքը, ապա այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանելու։ 

Սա փակուղային տրամաբանություն է, ժամանակի վատնում և քաղաքական ռեսուրսի մսխում է։ Այն քաղաքական լեգիտիմության անհրաժեշտ պաշարը, որն ուներ իշխանությունը, այս գործելաոճի պարագայում մսխվում է։ Քաղաքական մեծամասնությունը պետք է կամք դրսևորի, հրաժարվի հանրաքվեից, չեղարկի այն ու ՍԴ-ի խնդիրը տեղափոխի ԱԺ՝ հարցը հանգուցալուծելով այնտեղ։ 

Միաժամանակ պետք է հռչակի նոր Սահմանադրության ստեղծման գործընթացը և հրավիրի սահմանադիր ժողով։ Իսկ արդարադատության նախարարության կազմով ինչ-որ հանձնաժողովի կողմից հերթական մի փաստաթղթի մշակումը, որի ստեղծմանը որևէ ձևով մասնակից չի լինելու ՀՀ քաղաքացին, որևէ կերպ նույն քաղաքացու համար կրկին հիմնարար փաստաթուղթ չի դառնալու։ 

Եթե իշխանությունը լուծի այս սկզբունքային հարցը, անհրաժեշտ աջակցություն կստանա, չի լուծի՝ կմնա հպարտ մենակության մեջ, որովհետև որոշակի ժամանակ հետո, կամա թե ակամա, իր ձախողված բարեփոխումների հետևանքով ավելի շատ ձայներ ու հեղինակություն է կորցնելու։ Հաշվի առնելով առկա գործընթացները՝ նկատենք, որ այսօր արդեն չկա այն քաղաքական ռեսուրսը, հեղինակությունը, վստահությունը, որն ուներ գործող իշխանությունը, օրինակ՝ 2018թ. վերջին ու 2019թ. առաջին կեսին։ Այդ ռեսուրսները հետզհետե նվազելու են»։ Գեղամ Սիմոնյանն առկա գործընթացները փոփոխությունների իմիտացիա է համարում։

«Հանրաքվե, սահմանադրության փոփոխություն կոչվածներն ու մնացած, այսպես կոչված, համակարգային փոփոխությունները իրականում համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության և նոր ժողովրդավարական Սահմանադրություն ունենալու գործընթացի իմիտացիա են։

 Իրականում որևէ քայլ չի ձեռնարկվում, որպեսզի երկիրն ունենա նոր Սահմանադրություն, կենսունակ պետական կառավարման համակարգ, ինչպես նաև անկախ ու առողջ դատական համակարգ։ Երբ այս պարագայում իշխանությունը որևէ քայլ որպես ժողովրդավարության դրսևորում է ներկայացնում, դա նույնպես ժողովրդավարության իմիտացիա է։ Այդ ամենը որևէ աղերս չունի հանրության կարծիքը լսելու հետ»,-ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ գործ ունենք պարզապես իրական օրակարգից ու խնդիրներից շեղվող քայլերի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հայտնի է՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում, որ համարի ներքո ելույթ կունենաս Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ) Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՓողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՈւժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանՎարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում. Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերումՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարովԲոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան