Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Արմենալը ամբողջությամբ անկասելի վճարում է աշխատավարձը բանվորներին և հարկերը՝ պետությանը

Economics

Օրերս Orer.amհրապարակել էր հարցազրույց, որտեղ փաստաբան Գուրգեն Մալխասյանը ԱՐՄԵՆԱԼ-ին («ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ), մեղադրում էր աշխատանքային օրենսդրության որոշ պահանջներ խախտելու մեջ:  Սակայն փաստաբանի կողմից չեն ներկայացվում ապացույցներ, վկայություններ կամ փաստեր,  ինչը տարակուսանք է առաջացնում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում ընկերության և աշխատակիցների միջև վեճը գտնվում է դատաքննության փուլում, հիմք ունենք ենթադրելու, որ փաստաբանի կողմից նախաձեռնած նման հրապարակման նպատակը դատարանի վրա ճնշում գործադրելն է եղել:

Անդրադառնալով հրապարակմանը՝ ներկայացնենք թվեր և փաստեր, որոնք ավելի ակնառու են դարձնում, թե իրականում ինչպես է «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ-ի տնօրինությունը կազմակերպում իրավապայմանագրային հարաբերութունները աշխատակիցների հետ:

Սկսենք սկզբից, որտեղ, ըստ հրապարակման, գործատուն իբրև թե «խլում է աշխատողի`  պետության կողմից երաշխավորված հատուցումը»: Խնդիրն այն է,  որ պետությունը երաշխավորում է իր քաղաքացիների սոսկ նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամի չափով: Իսկ ԱՐՄԵՆԱԼ-ի այն աշխատողները,  որոնց շահերի պաշտպանությունը ստանձնել է պրն. Մալխասյանը, գործատուի կողմից ամեն ամիս վճարվում են 375-385 հազար դրամ աշխատավարձ, ինչը ոչ միայն Երևանում,  այլև Հայաստանում համարվում է բարձր աշխատավարձ և դժվար է գտնել համարժեք աշխատավարձ ապահովող այլ խոշոր կազմակերպություններ, մասնավորապես՝ լեռնամետալուրգիայի բնագավառում:

Փաստաբան Մալխասյանը մեղադրում է գործատուին «գիշերային աշխատանքի դիմաց վճարման ենթակա հավելումը» չհատկացնելու համար, սական, նշենք, որ գործարանում առկա իրավիճակը անհերքելիորեն ապացուցում է հակառակը: Ավելին, ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 148 հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ-ում գիշերային է համարվում 22.00-ից մինչև 6.00-ն ընկած ժամանակահատվածը, սակայն, ԱՐՄԵՆԱԼ-ում, գործատուի բարի կամքի շնորհիվ, գիշերային է համարվում 20.30-ից մինչև 8.30-ը ընկած ժամանակահատվածը, որի արդյունքում աշխատակիցները վճարվում են օրենքով սահմանված դրույքաչափից 38 տոկոսով ավել:

Ավելին, գիշերային հերթափոխի համար աշխատակիցները վճարվում են ոչ թե ՀՀ ԱՕ 184 հոդվածով նախատեսված ընդամենը 30 տոկոսի չափով, այլ ժամային դրույքաչափի 150 տոկոսի, որը 5 անգամ գերազանցում է օրենքով նախատեսված չափանիշը: 

Հրապարակման մեջ փաստաբանը ԱՐՄԵՆԱԼ-ի ղեկավարությանն անհիմն մեղադրում է փաստերի խեղաթյուրման և օրենքը շրջանցելու փորձերի համար,  սակայն չի բերվում գեթ մեկ փաստ, որի պատճառով էլ այդ հատվածին նպատակահարմար չենք համարում մեկնաբանություն տալ:

Կանգ առնենք պրն. Մալխասյանի առարկայական թվացող պնդման վրա,  թե իբր դրա պատճառով խաթարվում է պետության հանդեպ աշխատավորների հավատը և սասանվում է երկրի վարկանիշը, այն ներկայացնելով որպես ազգային անվտանգության սպառնալիք:

 

Ի գիտություն ընթերցողների փաստենք, որ ԱՐՄԵՆԱԼ գործարանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում բարձրորակ ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է,  Հայաստանում արդյունաբերական պատրաստի արտադրանքի խոշորագույն արտադրողն ու արտահանողը, առաջատար բեռնառաքողն ու ստացողը: 

Ըստ ՀՀ Վիճկոմիտեի և ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության տվյալների՝ հանրապետության արտահանման ծավալի մեջ գործարանի մասնաբաժինը միջինը կազմում է 5 տոկոս, իսկ տարբեր տարիներին անգամ գերազանցել է 8 տոկոսը: Ընդ որում դեպի ԱՄՆ հայկական արտահանման մեջ փայլաթիթեղի բաժինը տարբեր տարիներին կազմում էր 50-90 տոկոս:

Այժմ, ըստ պրն. Մալխասյանի, գործարանի կողմից պետբյուջեին ֆինանսական վնաս հասցնելու մասին: Բավական է նայել ՀՀ ՊԵԿ-ի Հարկային ծառայության հաշվետվությունները, որոնց համապատասխան՝ 2019 թ. ԱՐՄԵՆԱԼ-ը վճարել է գրեթե 2 մլրդ դրամ պետական հարկեր, որը 27, 6 տոկոսով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը:

Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից նշած «ստրկացուցիչ պայմաններում մարդկանց շահագործման» մասին պնդմանը, ապա նշենք միայն մեկ փաստ, որը կրկին ապացուցում է ընկերության հասցեին անհիմն մեղադրանքի մասին: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցում գտնվող Աշխատանքի միջազգային կազմակերպության դեկտեմբերյան խորհրդաժողովում ԱՐՄԵՆԱԼ-ը ճանաչվել է Հարավային Կովկասում լեռնամետալուրգիայի բնագավառի սոցիալական ուղվածության առաջատարը: Հայաստանում այս փաստը հաստատվում է սույն թվականի փետրվարին Լեռնագործների և մետալուրգների հանրապետական արհմիության կողմից գործարանին հանձնված հավաստագրով:

Նշենք նաև, որ, ձեռնարկության յուրաքանչյուր աշխատող գործատուի հաշվին ապահովվում է 1050 դրամի ամենօրյա սննդով, որի ծախսերը կազմում են ամսական մինչև 11 մլն դրամ: Բացի այդ, գործատուն իր միջոցներով ստանձնել է նաև ողջ աշխատակազմի ամենամյա պարտադիր բուժզննումը, պատկառելի նյութական օգնություն է ցուցաբերում աշխատակիցներին, վճարելով թանկարժեք վիրահատությունները և բուժման այլ ծախսերը, փոխհատուցում է նաև Հայաստանի առողջարանային և հանգստյան լավագույն հաստատությունների ուղեգրերի արժեքի կեսը: 

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված ՀՀ կառավարության ղեկավարի՝ ԱՐՄԵՆԱԼ այցելելու մտադրության մասին, որի ժամանակ իբրև թե «գործատուն կարող է միակողմանի և խեղաթյուրված փաստեր ներկայացնել վարչապետին», իրազեկենք, որ ի նշանավորումն Գործարարի օրվա որևէ խոշոր հայկական ձեռնարկություն այցելելու հնարավոր մի քանի տարբերակներից կառավարությունը ինքն է ընտրել ԱՐՄԵՆԱԼ-ը:

Նախատեսված այցի ծրագիրը չի պարունակել դատավարական որևիցե խնդիրների քննարկում: Վստահեցնում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջին դեմքերի կողմից գործարան այցեր կատարվել են բազմիցս, և երբ էլ դրանք կայանան, կլինեն մեծ պատիվ ԱՐՄԵՆԱԼ-ի ողջ աշխատակազմի համար, որը 20 տարվա ընթացքում իրականացնում է լավագույն և հաջողված հայ-ռուսական նախագիծը արդյունաբերության ոլորտում:

 

Ալեքսանդր Մելքումյան, ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի քարտուղար

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023