Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Նաև հա­սա­րա­կա­կան աջակ­ցու­թյամբ պետք է հա­մախմբ­վել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք հաղ­թա­հա­րել իրա­վի­ճա­կը». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Ֆորսմաժորային իրավիճակներում յուրաքանչյուր իշխանություն չէ, որ կարողանում է վերահսկողության տակ պահելու ունակություն ցուցաբերել։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, առկա իրավիճակը տեղավորվում է հենց ֆորսմաժորի տրամաբանության մեջ, և վերոնշյալ հանգամանքն այս օրերին շատ երկրներում է արծարծվում։

«Ինչ վերաբերում է մեր իշխանություններին, ապա ի սկզբանե մեծ կասկածի տակ էր այն, որ շատ ավելի խաղաղ, պարզ իրավիճակներում որոշումներ ընդունել չկարողացող իշխանությունը նման բարդ իրավիճակներում միանգամից կկարողանար տիրապետել իրավիճակին։ Կարելի է փաստել, որ երկիրն այս իրավիճակին նախապատրաստելու համար բավականին լուրջ ժամանակ է կորսվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը։

Նա առանձնացրեց պատասխանատվության, անլրջության ու դիլետանտիզմի խնդիրները։

«Ես մինչ այս կրկին առիթ եմ ունեցել ասելու, որ չեն ընկալում, թե ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում իշխանությունը։ Իրենց թվում է, թե սոցցանցերում ստատուս գրելով քաղաքականությամբ կամ հասարակական գործունեությամբ զբաղվելը շարունակվում է նաև իշխանություն վերցնելու ժամանակ։ 

Դեռ չեմ խոսում այն մասին, որ մեր երկիրն անընդհատ պերմանենտ պատերազմական իրավիճակում է։ Եթե շատ երկրների համար ֆորսմաժորը պանդեմիան կամ համաճարակն են, մեզ համար ֆորսմաժորի մշտական վտանգ կա՝ ի դեմս պատերազմի։ 

Բայց խնդիրը հենց այն է, որ մարդկանց թվում է, թե պատերազմ չկա։ Օպերայի սրճարաններում նստած մարդուն թվում է, որ եթե սահմանին զոհվում են, դա իրեն չի վերաբերում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պարագայում էլ էր շատերին թվում, որ մեր շուրջը, հատկապես մեր հարևան երկրում կատարվողը մեզ չի վերաբերում, որովհետև մեզնից հեռու է։ 

«Եվ խնդիրը, ցավոք, առաջին հերթին կառավարությանն է վերաբերում, որի որոշ ներկայացուցիչների գնահատականներն ու արտահայտությունները որպես բացասական օրինակներ կարող են գրանցվել Գինեսի գրքում՝ ցույց տալու, թե ֆորսմաժորային իրավիճակներում կրիզիսային մենեջմենթն ինչպիսին չպետք է լինի։ 

Բացի այդ, անպատասխանատվության, անլրջության, դիլետանտիզմի, որոշ դեպքերում էլ ինֆանտիլիզմի դրսևորում էր ռեալ պանդեմիայի պայմաններում հանրահավաքներ կազմակերպելը մի մարզում, որն անմիջականորեն հարևանություն է անում Իրանի հետ։ Երբ ամբողջ աշխարհում խոսվում է վտանգների մասին, մեզ մոտ հայտարարվում է «կորոնավիրուսն ում շունն է» ու արվում այն, ինչ արգելվում է այլ երկրներում։ Երբ իշխանությունն անպատասխանատու և անլուրջ դրսևորումներ է ցուցաբերում, ինչպես կարո՞ղ է հասարակությունը վստահել իշխանությանը։ Պարզ է, որ անվստահության զգացում կա»,-ընդգծեց Վ. Հակոբյանը՝ մյուս կողմից նշելով, որ այս իրավիճակը կարող է յուրօրինակ թեստ դառնալ։

«Սա շատ լավ թեստ է կառավարության համար, որը կօգնի հասկանալ, թե որքա՞ն են տիրապետում իրավիճակին, որքանո՞վ է գործում քաղաքացիական պաշտպանության համակարգը, որովհետև համաճարակն իրականում ժամանակավոր երևույթ, սա էլ կանցնենք, բայց մենք անընդհատ նման վտանգների առաջ կարող ենք կանգնել, որովհետև պատերազմող երկիր ենք։ 

Սա թեստ է նաև այն առումով, թե կառավարությունը որքանո՞վ է պատրաստ երկիրը կառավարել արտակարգ իրավիճակներում։ Իրավիճակի գոնե առաջին փուլերում այս թեստը կառավարությունը չի հանձնել։ 

Բացի այդ, որոշ ղեկավարների վարքագիծը տարօրինակ էր, ինչը շատ լուրջ քննության առարկա պետք է լինի։ Իշխանությունը սիրում է քննիչ հանձնաժողովներ ստեղծել։ Նման մի հանձնաժողով էլ պետք է ստեղծվի՝ քննելու, թե ինչո՞ւ էին անլուրջ վերաբերվում մի համաճարակի, որը կարող է պարալիզացնել աշխարհը։ 

Այսինքն, քննել, թե որ պաշտոնյան իրեն ինչպես է պահել, որքանո՞վ է պատրաստ եղել թե՛ մարդկային, թե՛ պրոֆեսիոնալ և թե՛ մենեջերական հատկանիշներ ցուցաբերելու տեսանկյունից։ Սա շատ լավ թեստ է, որն այս ամենից հետո կարող է թույլ տալ լավ ֆիլտրել ու մաքրել պետական ապարատը հենց այն մարդկանցից, որոնց բերել է Նիկոլ Փաշինյանը»,-ընդգծեց նա։

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ աշխարհում դեռ հունվար ամսից առկա էին խնդիրներ, ինչը պետք էր հաշվի առնել։

«Մենք մոտ երկու ամիս ժամանակ ունեինք՝ ուսումնասիրելու այլ երկրների փորձը, հասկանալու, թե ինչպես են վարվում նման իրավիճակներում։ Ուրիշների սխալների վրա սովորելու ժամանակ ևս ունեինք, որ նույն սխալները չկրկնելով՝ պետական, կառավարչական ապարատն ու ժողովրդին նախապատրաստեինք այս ամենին։ Բայց այդ բոլոր անհրաժեշտ քայլերն առնվազն երկու ամիս ուշացումով են արվում։ Մեզ մոտ մի նախարար առավոտը մի բան էր ասում, ցերեկը մեկ այլ նախարար առաջինին հակասող հայտարարություն էր անում, վարչապետը առավոտը մի բան էր հայտարարում, ցերեկը մեկ այլ բան, երեկոյան՝ մեկ ուրիշը։ 

Բացի այդ, շատ պաշտոնյաներ ընդհանրապես կորած են, քարտեզի վրա պետք է ման գալ՝ հասկանալու, թե որտեղ են»,-նշեց նա՝ հավելելով, որ երևի աշխարհում չկա մի երկիր, ուր համաճարակի դեպքում մեկուսացմամբ, զանգվածային հավաքներ արգելելու և հանրային վայրերը փակելու փոխարեն հակառակը հայտարարեն։

«Օրինակ, ասեն՝ գիտեք՝ հիմա ամենակարևորը Սահմանադրական դատարանի 7 դատավորներին փոխելն է, «կորոնավիրուսն ում շունն է»։ Անպատասխանատվության գագաթնակետն է, երբ քաղաքական ինչ-որ կոնյուկտուրային հարց ավելի է կարևորվում մարդկանց առողջությունից»,-նկատում է նա։

Վիգեն Հակոբյանը շեշտեց իրավիճակից դասեր քաղելու անհրաժեշտության մասին։

«Լավ, վատ՝ սա իշխանություն է կոչվում։ Համաճարակների ու, առհասարակ, ֆորսմաժորների ժամանակ այլ բան չի մնում, քան ինչ-որ մի կուրսի շուրջ համախմբվելն է, որը մնում է օրվա իշխանությունը՝ անկախ նրանից, թե իշխանությունն իրենից ինչ է ներկայացնում և ինչ որակի է։ Իրենք հիմա պետք է հասկանան, որ անսխալական չեն։ Մենք մինչ այս էլ խոսել ենք այն մասին, որ ամբողջ ժողովուրդը էյֆորիայից վաղուց դուրս է եկել, բայց կոնկրետ իշխանավորներ դեռ էյֆորիայի մեջ են։ Կարծում եմ՝ հիմա պետք է հասկանան, որ երբեմն պետք է լսել թե՛ մասնագետներին, թե՛ փորձված մարդկանց՝ անկախ քաղաքական պատկանելիությունից»,-նշեց քաղտեխնոլոգը։

Մեր զրուցակիցը հավելեց՝ մինչ այս տեսել ենք գերտերության փլուզում, անկախ Հայաստանի կայացման 30 տարիներ, և այսօր առկա իրավիճակն իրականում ամենասարսափելին չէ։

«Մենք տեսել ենք 90-ականների պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ, թալան և այլն։ Սա է պատճառը, որ քիչ թե շատ հասուն սերունդը որոշակի իմունիտետ ունի։ Դրա համար առանձնապես խուճապի մեջ չենք, սա էլ է անցնելու, ու անգամ համաշխարհային թվերն են ցույց տալիս, որ սա ամենասարսափելի համաճարակը չէ։ 

Սա պարզապես համաճարակ է, որը պետք է կարողանալ կանգնեցնել։ Եթե անգամ սովորական գրիպ լիներ, ամեն ինչ պետք է արվեր տարածումը կանխելու համար։ Հարցն այլ է. երբ իշխանությունը լսելու և սովորելու ցանկություն չունի, երբ օդերում է, համարում է, որ անսխալական է, որ ի ծնե իշխանություն է եղել, ամեն ինչ գիտի ու իրեն աշխարհի ամենալուրջ մասնագետներին հավասար է զգում, միշտ խնդիրներ է ունենալու։ 

Այդուհանդերձ, հույս ունեմ, որ ձախողած առաջին փուլից հետո իրենք մի քիչ խել քի են գալու և լրջանալու են։ Ամեն դեպքում, նաև հասարակական աջակցությամբ պետք է համախմբվել, որպեսզի կարողանանք հաղթահարել իրավիճակը»,-եզրափակեց Վ. Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal