Խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներն առողջական որեւէ խնդիր չունեն. ՊՆ
PoliticsԽաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների առողջական վիճակը լավ է: Այս մասին facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը:
«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում խաղաղապահի առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք իրադրությանը»,-ասաց նա, որից հետո տեսակապի միջոցով զրուցեցին Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում եւ Սիրիայում իրենց ծառայությունն անցկացնող հայ զինծառայողների հետ:
«Կրճատվել է խաղաղ բնակչության ներկայացուցիչների մուտքը բազա, բաժանվել են սպիրտային լուծույթներով տարաներ, որոնք զինծառայողները պահում են իրենց գրպանում: Բացի այդ, ունենք բիշկ, որը հետեւողականորեն հետեւում է զինծառայողների առողջությանը»,-ասաց նա:
Կոսովոյում զորախմբի հրամանատար Մարատ Սարգսյանն իր հերթին ասաց, որ անձնակազմը լրիվ առողջ է. «Մեկ բուլղարացի զինծառայող երեք օր առաջ վարակվել է կորոնավիրուսով, նրան էվակուացրել են իրենց երկիր: Մեր զորախմբում խնդիրներ չունենք»:
Լիբանանում հայկական զորախմբից եւ Սիրիայում մարդասիրական առաքելությամբ գտնվող հայկական խմբերից եւս հայտնեցին, որ բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են, բոլորն առողջ են եւ իրականացնում են իրենց ծառայությունն ու ականազերծման աշխատանքները: