Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Զգուշացրել էինք, բայց անտեսեցին. Երևանի գլխավոր ախտաբան․ tert.am

Այն կինը, որը մահացավ ամենառաջինը, որ հայտարարեցին` սրտամկանի ինֆարկտից է մահացել այլ ոչ թե թոքաբորբից,  հետո պարզվեց, որ այդ կնոջ ամուսնու ու տղայի կորոնավիրուսի թեստը դրական էր: Սա ինձ համար առնվազն ծիծաղելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների հայկական ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը:

«Եթե ինֆարկտ էր, եթե թոքաբորբ չէր, եթե կորոնավիրուս չէր, այդ մարդկանց դարդը կտրվե՞լ էր իրենց տան կնոջը կորցրած, գնային թեստ հանձնեին, ու դրական լիներ: Չէ, պարզ է, որ այդ կինը՝ ամենաառաջին հերձվածը, որը հերձել են սանիտարներով, բժիշկներով դիահերձերանում, կորոնավիրուսի հետ ենք գործ ունեցել: Հիմա սպասենք. տեսնենք այդ բուժաշխատողներից քանիսն են վարակվում և էլ ինչպե՞ս է տարածվում վարակը»,- ասել է նա:

Արմեն Մխիթարյանն ասել է, որ իր գլխավորած ասոցիացիան է խնդրել Ազգային ժողովում օրենք ընդունել, որով կորոնավիրուսից մահացածները չեն դիահերձվի, քանի որ  ՀՀ-ում չկա որևէ դիահերձարան, որը կահավորված լինի այն ստանդարտներին համապատասխան, որը թույլ կտա հերձում իրականացնել նման վարակիչ ինֆակցիոն հիվանդությունների դեպքում: Ախտաբանի խոսքով՝ գլխավոր բժիշկներին ձեռնտու չէ ասել, թե բուժկենտրոնների կազմում գործող դիահերձարանները չեն համապատասխանում չափանիշներին, քանի որ դրանք եկամտի աղբյուր են։ Վիրուսն, ըստ նրա, դեռևս հետազոտությունների փուլում է և դեռ պարզ չէ, թե որքան է վիրուսը մնում արտաքին միջավայրում, հետևաբար, ճիշտ էր հաստատված դեպքերի չհերձելու որոշումը:

«Մեկ այլ բան է, որ բուժաշխատողը շփվի վարակակրի հետ՝ իմանալով, որ նա վարակակիր է։ Եթե բուժաշխատողները շփվում են վարակակիրների հետ և վարակվում են, դա կլինիկայի և ներհիվանդանոցային խնդիր է և ներհիվանդանոցային այդ շփումների ձևաչափը պետք է համապատասխանի այն կետերին, որոնք կպաշտպանեն վարակվածությունից: Ինչ վերաբերում է դիահերձումներին, ապա ախտաբաններս ինքներս մեզ ուզում ենք ապահովել, որ մենք էլ չդառնանք վարակի աղբյուր: Եթե Հանրապետությունում որևիցե մեկին թվում է, որ մենք Երևանում ունենք թեկուզ մեկ դիահերձարան, որի կոյուղաջրերը ախտահանվում են և նոր է գնում ընդհանուր կոյուղի, պետք է ասեմ՝ նման բան չկա: Ես իզուր չասացի, որ այս վիրուսի մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Չինացի մեր կոլեգաների վերջին գիտական հոդվածներից պարզ է, որ երկար ժամանակ առողջացածների մոտ և վարակակիրների կղանքի մեջ հայտնաբերվում է այդ վիրուսը: Ճիշտ է, գիտենք՝ հիմնական փոխանցման ճանապարհը օդակաթիլայինն է, բայց մենք չգիտենք տարածման այլ եղանակների մասին: Հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ մինիմալիզացնենք մեր շրջակա միջավայրի ախտոտվածությունը, այդ շահերից բխում է այն, որ չի կարելի հաստատված covid-ով մահացածի դիահերձումը. Երևանում ոչ մի դիահերձարան Երևանում չունի բիոֆիլտրներով այդ քաշիչ սարքերը, չունի կոյուղի ուղարկվող այդ ամբողջ ջրերի նախնական ախտահանումը, ինչը բերում է ամբողջ միջավայրի ախտոտվածության բարձրացմանը», ասել է ախտաբանը:

Երեւանի գլխավոր ախտաբանը  ցավով է նշում, որ եղել են բացթողումներ, և դրանք կապված են դիահերձումների հետ:

«Եթե մենք հաստատված դեպքերը չենք հերձում, հասկացանք, հաստատված է՝ չենք հերձում, իսկ 70-80 տարեկան կինը կամ տղամա՞րդը, որը տաքություն է ունեցել և տանը մահացել է, իսկ այդպիսի դեպքեր շատ-շատ են, ո՞վ ասաց, որ դա կորոնավիրուս չէ: Ոչ ոք: Մենք այստեղ ունենք խայտառակ բացթողում: Այդ բացթողումը ոչ թե անձի բացթողման խնդիր է, ես չեմ ուզում մեղադրեմ ո՛չ նախարարին, ո՛չ ուրիշներին: Բացթողումը գալիս է մեր այն վիճակից, որը մենք ի սկզբանե ունեինք Հայաստանում. չունենք վիրուսոլոգիական լաբորատորիա, չունենք վիրուսուլոգ, մեր նախարարը չունի խորհրդական-համաճարակաբան: Տեսեք՝ ինչ է ստացվում, նախարարը մարտի սկզբներին ասում է, որ կորոնավիրուսն այդքան վտանգավոր վիրուս չէ, որի դեմ հատուկ միջոցառումներ իրականցվեն, իսկ Չինաստանի և Իրանի ֆոնին իր ասածը տրամաբանությունից զուրկ էր, բայց ես գտնում եմ, որ դա գալիս է նրանից, որ ինքը խորհրդական չունի: Այդ մարդը հակահամաճարակաբան չէ, չունի խորհրդական, որին լսի, բայց մյուս կողմից էլ՝ ուներ խորհրդական ախտաբանը, որը խորհուրդներ էր տալիս՝ այսպես մի արեք, չի կարելի, իսկ այդ մարդու խորհուրդներն անտեսվում էին: Խոսքը մեր բնագավառի խորհրդականի՝ Փառանձեմ Խաչատրյանի մասին է, որը հրաժարվեց խորհրդականի պաշտոնից, որովհետև գտավ, որ անիմաստ է այդ տեղը զբաղեցնել, եթե պետք է ինչ-որ մի գործնական քայլ անելու խորհուրդ տաս և այդ քայլը չարվի, այլ լրիվ հակառակ տրամաբանության մեջ արվի, այդ պարագայում առնվազն անհասկանալի են դառնում այդ գործողությունները»:

Ախտաբանների ասոցացիայի կողմից խորհուրդների և առաջարկների ցուցակ է ուղարկվել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանին, որն «այս իրավիճակում կարծես ամենաադեկվատ մարդն է, և նախարարություն: Այնտեղ շատ ու շատ այլ խորհուրդներ կան և այդ խորհուրդները վերաբերում էր այդ դեպքերին՝ տանը մահացածներին, որոնց հետ մենք անխուսափելիորեն ենք շփվում: Մեր առաջարկը հետևյալն էր՝ թույլ տալ համավարակի շրջանում տանը մահացածներին հերձումն արվի ոչ թե նույն օրը, այլ գոնե 24-48 ժամ հետո՝ դիակը ֆարմալինով զմռսելուց հետո, այսինքն՝ վիրուսը քիմիական ֆարմալինով վերացնելուց հետո նոր մտնենք, դիահերձումն անենք: Մինչև հիմա արձագանք չկա ո՛չ ԱԺ-ից, ոչ նախարարությունից: Այն առաջին դեպքի հետ կապված, երբ հետագայում պարզվի, որ կորոնավիրուս ուներ, մենք ուղղակիորեն չենք կարող կանգնացնել վարակի տարածումը, կուզեն՝ համալիրը սարքեն հյուրանոց, կուզեն՝ ամենուր բացօթյա մահճակալներ շարեն, անիմաստ բան է ստացվում»:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը, վկայակոչելով Ալափարսի համայնքապետ Արտակ Սարիբեկյանին, տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի Ալափարս համայնքում մարտի 27-ին մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։

«Կնոջ մահվանից հետո ամուսնուն ու որդուն մեկուսացրել էին։ Կարծեմ՝ մահանալու հաջորդ օրը թեստ են արել ու դրական է եղել։ Նրանք տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել էր համայքապետը։

Սարիբեկյանը հայտնել էր, որ համայնքում եւս մեկ բնակիչ է եղել կորոնավիրուսով վարակված. «Նա արդեն ապաքինվել է, նրա շրջանակն էլ պարզվել է։ Հիմա գյուղում խիստ վերահսկողությունն է։ Շատ քչերն են տներից դուրս գալիս, միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia