Ավստրալիան եւ Նոր Զելանդիան կբացեն սահմանները զբոսաշրջիկներով փոխանակվելու համար
ՀասարակությունԱվստրալիան եւ Նոր Զելանդիան պատրաստվում են բացել սահմանները զբոսաշրջիկներով փոխանակվելու համար։ Երկու երկրներն էլ հպարտանում են կորոնավիրուսով վարակման ցածր ցուցանիշների եւ դրա հետեւանքով մահացության ցածր մակարդակի համար։ Եւ այժմ Կամբերան ու Վելինգթոնն ուսումնասիրում են զբոսաշրջային միջանցք ստեղծելու հնարավորությունները, որն արդեն ստացել է Տրանս-Թասմանիա անվանումը։ Reuters-ի հաղորդմամբ՝ այն պետք է բացվի օգոստոսին։
Կորոնավիրուսի պանդեմիայի առաջին օրերից սկսած՝ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան փակել են իրենց սահմանները բոլոր օտարերկրացիների համար, իսկ նրանք, ովքեր արդեն հասցրել էին հայտնվել այդ երկրների տարածքում, տեղափոխվել էին կարանտին։ Մայիսի 11-ից սահամափակումների սկսել են չեղարկել Ավստրալիայում, մայիսի 13-ին՝ Նոր Զելանդիայում։ Ներկայում երկու երկրներում վերականգնվել է սրճարանների եւ ռեստորանների աշխատանքը, բացվել են տարբեր հաստատություններ եւ ձեռնարկություններ։ Իսկ ամռանը մտադիր են մտածել զբոսաշրջային ոլորտը փրկելու ուղղությամբ, հաղորդում է RG-ն։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ «միակ երկիրը, որի առջեւ Ավստրալիան կարող է բացել իր սահմանները, Նոր Զելանդիան է»։ Համանման կերպով է արտահայտվել նաեւ Նոր Զելանդիայից նրա Ջասինդա Արդերնը։
«Մեր նպատակն է զսպել COVID-19-ն ազգային մակարդակում, որպեսզի մենք կարողանանք բացել սահմանները»,-հայտարարել է նա։