Սոսկ հյատարարությունների կամ կրկնօրինակելու մակարդակով համագործակցությունն այլևս արդիական չէ. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետությունում կրթական խնդիրները բավական շատ են: Դրանք լուծելու համար բավական ջանք ու եռանդ է հարկավոր ներդնել, սակայն հարցին կարծես այնքան էլ խորքային մոտեցում չի ցուցաբերվում: Ստացվում է, որ տարիների ընթացքում կուտակված հարցերը լուծելու համար օր-օրի եղածին ավելանում են նորերը և ավելի են բարդացնում դրանց լուծումներ գտնելու հնարավորությունը: 

Այս առիթով Orer.am-ի թղթակիցը զրուցել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

 

- Տիկին Հակոբյան, Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արամ Հարությունյանի նախագահությամբ հանդիպել է 6-րդ գումարման ԱԺ համանուն հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այդ հանդիպմանը մասնակցում էիք նաև Դուք, ի՞նչ հարցեր քննարկեցիք այդ ընթացքում:

- Քննարկվեցին մի շարք հարցեր, որտեղ առանձնացվեց Արցախի և Հայաստանի խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը, և մատնանշվեց այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացված գործնական քայլերը: Մասնավորապես՝ օրենսդրական դաշտում փոխգործակցությանն ու համատեղ լսումների կազմակերպմանը: Անդրադառնալով փոխհամագործակցությանը, հերթական անգամ բարձրացրեցի հանրությանը և, մասնավորապես, ինձ հուզող հարցը․արդյո՞ք համատեղ աշխատանքի ընթացքում Արցախի Հանրապետության 6-րդ գումարմանԱզգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երբևէ որպես նախաձեռնող կողմ հանդիսացել է, թե՞ ոչ։ Կոնկրետ պատասխան չհնչեց։ Փոխարենը, կրկին, հնչեցվեց այն ծեծված միտքը, որ մենք Հայաստանի Հանրապետության հետ նույն կրթական դաշտում ենք և չենք կարող շեղվել այդ ուղուց։ Սակայն, խոսքը շեղվելու մասին չէր, այլ խոսում ենք, ընդամենը, առաջարկների մասին, որտեղ ի հայտ կգան կրթական ոլորտի Արցախի առանձնահատկությունները, քանզի որքան էլ Արցախում և Հայաստանում կրթական ոլորտներում առկա խնդիրները նման են, սակայն, նույնական չեն: ՀՀ-ն, վստահ եմ, դրանց դեմ չէ, համենայնդեպս, մինչ իշխանափոխությունը բազմիցս առաջարկվել է իրական համագործակցություն։ Կարծում եմ, որ սոսկ հայտարարությունների, կամ՝ կրկնօրինակելու մակարդակով համագործակցությունն այլևս արդիական չէ։ Մենք այլևս չենք կարող մեզ նման <<ճոխություն>> թույլ տալ։

- Հանդիպմանը քննարկվել են նաև կրթական համակարգերի ուսումնասիրությանը, մշտական հանձնաժողովի վերահսկողական գործառույթների մասին, ոլորտում գործողությունների ռազմավարության մշակման, ուսուցիչների վերապատրաստման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցեր: Ձեր կուսակցությունն ի՞նչ տեսակետներ և ծրագրեր ունի այս հարցերի մասին:

- Կարծիքներ հնչեցին բարձրագույն կրթության վերաբերյալ։ Թվում էր, թե ԱԺ-ի այս գումարումը պետք է այլ տեսակետներ ունենար, որը կլիներ արդիական, արմատապես փոփոխված և լրիվ նոր շնչով հագեցած։ Սակայն, միակ <<ուրախությունը>> անվճար բարձրագույն կրթությունն է, որը մի աննշան թերացման դեպքում իսկ, ողջ կրթությունը կործանման է տանելու։ Եվ, ամենաշատը, ինչը ինձ զարմացրեց, որ ներկաներից ոչ ոք չխոսեց այն մասին, որ մեր խնդիրների հիմքը կրթական համակարգ չունենալը, կամ՝ համարյա չունենալն է: Նախադպրոցական հանրակրթությունը և բարձրագույն կրթությունը պիտի համակարգված լինեն: Այսինքն՝ պետք է միասին օղակ կազմեն։ Ի դեպ, հանդիպման ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ ուսուցիչներին պետք է ատեստավորել։ Սա մեր պարագայում նշանակում է ուսուցչին պարզապես պատժել։ Նման առաջարկ անողին և հավանություն տվողներին հարց տվեցի՝ իսկ երբևէ որևէ մեկը փորձե՞լ է ուսուցչին սատար կանգնել, վեր բարձրացնել արդյունավետ վերապատրաստումներ իրականացնելու հարցը: Տարիներ շարունակ ականատես ենք եղել վերապատրաստումների անարդյունավետությանը։ Պատճառը եղել է միայն այն, որ թե՛ ՀՀ-ի և թե՛ԱՀ-ի <<Ազգային ինստիտուտների>> մասնագետների ներգրավվածությամբ իրականացված վերապատրաստումները ձևական բնույթ են ունեցել։ Մենք այստեղ, մեր կողքին ունենք կրթական միջազգային ծրագրերով վերապատրաստված ուսուցիչներ, որոնցից էլ կարելի է վերապատրաստումներ իրականացնող խումբ ստեղծել, ինչը խթան կդառնա ուսուցիչների որակի կատարելագործմանը և իրավունք կտա վերադասին ատեստավորում իրականացնել։ Ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման հարցում խթան կհանդիսանա նաև, եթե իրականացվեն փոխարկային տարբեր ծրագրեր։ Այսօր, պարզապես, անթույլատրելի է միայն դատավորի դերում հանդես գալը։ Նշեմ նաև, որ թռուցիկ անդրադարձ եղավ այն հարցին, որ գյուղական շատ համայնքներում աշակերտների թիվը գնալով նվազում է։ Ես եղել եմ Արցախի գրեթե բոլոր գյուղական համայնքների դպրոցներում։ Եվ պետք է մեծագույն ցավով արձանագրեմ, որ առավել քան անմխիթար վիճակ է տիրում։ Բազմաթիվ գյուղերում պարզապես դպրոցներ չկան և երեխաները ստիպված են կիլոմետրեր անցնել դպրոց հաճախելու համար։ Զրուցել եմ շատ դպրոցահասակ երեխաների հետ։ Մեծ մասը դպրոց գնում է, երբ եղանակը բարենպաստ է: Հակառակ դեպքում կա՛մ դպրոց հաճախելը տառապանքի է վերածվում, կա՛մ պարզապես չեն հաճախում։ Բայց, խնդիրն այն է, որ միայն դպրոց բացելով այս հարցը ևս ամբողջական լուծում չի կարող ստանալ, կրթությունը պետք է լինի գյուղի զարգացման ծրագրի հիմքում։

Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն «Հրապարակ». «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ» «Հրապարակ». «Տրետի պալյոտ նա լունու» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենիսի առաջին առաջնությունը, առաջին հակագազը՝ խաղաղ բնակչության համար Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞ւ հարևաններին ոչինչ չի հաջողվում Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին. «Փաստ» «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն օգուտ չեն տալիս». «Փաստ»
website by Sargssyan