Հնարավոր են նաև ծայրահեղ միջոցներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում արձանագրվում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի աննախադեպ աճ: Ցավոք, գնալով շատանում են նաև մահվան դեպքերը։ Երեկվա դրությամբ 1 մլն բնակչին ընկնող ցուցանիշով Հայաստանը 251 երկրների մեջ 28-րդ տեղում էր: Այն, որ իրականում բավականին լուրջ ու անվերահսկելի համաճարակային իրավիճակ է տիրում մեր երկրում, խոստովանում են նաև իշխանությունները։

Երեկ էլ հայտարարվեց, որ նոր խստացումներ են սահմանվում դիմակի կրման հարցում, այսինք՝ դիմակ կրելու ենք միշտ, ամենուր, մեր տանից բացի: Ավելին, պարետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ ակնարկեց, որ նոր, ավելի կոշտ սահմանափակումները, այդ թվում՝ պարետային ժամը, հնարավոր են՝ որպես ծայրահեղ գործիքակազմ: 

«Փաստ» թերթի տեղեկություններով , այս հարցը կառավարությունում գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվում է, սակայն կարծիքները խիստ տարբեր են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մանրամասն ուսումնասիրվում է, թե ինչ տնտեսական ռիսկերի ու ֆինանսական ծառնաբեռնվածության հետ կարող ենք գործ ունենալ՝ նոր տոտալ սահմանափակումների պարագայում։ 

Ընդ որում, խոսքը միայն առանձին կառույցների գործունեության կասեցման մասին չէ, այլ շատ ավելի խիստ սահմանափակումների, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի և այլն:

Այնպես որ, չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ հայտարարվի նման միջոցառումների մասին:

Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետի երեկվա լայվերի ներքո իշխանական ֆեյք էջերը պարբերաբար կոչ էին անում «փակել», ընդ որում՝ 10 օրով: Նման գրառումները, այն էլ՝ վարչապետի էջում, հազիվ թե կարող են ինքնագործունեություն լինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Փաշինյանը ստեղծել է բոլոր նախադրյալները Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու համար. Անդրանիկ Թեւանյան Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, իրենց ձեռնտու դիրքեր գրավել. Վաղարշակ Հարությունյան Ունենք էական առաջընթաց․ Թորոսյան Ոստիկանությունը եւս սննդի ծառայությունները կպատվիրակի այլ կազմակերպության. Փակ մրցույթ է լինելու 2 փուլով Արթուր Վանեցյանի շուրջ շարունակում են համախմբվել կուսակցություններն ու մարդիկ Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը. Իշխան Սաղաթելյան Սահմանում կռիվ են անում․ դրսի մեր քաղաքացիներն ավելի են սրում պատերազմական իրավիճակը․ Մարուքյան Հարություն Գուլյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում․ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում լինել հայոց բանակի ու զինվորի կողքին Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից Փաշինյանը կառավարության նիստում խոսեց հայ-ադրբեջանական լարվածության մասին Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բնակիչներին․ ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել Ինչպես են հայկական ստորաբաժանումները խոցում թշնամու տանկը. ՊՆ խոսնակը տեսանյութ է տարածել Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված կալանավորումը. ՔԿ Իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն, ոչ էլ պետություն. Աշոտյան Ադրբեջանի իշխանությունները շատ վատ իրավիճակում են. Տիգրան Աբրահամյան «Ժողովուրդ». Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել Կորոնավիրուսի 554 նոր դեպք, առողջացել է 583, մահացել 15 մարդ Հայաստանում և Ադրբեջանում սպասվում են շատ թեժ ներքին քաղաքական գործընթացներ. Արթուր Ղազինյան
website by Sargssyan