Ինչպես է անցել գիշերը Մոսկվայում ու ինչ վիճակ է այս պահին (տեսանյութ)
ՀասարակությունՄոսկվայում գիշերը խաղաղ է անցել: Այս մասին ուղիղ եթերում հայտնեց մոսկվայաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, ում խոսքերով, երեկ իրավիճակը բավականին լարված է եղել:
Մկրտչյանը հայտնեց, որ անձնական կապերի միջոցով համաձայնություն է ձեռք բերվել ադրբեջանական կողմի հետ, որ Հայաստանից ու Ադրբեջանից դուրս որևէ արյունահեղություն թույլատրելի չէ, պետք է ամենի վերջը տրվի. «Ուզում եմ ասել, որ համաձայնությունը բավականին փխրուն է, մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է խոհեմություն և գիտակացված մոտեցում: Որևէ մեկի սխալ քայլի պատճառով անմեղ մարդիկ չպետք է տուժեն և որևէ հայի քթից արյուն պետք է չհոսի»: