Պատերազմը տանուլ տալուց հետո Նիկոլ Փաշինյանը ժողովրդին քաղաքացիական պատերազմի տանելու կոչեր է հնչեցնում. Արսեն Բաբայան
ՔաղաքականՊատերազմը տանուլ տալուց հետո Նիկոլ Փաշինյանը ժողովրդին քաղաքացիական պատերազմի տանելու կոչեր է հնչեցնում: Նա իր դավաճանական քաղաքականության մեջ ունի մեծ ծրագիր, ինչն է՝ պառակտել ազգը, բայց դա իրեն չի հաջողվելու։ Այս մասին Tert. am-ի հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
«Ես վստահ եմ, որ հիմա հասարակության մեջ չկա պառակտում, հայ ազգը, պարզապես չի հանդուրժելու Նիկոլ Փաշինյանի կողմից մեր հողերի և հայրենիքի հանձնումը Թուրքիային: Իհարկե, կլինեն որոշ մարդիկ, որոնք ուղղակի երևի չեն զարթնել քնից, բայց իրեն էլ շուտով ամեն ինչ կհասկանան»:
Հարցին, թե հնարավո՞ր է այդյոք համաձայնագիրը չեղարկվի, հաշվի առնելով հասարակությանը դժգոհությունը և պահանջը, Արսեն Բաբայանը նշեց, որ համաձայնագրի չեղարկման ընթացակարգին ծանոթ չէ, սակայն հայտնի չեն այն հիմքերը, որոնց հիման վրա Նիկոլ Փաշինայնը կարողացել է ստորագրել այդ համաձայնագիրը:
Անդրադառնալով ստեղծված իրադրության վերաբերյալ հասարակության արձագանքին՝ Արսեն Բաբայանը նշեց, որ հասարակության նման արձագանքը սպասելի էր, քանի որ մեր հասարակությունը միշտ էլ զգայուն է եղել հայրենիքի, հողերի խնդրի վերաբերյալ. «Ցավոք, 2,5 տարի ամեն օր խոսում էինք այն մասին, որ այս իշխանությունը իր ապաշնորհության հետևանքով անդառնալի կորուստների կբերի, բայց հանրությունը ուշքի չէր գալիս, ցավոք, ամենավերջին պահին արթնացավ հանրությունը»:
Անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների՝ հասարակությանը ուղղված կոչերին իշխանության կողքին կանգնելու վերաբերյալ, Արսեն Բաբայանը նշեց. «Նրանք իրենց շահերից ելնելով՝ չպետք է փորձեն հանրության մեջ երևալ, որովհետև շենքերում և այլ վայրերում թքելու են իրենց երեսներին և ասելու են՝ դուք դավաճան եք»:
Արսեն Բաբայանը նշեց, որ վաղը ժամը 13:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մեծ հանրահավաք, 17 կուսակցությունների հետ միասին: Իսկ հետագա զարգացումների և գորընթացների մասին հայտարարություններով հանդես կգան հանրահավաքում: