Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


«Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը»․ «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է բանաստեղծուհի Հերմինե Զարմանյանը։

-Հերմինե՛, սկզբում կխնդրեի ներկայացնեիք ինքներդ ձեզ: Ինչպես նկարիչներն են ասում, ինքնանկար ստեղծենք:

-Բարդ է ինքս ինձ ներկայացնելը, սակայն ամեն դեպքում փորձեմ: Իմ մեջ տարբեր տեսակներ են ապրում՝ բնության բոլոր տարերքները, բայց բոլորի հետ հաշտ եմ: Ընկերասեր եմ, անհամբեր: Բնավորության վատ գծեր էլ կունենամ, անշուշտ, բայց ո՞վ կխոսի իր թերությունների մասին: Փորձում եմ անկեղծ լինել ինքս ինձ հետ: Այդպես մի փոքր հեշտանում է ապրելը:

-Ո՞ր ժանրում եք ստեղծագործում: Խոսենք հրապարակված գրքերի մասին:

-Ստեղծագործում եմ քնարական ժանրում: Մինչև 2018 թվականը չեմ մտածել գիրք հրատարակելու մասին: Ստեղծագործություններս մամուլում էին լույս տեսնում: Ընկերներս անընդհատ հորդորում էին հավաքել դրանք ժողովածուի մեջ: Ի վերջո, պահը հասունացավ, և երախայրիքս լույս աշխարհ եկավ: «Ստվերի սիրտը» անվանումը վերցված է բանաստեղծություններիցս մեկի տողերից: Ժողովածուն բաղկացած է 3 շարքից՝ «Սերն աղոթում է», «Հմայքներով արբած» և «Ի՞նչ է ուզում քամին»: Դրանք ներառում են սիրային, խոհական և հայրենասիրական բանաստեղծություններ:

-Կա՞ն թեմաներ, որոնք ավելի հաճախ են արծարծվում Ձեր գործերում: Ինչի՞ մասին եք գրում, ի՞նչն է ձեզ հուզում, ովքե՞ր են ձեր ստեղծագործությունների հերոսները:

-Բոլոր թեմաները մարդկության պատմության ընթացքում չեն փոխվում: Մարդուն միշտ գրավում է սերը՝ իր բոլոր դրսևորումներով, կյանքը՝ իր բոլոր գույներով, վիշտը, ուրախությունը, սակայն յուրաքանչյուրը դրանք տեսնում է իր պրիզմայով, անցկացնում է իր ներսով և տիեզերքի ասելիքը փոխանցում իրեն տրված շնորհի չափով: Գրողը չի կարող մնայուն արժեք ստեղծել, եթե չի անցնում ներանձնային-ազգային-համամարդկային զարգացման ճանապարհով: Նեղ անձնական և զուտ զգացմունքային տիրույթում մնացող յուրաքանչյուր գրող դատապարտված է: Անգամ անձնական ապրումը համամարդկային ուղերձ պետք է ունենա: Ինձ հուզում է մարդն իր բոլոր տեսակներով, ապրումներով ու ցավերով: Հայրենիքն ինձ համար մի ուրիշ ապրում է, ուրիշ նյութ: Այն իմ ինքնության, հետևաբար՝ իմ ստեղծագործության աղն է: Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը: Ամեն անգամ ականջներիս մեջ Դեմիրճյանի «Հայը» էսսեի ցավեցնող տողերն են հնչում. «Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից»։ Լեռները վերստին բարձրանալու ժամանակն է:

-Ինչպիսի՞ն է մեր գրական ժամանակակից դաշտը ձեր դիտարկմամբ:

-Մեր գրական դաշտում այսօր շատ շնորհալիներ և տաղանդավորներ ունենք: Հարց է, թե ում են տեղ տալիս, ինչպիսի արժեքների քարոզն են հանրահռչակում և, որ ոչ պակաս կարևոր է, ինչ նպատակով: Մշակութային դաշտում կատարվող աղետը վախեցնող է: Միշտ էլ գրականության զարգացման ընթացքում գրական տարբեր հոսանքներ, դպրոցներ, ուղղություններ եկել ու գնացել են։ Ի վերջո, արվեստը նաև փորձարարության լայն դաշտ է, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցել: Այսօր արժեքն արժեզրկելու միտում եմ տեսնում, և աղբը բարձրացնելու, ամեն ինչ այլասերելու մոլուցք, անհասկանալի բառապաշարով, անգրագետ հայերենով, հոգեկան տարակուսելի առողջությամբ մարդկանց զառանցանքը արվեստ ներկայացնելու համառություն: Արվեստն ավելի ազնիվ պետք է դարձնի մարդուն, ոչ թե դրդի հագուրդ տալ մարմնական ստորին բնազդներին, այն էլ՝ առանց տարրական գրագիտության: Գեղագիտության մասին ընդհանրապես անիմաստ է խոսելը:

-Վերջին շրջանում հասարակությանը ներկայացվեցին հայոց լեզվի և հայ գրականության չափորոշիչները: Որպես ստեղծագործող՝ ի՞նչ մտահոգություններ ունեք այս առումով:

-Հայոց լեզվի և գրականության չափորոշիչների շուրջ աղմուկը, բնականաբար, չէի կարող շրջանցել: Մամուլի էջերում ևս անդրադարձել եմ: Ուզում եմ հավատալ, որ միտումնավոր չի ստեղծվում այս քաոսը, այլ նպատակն ազնիվ է, պարզապես անփորձ են, և մոտեցումներն են սխալ, սակայն վստահ եմ, որ ինքս ինձ խաբում եմ: Բոլորս պետք է պայքարենք մեր ինքնությունը վտանգող ցանկացած դրսևորման դեմ, լռելով ոչ միայն ոչինչ չի փոխվի, այլև կգնանք կործանման: Երբ յուրաքանչյուրս կգիտակցենք մեր դերը սեփական կյանքում և սեփական երկրում կարգուկանոն մտցնելու, ցորենը որոմից զատելու գործում, անպայման արդյունք կունենանք: Մշակույթի և կրթության դաշտում կռիվն ամենակարևոր կռիվն է: Այն տանուլ տվողը երկիրն է տանուլ տալիս: Ուրեմն հաղթենք պատվով և համերաշխ միասնականությամբ: Բոլորս նույն նավում ենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»