Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Սկանդալ բուհեր-ԿԳՄՍ նախարարություն հարաբերություններում. ՀՀ կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը կեղծիքներ են թույլ տվել․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը, որը մտել էր ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգ։ Անհայտ պատճառներով նախագիծն օրակարգ էր մտել որպես չզեկուցվող և անհետաձգելի համարվող հարց։ Սակայն բուհերը «նկատել են» այս քայլը, իսկ օրենքի նախագծում նախարարության կողմից գաղտագողի ավելացված հոդվածները լուրջ սկանդալի պատճառ են դարձել՝ սրելով բուհեր-նախարարություն հարաբերությունները։ Բանը հասել է նրան, որ մի շարք բուհերի ռեկտորների պահանջով գումարվել է ռեկտորների խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նորանշանակ նախարարը։

Ներկաները պատմում են, որ հանդիպումն անցել է շատ լարված մթնոլորտում։ Այն աստիճան, որ նախարարը, տարբեր ռեկտորների ելույթներից հետո, անընդհատ ներկաներին հորդորել է զրույցը վարել վստահության մթնոլորտում և նախարարության գործողությունները չպիտակավորել։ Սակայն ներկա ռեկտորների մեծամասնությունն այդպես էլ չի ընկրկել, իսկ անվստահության հանգամանքը բացատրել է նախարարության կողմից դրսևորված մասնագիտական և պաշտոնեական էթիկայի խախտմամբ։ Բանն այն է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շրջանառված և հանրային քննարկման դրված նախագծի և կառավարությանը ներկայացված նախագծի միջև էական բովանդակային տարբերություններ կան, որոնք օրենքում փոփոխվել են բոլորից «թաքուն»։

Հանդիպման ընթացքում ռեկտորների կողմից այս հանգամանքն անընդհատ մատնանշելուց հետո նախարարության պատասխանատուներն ի վերջո ստիպված են եղել ընդունել, որ հանրային քննարկման դրված և բուհերի հետ շուրջ երկու տարի քննարկված նախագծում օրենքի որոշ հոդվածներ երբեք ներառված չեն եղել և երբևէ որևէ հաստատության հետ չեն քննարկվել։ Այս «գաղտնի» հոդվածները նախարարության կողմից օրենքի նախագծում ներառվել են 2020 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում։ Ռեկտորների բարձրացրած խնդիրների շարքում ամենավիճահարույցները թերևս բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգերին, դրանց ժամկետներին և, իհարկե, ռեկտորների նշանակման կարգին առնչվող հոդվածներն են եղել։

Սակայն, ոլորտի մասնագետների գնահատմամբ, ամենախայտառակ և հանրությունից «թաքուն» կատարված փոփոխությունն առնչվում է օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերին, որոնցով ԿԳՄՍ նախարարին իրավունք է վերապահվում օրենքի բոլոր պահանջները շրջանցելով՝ բուհերում 5 տարի ժամկետով նշանակել ռեկտորներ և նրանց համար այդ ողջ ընթացքում ապահովել բացարձակ անձեռնմխելիություն։ Նոր օրենքի 39-րդ հոդվածի 13-րդ մասով նախարարին իրավունք է վերապահվում, օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի և 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները շրջանցելով, մինչև 5 տարի ժամկետով, գիտական կազմակերպության տնօրեն կամ բուհի ռեկտոր նշանակել համապատասխան գիտական աստիճան, պահանջվող աշխատանքային փորձ և ստաժ չունեցող ցանկացած մեկին։ Նույն հոդվածի մեկ այլ կարգավորմամբ էլ նախարարի կողմից նշանակված անձը պաշտոնավարման ընթացքում, կարելի է ասել, ենթակա է բացառապես իրեն նշանակող նախարարին։

Մասնավորապես, բացառություններ են սահմանվել գիտական կազմակերպության և բուհերի «նշանակված» ղեկավարներին՝ կառավարման խորհուրդների կողմից անվստահություն հայտնելու հիմքով աշխատանքից ազատելու առումով։ Սա, ի դեպ, գիտական կազմակերպությունների ընտրված ղեկավարների համար նախատեսված էր օրենքի 24-րդ հոդվածի 13-րդ մասով, իսկ բուհերի ընտրված ռեկտորների պարագայում՝ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 12-րդ մասով։ Ըստ մեր մի շարք զրուցակիցների, ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը զբաղվել է կեղծիքներով, քանի որ հանրային քննարկման է տարել օրենքի մի նախագիծ, իսկ կառավարություն և ԱԺ-ի քննարկմանը բերում է միանգամայն այլ նախագիծ։

Սակայն, չգիտես ինչու, նոր նախագծին կցում է նախորդ նախագծի հանրային քննարկման տեղեկանքը։ ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրները պնդում են, որ բոլոր գաղտագողի փոփոխությունները կատարվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախկին նախարար Ա. Հարությունյանի և ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի իմքայլական անդամների միջև կայացած ինչինչ փոխհամաձայնությունների արդյունքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ