Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից


«Նոն­սենս է, երբ պարտ­վածն իր դե­մա­գո­գի­ա­յով և ստե­րով փոր­ձում է ամեն գնով պահ­պա­նել իշ­խա­նու­թյու­նը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք ականատես ենք լինում պարտված իշխանության ներկայացուցչի կողմից իշխանությունն ամեն գնով պահելու խնդրի հետ: Նոնսենս է, երբ պարտված, կապիտուլ յացիա ստորագրած ղեկավարն իր պնդերեսությամբ, իր լկտիությամբ, իր գեղցիությամբ, դեմագոգիայով և ստերով փորձում է ամեն գնով պահպանել իշխանությունը՝ ընդունակ լինելով յուրաքանչյուր նողկալի քայլի: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկումն է, որի հետ «Փաստը» զրուցել է մի շարք հարցերի շուրջ, ամփոփել նաև ավարտին մոտեցող 2020 թվականը: «Գործ ունենք պետական մտածելակերպից զուրկ, սեփական թայֆաբազությամբ առաջնորդվող, սեփական շահերը պետական շահերից վեր դասողի հետ, որը հիմա էլ փորձ է կատարում իր զոռբայությամբ առաջ տանել իր թեզերը:

Փորձում է ցույց տալ հասարակությանը, թե ամեն ինչ շատ նորմալ է, ոչ մի բան էլ չի եղել՝ «ի՞նչ անենք, որ պարտվել ենք, այդ պարտությունը բոլորինս է» տրամաբանության մեջ: Այսինքն, ինքն իր և իր թիմի տապալումը փորձում է փաթաթել բոլորիս վզին՝ չհասկանալով, որ եթե պարտված ղեկավար լինելով՝ ինքն ինչ-որ ձևաչափով կարող է Հայաստանի ներսում իր պրիմիտիվ քայլերով ու պրիմիտիվ տեխնոլոգիաներով ինչ-որ բանի հասնել, ապա դրսում իր նման կապիտուլ յանտին ուղղակիորեն անտեսում են, արհամարհում կամ էլ գերադասում ընդհանրապես հետը գործ չունենալ: Վառ օրինակը ԱՊՀ երկրների գագաթաժողովն էր, որին ինքը չներկայացավ՝ պատճառաբանելով հոր մահը, թեպետ իր հոր էքնահողի օրը «սգո երթ» շոու էր կազմակերպել դեպի Եռաբլուր, ինչը խայտառակություն էր:

Ամբողջ երկրի ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործվել էր այդ ժեխ զանգվածին հավաքելու և Փաշինյանի հետևից դեպի Եռաբլուր տանելու համար»,-մեզ հետ զրույցում շեշտեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նման խայտառակ վիճակի ականատես եղանք նաև Սյունիքում: «Ամեն գնով փորձեց սողոսկել Սյունիք՝ հույսը դնելով իր դեմագոգիայի, կեղծիքների ու ստերի վրա, հույս ունենալով, որ կկարողանա սյունեցիներին խաբել, փափուկ բարձ դնել գլխների տակ, համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու: Ի դեպ, այդ խայտառակ գործընթացը դեռ նախօրեից սկսել էր պարտված Նիկոլի ՊՆ նոր նախարարը: Կամ՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներ են հայտնվում, ասում են՝ շատ նորմալ է, եթե հանկարծ արտառոց բաներ լինեն, զանգեք ԱԱԾ: Լավ, ո՞ւր ենք հասել, ի՞նչ իրավիճակում է երկիրը»,-ընդգծեց Գ. Համբարյանը՝ հավելելով, որ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, թե Սյունիքից հող չի տվել: «Է, հա, հող չես տվել, բայց այնպիսի բարձունքներ ու դիրքեր ես տվել, որ այսօրվա դրությամբ Կապանում ապրող ամեն բնակիչ իրեն վտանգված է զգում:

Ն. Փաշինյանը կարո՞ղ է առհասարակ երաշխավորել որևէ մեկի անվտանգությունը: Ի՞նչ եղավ Արցախում Խծաբերդի և Հին Թաղերի հետ: Կապիտուլ յացիայի ակտի տակ իր ստորագրությունից հետո այդ երկու գյուղերը չանցա՞ն ադրբեջանցիների վերահսկողության տակ: Կամ իր տականք քաղաքականության հետևանքո՞վ չէ, որ 100-ից ավելի մոբ ռեզերվի զինվորականներ հայտնվեցին գերության մեջ»,-նշեց նա: Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, վարչական ռեսուրսի կիրառումը, այդ ռեսուրսը գործի դնելը միայն մի բան է ապացուցում: «Ամեն դեպքում, «սգո երթ» շոուով նա ապացուցեց, որ պարտված է: Եթե ընդամենը երկուսուկես տարի առաջ, չունենալով իշխանություն, բացառապես մեկ կոչով կարող էր լցնել Հանրապետության հրապարակը, իսկ արդեն իշխանություն ունենալով՝ 2018 թ. աշնանը մեկ կոչով 70 հազար մարդ հավաքել ԱԺ-ն շրջափակելու համար, ապա հիմա այլ իրավիճակ է:

Հիմա դեռ մեկ շաբաթ առաջ անոնս անելով, բոլոր պետական կառույցներին նախապատրաստելով այդ երթին՝ կարողացավ լավագույն դեպքում 10-12 հազար հաճախորդների ապահովել, որոնցից 7500ը, ըստ լավատեղյակ աղբյուրների ու լրատվամիջոցների, իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներ էին: Սա իր պարտությունն է. նա աջուձախ ամեն անկյունում զառանցում է ժողովրդի կողմից ընտրյալ լինելու մասին, ինչ-որ ուղիղ եթերներ է մտնում, բայց չտեսանք այդ ժողովրդին: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «վայելելով»՝ մենք ամեն րոպե ահռելի մեծ կորուստներ և հետընթաց ենք ունենում»,- նկատում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ հետևանքները ներհայաստանյան իրավիճակի վրա օր օրի էլ ավելի ակնհայտ կդառնան:

«Սոցիալ-տնտեսական բարդությունները շատ արագ գլուխ են բարձրացնելու: Հաշվի առնենք, որ արդեն դրամի արժեզրկում ունենք, առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճ կա, շատ շուտով կտեսնենք նաև էլեկտրաէներգիայի ու գազի գնի աճ: Այս ամենի հետևանքը շատ շուտով հասարակությունն արդեն իր մաշկի վրա կզգա, որի միակ մեղավորը Հայաստանի գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի ապաշնորհ ու տգետ արտաքին քաղաքականության հետևանքով մենք Արցախյան այս վերջին պատերազմին հանգեցինք: Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ ու անտրամաբանական արտաքին քաղաքականությունը բերեց նրան, որ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց:

Մենք սարսափելի կորուստներ ունենք նաև արտաքին քաղաքականության ասպարեզում, մեր վարկանիշը կտրուկ նվազել է, որովհետև ոչ մի երկիր, ոչ մի պետություն ու պետության ղեկավար չի կարող հարգալից վերաբերվել այն երկրին, որի ղեկավարը տանուլ է տվել պատերազմը, ստորագրել է կապիտուլ յացիա, ծնկի է եկել թշնամական երկրի ղեկավարի առաջ, բայց ամեն գնով փորձում է պահպանել իշխանությունը»,-հավելեց քաղաքագետը: Վերջում, անդրադառնալով 2020 թ.-ին ու ամփոփելով անցնող տարին՝ Գ. Համբարյանը շեշտեց. «Հայաստանի Հանրապետության համար 2020 թվականն աղետալի էր, և աղետալի էր հիմնականում գործող իշխանությունների ապաշնորհ լինելու պատճառով: Կորոնավիրուսի համաճարակը պատել է ամբողջ աշխարհը, բայց շատ երկրներ, այդ թվում՝ ՀՀ-ի մակարդակի, հաջողությամբ պայքարել ու պայքարում են կորոնավիրուսի դեմ: Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում: Ապաշնորհ կառավարության գործունեության հետևանքով կորոնավիրուսի զոհերի թիվը շուրջ 4000 է: Կորոնավիրուսի հետևանքով մենք ունեցանք նաև տնտեսական աճի կտրուկ նվազման տեմպեր, որի վերականգնումը չտեսանք նույն գործող իշխանությունների քայլերի արդյունքում:

Իսկ 2020 թ.-ի «ակորդը» եղավ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, որը սանձազերծվել է Նիկոլ Փաշինյանի սխալ և դեստրուկտիվ արտաքին քաղաքականություն վարելու հետևանքով. երկուսուկես տարի շարունակ Փաշինյանը ջանադրաբար փչացրեց հարաբերությունները մեր թիվ մեկ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ, երկուսուկես տարի միտումնավոր բանակի համար գնվելիք զենքի, կարևորագույն զինտեխնիկայի գնումը կանխեց ու բուտաֆորիա գնեց: Մենք տեսանք, որ 44 օր տևած պատերազմի ընթացքում ամբողջ հայ հասարակությունն ու հայությունը խաբվեց գործող իշխանությունների ու նաև Ն.Փաշինյանի մանկլավիկների կողմից: Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանը պատերազմից դեռ ամիսներ առաջ է իմացել, որ բանակը պատրաստ չէ լայնամասշտաբ ռազմական գործողություններին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ մասին դեռ 2020թ. ամռանն է նախազգուշացրել: Իսկ պատերազմը սկսվելու արդեն չորրորդ օրը նույն Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին անվտանգության խորհրդի նիստի ժամանակ զգուշացրել է, որ մենք շատ վատ ու աղետալի վիճակում ենք:

Բայց, խաբելով հասարակությանը, Ն. Փաշինյանը մեզ պատերազմի է տարել, որի հետևանքով, չճշտված տվյալներով, ավելի քան 5000 զոհ, 10-12 հազար վիրավոր ունենք, Արցախի Հանրապետության տարածքի 82 տոկոսի կորուստ, նաև խայտառակ իրավիճակ Սյունիքում: Այսպիսի «արդյունքներով» մենք թևակոխում ենք 2021 թվական: Եթե Ն. Փաշինյանը շարունակի իր ղեկավարումը, 2021-ն էլ ավելի աղետալի է լինելու Հայաստանի ու հայության համար: Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն նվեր է թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որովհետև ինքը կարողանում է իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք չի կարող իրագործել Ադրբեջանն իր ավագ եղբայր Թուրքիայի հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»