Զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ժամկետը կերկարաձգվի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2019 թ.-ի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2020 թ.-ի համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կորոնավիրուսի համաճարակը, ինչպես նաև հայտարարված ռազմական դրությունը բացասական են անդրադարձել զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման իրավունքի լիարժեք իրացման գործընթացի վրա:

Մասնավորապես` շահառուներն ի վիճակի չեն եղել ժամանակին իրականացնել հաջորդական գործընթացը համագործակցող բանկի, կառուցապատող կազմակերպությունների, նոտարական գրասենյակների, բնակարանների առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքների ռեժիմի փոփոխման պատճառով: 2020 թ.-ի դեկտեմբերի դրությամբ` ծրագրի մասնակից 500 շահառուից միայն 124 զինծառայող է կարողացել կնքել հիփոթեքի պայմանագիր: Արդյունքում, շահառուների 2/3-ը չի կարողացել իրացնել իր իրավունքը: Այսպիսով՝ առաջարկվում է 2020 թ.-ի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգել մինչև 2021 թ.-ի մարտի 31-ը ներառյալ:

Որոշման նախագծի ընդունումը 2021 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման անհրաժեշտություն չի առաջացնում, երկարաձգված ժամկետում ծրագրի ապահովումը կիրականացվի այդ նպատակով պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Նախարարությունը հիշեցնում է, որ իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթաց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Քանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին. սպասվում է բուք, ջերմաստիճանի նվազում Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել հայ գերիների մասնակցությամբ Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Զինծառայող է վիրավորվել. հայտնի է անունը Արսեն Թորոսյանը հրաժարական տվեց Արցախից հաղորդագրություն են տարածել Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ Ծառուկյանի հերթական դասը իշխանություններին Թշնամին Արցախի ամենահզոր ու անխոցելի` Մարտունի 3-ի բունկերում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մինչև -30 աստիճան ցուրտ, բուք ու ձյուն. Ուշադրություն՝ ԱԻՆ-ը տեղեկացնում է «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին» Նիկոլը կհեռանա՝ շատ պատահական Մոսկվայում 45 չվերթ է հետաձգվել և չեղարկվել «Սև» ու «սպիտակ» գունաբաժանման անխուսափելի արդյունքը՝ առաջացավ «գորշը»
website by Sargssyan