«Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան

Լեռնային Ղարաբաղի զրագացման հարցով եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ մինչեւ մարտի 1-ը պետք է ներկայացնի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ու վերազինման միջոցառումների ցանկը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կապահովվեն բոլոր երկրների շահերը։ Մասնավորապես, Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան ու Իրան, տրանսպորտային հաղորդակցությունները կմիավորեն Ադրբեջանը Նախիջեւանին Հայաստանի տարածքով», – ասել է Զախարովան։

Հետաքրքիր է, որ «Ղարաբաղի զարգացման» ծրագրում հիշատակում չկա Ղարաբաղի մասին։ Այդ միտումը նկատելի է դարձել արդեն հունվարի 11-ի հանդիպմանը, որտեղ Ղարաբաղի զարգացման «ձեւակերպման» տակ համաձայնություն է ստորագրվել, որը տարածքային ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ։ Մարիա Զախարովան հաստատել է դա։

Առաջին հայացքից տարօրինակ երեւույթը հանգում է Ղարաբաղի ռազմական-ռազմավարական նշանակությանը, որը Հայաստանում չեն գիտակցել ու չեն էլ փորձում գիտակցել։ Ղարաբաղը խանգարո՞ւմ էր Թուրքիային ու Ադրբեջանին «հաղորդակցությունների կառուցման եւ տարածաշրջանի բացման» համար, որը փակել էր ոչ հայկական կողմը։ Ղարաբաղը խոչընդոտ էր շրջանի ռուս-թուրքական ամբողջական վերահսկողության ճանապարհին, որից պետք էր արմատախիլ անել հայկական գործոնի ղարաբաղյան արմատը եւ կտրել նրա կապը Հայաստանի հետ։

 

Հայաստանում իշխող ուժը եւ իշխանության հավակնություն ունեցող դաշինքը միաձայն ասում են, որ պետք է մոռանալ ռեւանշն ու համակերպվել նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Այդ ուժերը, ըստ ամենայնի, պատրաստվում են մարտի 16-ին միանալ 1921 թվականիՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի տոնակատարությանը։

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանում «իշխանության համար պայքարը», քաղաքական ֆիասկոն «հաղորդակցությունների բացումով» արդարացնելու փորձերը եւ ռուս-թուրքերի օրոք կուշտ կյանքի խոստումները պարզապես խղճալի տեսք ունեն։

Ավելին...

IDBank-ը պատերազմական գործողությունների մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև մարտի 31-ը դիմել Բանկ Կոշտ հայտարարություն Խաչիկ Ասրյանից. արտահերթը կրկին օրակարգում է. (Տեսանյութ) Անթույլատրելի և անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը. Վանեցյանը՝ ոստիկանական ուժերի, լուսաձայնային նռնակների, դիպուկահարների մասին Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը Հայոց բանակը մեր ներկա ու ապագա լինելիության կռվանն է․ հայտարարություն «Թավշյաները» Հայ ժողովրդին տարաբնույթ բաժանումների ենթարկեցին, պառակտեցին ու տարան պարտության. ո՞վ կարող է Հային ու Հայաստանը դուրս բերել այս ճահճից Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը Ինչպիսի՞ն կլիներ Բարբի տիկնիկը, եթե իրական մարդ լիներ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՐՏԻ). Փոխհ­րաձ­գու­թյուն քրե­ա­կան աշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի­ջև. «Փաստ» Աչքի են ընկնում գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերությունները փչացնելու յուրահատուկ տաղանդով. «Փաստ» Աղանդ­նե­րը զգա­լի դեր են խա­ղա­ցել 2018 թվա­կա­նի թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ․ «Փաստ» ԱՄՆ-ում ցան­կա­նում են ավե­լի ակ­տիվ մաս­նակ­ցել․ «Փաստ» Կոշտ հայտարարություն Խաչիկ Ասրյանից. արտահերթը կրկին օրակարգում է «Անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում տնտեսության անկումը». «Փաստ» Երբ ուղեղի փոխարեն ստամոքսն է մտածում․ «Փաստ» Ինչո՞ւ չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները. «Փաստ» Կրթա­կան նոր չա­փո­րո­շի­չով որ­քա՞ն դա­սա­ժամ կհատ­կաց­վի հա­յոց լեզ­վին և մյուս առար­կա­նե­րին․ «Փաստ» «2018 թվականից մինչև հիմա տեղի ունեցողը հատուկ օպերացիա էր՝ միտված մեզ թուլացնելուն». «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ռենտ­գե­նի» պա­տաս­խան­նե­րը. «Փաստ» Իսկ մեզ ընդհանրապես բանակ պե՞տք է... «Փաստ»
website by Sargssyan