Առաջիկա ամիսներին համատարած թանկացում տեղի չի ունենա. Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ պարենային ապրանքերի գծով շուկայում թանկացել է մի քանի անուն ապրանք: Հիմնականում ներկրվող ապրանքերն են թանկացել, որոնք ներկրվում են Ռուսաստանից: «Հիմնականում թանկացել է ձեթը, շաքարավազը, ալյուրը, քանի որ այդ ապրանքատեսակները նաև Ռուսաստանում են թանկացել: Դրա հետևանքով մեզ մոտ 30-40 %-ով թանկացավ ձեթը, 20-30 %-ի շրջանակներում թանկացավ շաքարավազը և նույն չափով՝ ալյուրը: Ալյուրի թանկացման հետևանքով թանկացավ նաև հացը, բայց մյուս պարենային ապրանքները չնչին չափով են թանկացել: Այն ապրանքատեսակները, որոնք արտադրվում են Հայաստանում չնչին չափով են թանկացել կամ առհասարակ չեն թանկացել: Եվ այն մտավախությունը, թե շուտով ամեն ինչ կթանկանա՝ չեն համապատասխանում իրականությանը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ որևէ հիմք չկա համատարած բոլոր ապրանքների թանկացման համար»,- ասաց Կ. Չիլինգարյանը: Կազմակերպության ղեկավարի կարծիքով՝ այս պահին դժվար է ասել, թե մի քանի ամիս հետո ինչ պատկեր կլինի, սակայն այս պահի կանխատեսումները ցույց են տալիս, որ առաջիկա ամիսներին, ինչպես նաև գարնանը թանկացումներ չեն լինի:

Խոսելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հետևանքների մասին, Չիլինգարյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս առումով ևս խնդիրներ չեն առաջանա: «Մեր տնտեսվարողները կարողացան այլընտրանքային շուկաներից օգտվել: Այս պահի դրությամբ կենցաղային քիմիայի ապրանքները ներկրվում են Ուկրաինայից և Ղազախստանից, իսկ գնային որևէ փոփոխություն չկա: Թանկացումներ կարող են լինել տեխնիկայի գծով, որը պայմանավորված կլինի դրամի արժեզրկման հետ: Չնայած, պետք է հաշվի առնել, որ Չինաստանը կենցաղային տեխնիկայի ավելի բազմազան արտադրանք է առաջարկում, ավելի շահեկան պայմաններով: Ու թեև կենցաղային տեխնիկան դեռևս չի թանկացել, սակայն, դրամի արժեզրկման հետևանքով չի բացառվում որ դրանց գներն աճեն 7-8 %-ի չափով»,- ասաց Կ. Չիլինգարյանը:

Արմինե Գրիգորյան

Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանում, որ իր իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը. Էդմոն Մարուքյան «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից Հայ ձյուդոիստի գերազանց հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին Միջազգային աղմկոտ սկանդալ է սպասվում Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են Ֆեյսբուքից Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդար ընտրություն նա չի կարողանալու կազմակերպել».Վանեցյան Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի «Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Ալիև. Մենք Հայաստանին կպարտադրենք Հայ հայտնիներ, որոնց հարազատները զոհվել են պատերազմում Կրկին գնաճ. որ ապրանքներն են թանկացել Ինչ իրավիճակ է ՊՆ-ի դիմաց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում
website by Sargssyan