Ռուսական «փափուկ ուժի» նոր գործիքակազմ Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն համարվում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը, և երկու երկրները միմյանց հետ կապված են դարավոր ամուր կապերով, վերջին շրջանում ՀՀ-ում ռուսական կողմնորոշման և պրոռուսական հայացքների ակնհայտ անկում էր նկատվում, և ընդհակառակը՝ հակառուսական տրամադրությունների ավելացման միտումներ էին արձանագրվում: Այդ ամենն, իհարկե, 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Շատ է խոսվել այն մասին, որ Արևմուտքն ամենատարբեր տեխնոլոգիաներ ու PR միջոցներ է կիրառում այն երկրներում, որոնք համարում է իր շահերի գոտին, այլ կերպ ասած՝ կիրառում է «փափուկ ուժի» քաղաքականություն։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը, կիրառվելու է նոր գործիքակազմ։ ՌԴ բարձրաստիճան շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրը փոխանցել է, որ ՌԴ քաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել տարածաշրջանում սեփական քաղաքականությունը էապես վերանայելու մասով, ավելի կոնկրետ՝ ՀՀ-ում նախատեսում են նոր նախագծեր իրականացնել։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, առաջիկայում հայաստանյան տեղեկատվական դաշտում ավելանալու են պրոռուսական հարթակները, որոնք չեն թաքցնելու իրենց բուն առաքելությունը։

Չհաստատված, դեռևս սաղմնային փուլում է նաև ռուսերենով հեռուստատեսային նախագծերի, այդ թվում՝ «թոք-շոուների» և տեսակամուրջների իրականացման գաղափարը։ Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, շատ ավելի մեծ ծրագրեր են նախատեսվում կրթամշակութային դաշտում։ Մեր տեղեկություններով, այս մասին տեղյակ են նաև արևմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի շրջանակները, ինչը պարզապես հունից հանել է նրանց, ու նաև այդ հանգամանքն է պատճառը, որ վերջերս նրանք նոր թափով են սկսել հակառուսականության իրենց քարոզը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարտի 6-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը «Ընտրեցին խնդրի լուծման այն տարբերակը, որը վնաս է քաղաքացուն». «Փաստ» ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը. «Ժողովուրդ» «Կի­սա»-նե­րի պերճանքն ու թշվառությունը. բացառիկ «հրա­շա­գործության» ծանր հետևանքները․ «Փաստ» Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ մինչ Աբովյանի թիվ 1 դպրոցում դասադուլ է, մարզպետը դեսպան է ընդունում Արջն իր ահից է գո­ռում. ո՞րն է նման պահ­ված­քի իրա­կան պատ­ճա­ռը․ «Փաստ» «168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են և համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «Պետականության կործանում՝ ժողովրդի անվան տակ. առաջնորդվում են մարտնչող տգիտությամբ ու լկտիությամբ». «Փաստ» «Հրապարակ»․Հերթը բանկերինն է Ի՞նչի համար են «տրանսպորտային» ծախսերը. «Փաստ» Ներդրումային իմիտացիա. «Փաստ» Գոր­ծըն­թա­ցը ժամանակավորապես սա­ռեց­ված է.«Փաստ» WhatsApp-ում կհայտնվեն ինքնաոչնչացող լուսանկարներ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Թուրքիայում արտադրվել է առաջին բեռնատար ԱԹՍ-ն Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը Պատերազմի պատճառներից մեկը. ինչո՞ւ պարտվեցինք (սկանդալային բացահայտում) Խոշոր վթար՝ Երևանի կենտրոնում
website by Sargssyan