Մեր բանակն այն միակ ինստիտուտն է, որի նկատմամբ հասարակությունը վստահություն ունի. Սուրեն Սուրենյանց

Հունվարի 28-ը մշտապես մեզ համար ուրույն խորհուրդ է ունեցել, քանի որ հայոց բանակը, թերևս եղել է միակ պետական ինստիտուտը, որի հեղինակությունը միշտ շատ բարձր է եղել: Սակայն, այսօր նախկին ուրախության ու տոնական տրամադրության փոխարեն բոլորին համակել է թախիծը, քանի որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի 44 օրերի ընթացքում ունեցանք բազմաթիվ զոհեր, գերեվարված անձինք:

Հայոց բանակի օրվա առիթով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Orer.am-ի հետ զրուցում նշեց, որ անկախ քաղաքական կոնյուկտուրայից, ընդդիմություն-իշխանություն պայքարի կոնտեքստից բանակը մշտապես եղել է բոլորիս հպարտությունը:

«Եվ դա բնական է, քանի որ մեր բանակը ասոցացվել է հաղթանակի, Արցախյան պատերազմի հերոսական դրվագների, նույնիսկ նույնացվել է ազգային երազանքի հետ: Հունվարի 28-ը այդ առումով մշտապես տոնական օր է եղել, անկախ քաղաքական տրամադրություններից և քաղաքական պատկանելությունից:

Այս տարի իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ պատերազմի ժամանակ տեղի է ունեցել պարտություն և կապիտուլյացիայի ակտ և, բնականաբար, հանրային պատկերացումները, տրամադրությունները, ամեն ինչի հանդեպ, այդ թվում՝ պետության գաղափարի նկատմամբ մասամբ փոխված են: Բայց, ես կարծում եմ, որ մեր հասարակությունը առաջվա նման վստահությամբ և ակնածանքով է վերաբերվում մեր բանակին, և դարձյալ պնդեմ, որ նույնիսկ այս իրավիճակում, բանակը շարունակում է մնալ այն միակ ինստիտուտը, որի նկատմամբ հասարակությունը ունի վստահություն»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Դրա պատճառը, ըստ քաղաքական գործչի, խորքային է, որը զերծ է էմոցիոնալ բաղադրիչից, քանի որ ըստ էության, ոչ թե բանակն է պարտվել, այլ պարտվել է պետության այն մոդելը, որը 25 տարի կառուցել ենք:

«Դա ձախողված մոդել է, քանի որ դրա արդյունքում մենք չենք կարողացել կառուցել արդյունավետ պետություն: Պարտվել ենք 97 թվականին, երբ ըստ էության մերժեցինք արժանապատիվ խաղաղության բանաձևը, մենք պարտվել ենք 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանի դահլիճում գնդակահարվեց հաղթանակի խորհրդանիշ Սպարապետը, մենք պարտվել ենք դրան հաջորդած 15-20 տարիներին, որովհետև օրվա իշխանությունները ինչքան որ հնարավոր է եղել, մսխել են մեր հաղթանակը: Մենք պարտվել ենք նաև 2018-ին և դրանից հետո, քանի որ հեղափոխության անվան տակ իշխանության եկան մարդիկ, որոնք որևէ պատկերացում չունեին պետության, բանակի, ազգային տեսլականի, ռազմավարական զարգացման մասին: Ես ուզում եմ ասել, որ պատերազմական 44 դժնդակ օրերին մեր բանակը դարձյալ կարողացել է հերոսական էջեր գրել և մեր սպաները, զինվորները դարձյալ իրենց հերոսությամբ են աչքի ընկել: Մեր բանակը չէ, որ պարտվել է, քանի որ մինչև վերջ, արժանապատիվ կերպով պայքարել է թե՛ արտաքին թշնամու և թե՛ մեր ապիկար պետական ու քաղաքական համակարգի պայմաններում»,- ասաց Ս. Սուրենյանցը:

 
Արմինե Գրիգորյան
 

Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից. (Տեսանյութ) Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11–ամյա ուղևորը հիվանդանոցում են Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին (տեսանյութ) Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան «Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում» (լուսանկարներ) Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են Թշնամու զինվորները տեղում գնդակահարեցին Նաիրիին, մյուս վիրավորներին, ապա՝ գերեվարվածների աչքի առաջ 200 զոհերի վրա բենզին լցրեցին, այրեցին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ուշադրություն. Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ը հորդորում է Ողբերգական ավտովթար. կա 7 զոհ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է` ով է Շուշին ադրբեջանական համարող կինը «Ես վերադառնում եմ Արցախ, մասնակցությունս ունենալու գերեվարված ծննդավայրս ու երկրամասս հետ բերելու». Վահան Բադասյան Ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են. Սենոր Հասրաթյան Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում «Այսպես երկար չի կարող շարունակվել. Առաջիկա օրերին նա կարծում եմ կփորձի մեծացնել ճնշումը նաև բանակի վրա». Էդուարդ Շարմազանով Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է բուք ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց օրվա առթիվ Ինչու Նիկոլ Փաշինյանը տղամարդ չէ․ Գաբրիելյանով
website by Sargssyan