Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան


Տամագուչի. վիրտուալ ընտանի կենդանի. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեծ թվով երեխաներ երազում են իրենց ընտանի կենդանին ունենալու մասին, սակայն հաճախ մեծերը չեն շտապում իրենց ծանրաբեռնել ընտանի կենդանի պահելով: Բայց կարելի է գտնել փոխզիջումային տարբերակ: Ոչ այնքան հեռավոր 1996 թվականին ճապոնացի Ակի Մաիտան «Bandai» ընկերությանն է առաջարկել իր մտահղացումը՝ վիրտուալ ընտանի կենդանի: Այդ գաղափարը հենց նույն տարում խանդավառությամբ կյանքի է կոչվել, և ստեղծվել է նորագույն այնպիսի խաղալիք, որը նախկինում չի եղել: Խաղալիքին տվել են Տամագուչի անունը, որը թարգմանաբար նշանակում է «ձու ժամացույց»:

Այդպես է սկսել աշխարհը նվաճած Տամագուչիի պատմությունը: Սկզբում վիրտուալ կենդանուն ստեղծել են միայն որպես GameBoy դյուրակիր կցորդիչի հավելում: Հետագայում ընկերությունը սկսել է արտադրել բոլորին հայտնի Տամագուչին որպես առանձին սարք, որի մեջ ապրում են էլեկտրոնային կենդանիները: Առաջին խաղալիքները եղել են ձվաձև և իսկապես նման են եղել երեք կոճակով ձվի: Այդ տեսքը համարվել է դասական, բայց որոշ ժամանակ անց տարբեր ընկերություններ սկսել են արտադրել ոչ ստանդարտ ձևերի և չափերի Տամագուչիների «կրկնօրինակներ», որոնք տարբերվել են բնօրինակից մի շարք գործառույթներով և կոճակներով: Խաղի սկզբունքն այն է, որ նախ անհրաժեշտ է «գնել» էլեկտրոնային ընտանի կենդանի: Որոշ մոդելներում եղել են լայն ընտրության հնարավորություններ՝ երեխաներից և տարօրինակ այլմոլորակայիններից մինչև արջեր և սագեր: Դրանից հետո կենդանու տերը պարտավոր է խնամել նրան՝ կերակրել, խաղալ, բուժել, լվանալ և մաքրել նրանց հետևից:

Կենդանին աճում է խնամքից, կամ սատկում պատշաճ խնամքի բացակայության պատճառով: Դա նույնիսկ հանգեցրել է ճապոնացի մի քանի երեխաների ինքնասպանության, որոնք չեն կարողացել իրենց սիրելի կենդանիներին փրկել մահից: Նման ողբերգական իրադարձություններից հետո որոշվել է հնարավորություն տալ վերսկսել խաղը, այսինքն, կենդանին չի սատկում, ինչպես նաև թողարկել են այնպիսի մոդելներ, որոնցում խնամքի բացակայությունը պարզապես բերում է ընդամենը ընտանի կենդանու տրամադրության անկման, այնուամենայնիվ, նա ապրում է՝ անկախ նրանից, նրան կեր տալիս են, թե ոչ: Տամագուչիի պահանջարկը շատ մեծ է եղել: Յուրաքանչյուր սեփականատեր անընդհատ հետևել է իր ընտանի կենդանուն, որը բաղկացած է եղել LCD էկրանին շարժվող սև կետիկներից, այդ խնամքը մարդկանց կտրել է աշխատանքից, իսկ երեխաներին՝ դասերից:

Տամագուչին տարածվել է ամբողջ մոլորակի վրա: Այնուամենայնիվ, այդ խաղալիքի ժողովրդականությունը արդեն վաղուց անցել է, մարդիկ մոռացել են իրենց Տամագուչիին, և այժմ դուք չեք հանդիպի մարդու, ով ոգևորությամբ սեղմում է փոքրիկ ձվաձև էլեկտրոնային խաղալիքի կոճակները: Այժմ այդ «ընտանի կենդանիները» տեղափոխվել են համակարգիչներ և հեռախոսներ, ձեռք են բերել ձայն, գույն, բնույթ և վերածվել «իրական» վիրտուալ կենդանիների, միևնույն ժամանակ դադարել են լինել Տամագուչիի նման: Բայց դեռ երբեմն հանդիպում է «Bandai» ֆիրմայի արտադրած այդ խաղալիքը դրա սիրահարների մոտ: Ավելացնենք, որ ընկերությունը առաջին Տամագուչիի հայտնվելուց 13 տարի անց ստեղծել է գունավոր էկրանով և սմարթֆոնին միանալու հնարավորությամբ Tamagotchi ID- ի խաղալիքը, և այն կրկին ունեցել է նույն երեք կոճակով ձվի տեսքը: Դրանից հետո՝ 2011 թվականին, «Bandai»-ն բարելավել է Տամագուչին և ստեղծել Tamagotchi- IDL մոդելը:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»