Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան


Երբ ուղեղի փոխարեն ստամոքսն է մտածում․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամենասարսափելին այն է, երբ մարդը կորցնում է զարմանալու ունակությունը: Այլևս ոչնչից չենք զարմանում՝ ո՛չ հրապարակներում հնչող ելույթներից, ո՛չ մարդկանց արտահայտած մտքերից, ո՛չ մի բանից: Դադարել ենք զարմանալ. կարծես թե, այն ամենն, ինչ արվում և ասվում է, այդպես էլ պետք է լիներ: Նյարդերից ամուր մարդիկ անգամ դեղատուփն անկողնու կողքի սեղանիկին են դնում քնելուց առաջ: Ի՞նչ իմանաս՝ հաջորդ պահին, հիմա արդեն երազում, ինչ մղձավանջ կտեսնես: Մեր կյանքն է մղձավանջ: Մեր առօրյան մի երկար ու վատ երազի է նման, մարդիկ էլ այդ մղձավանջի «հերոսներն» են: Նրանք ապրում են մեր կողքին, նրանք մեր պետության մի մասնիկն են: Պետություն: Իսկ մենք ունե՞նք պետություն: Կարծես թե՝ ունենք:

Կարծես թե՝ չունենք: Անկախության տարիներից ի վեր մենք չենք ցանկացել պետություն կառուցել: Եթե ցանկանայինք ու դառնայինք մեր երկրի լիարժեք, պահանջատեր քաղաքացիները, հիմա այս օրին չէինք լինի: Մենք գիտեինք, որ թուրքը մեր քթի տակ է, բայց մենք տեղական ու համապետական ընտրություններ էինք կեղծում, իսկ վերջում էլ հրավառություն անում: Մենք գիտեինք, որ մեր չեղած տնտեսությունը մի ուժեղ հարվածից, ինչպիսին նաև պատերազմն էր, համավարակը, կարող է փլուզվել: Բայց մենք շարունակում էինք թաքցնել հարկերը, «քցել» պետությանը: Ընդամենը տարբերակներն են փոխվել: Սա ինչ է, նորությո՞ւն է: Իհարկե, ոչ:

Մենք այդպես էլ չգիտակցեցինք, որ Արցախի չլինելիության պարագայում Ադրբեջանը «գալու» ու սահմանակից է դառնալու Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի մարզերին: Բայց ոմանք Արցախից օր առաջ ազատվելու կոչեր էին հնչեցնում, որ մենք լավ ապրենք, ասում էին Արցախը բեռ է, Արցախում տանում և զոհում եք մեր երեխաներին: Հիմա լա՞վ եք ապրում, հանգի՞ստ եք քնում: Մենք գնում էինք ընտրության 5000 դրամով, մենք վաճառում էինք մեր ու մեր երեխաների ձայնի իրավունքը, 5000 դրամը մեկ օրով կշտացնում էր մեր ստամոքսը և վերջ: Ինձ հիմա ավելի հաճախ թվում է, որ մեր ուղեղի փոխարեն մեր ստամոքսն է մտածում, դրա համար էլ պետություն կառուցել չենք կարողանում: Ի՞նչ է փոխվել հիմա: Համարյա ոչինչ: Հրապարակ են մտնում տարբեր մարզերից ու համայնքներից «բերված» մեր համերկրացիները: Լրագրողների տարբեր հարցերին պատասխանելով՝ հնչում են մտքեր, որոնք հասու չեն շատերի ուղեղին, ընկալելի չեն բանական, գիտակցող մարդկանց համար: Քարանում ես էկրանի առաջ:

Այդ ե՞րբ տգիտությունը դարձավ այսքան մարտնչող: Մարդիկ, որոնց խոսքն արժեքավոր է, ուղղորդող, խնդիրները վերհանող, լուծումներ առաջարկող, լռել են, որովհետև հրապարակ են մտել նրանք, որոնց հետ ես անձամբ չեմ կարող պետություն կառուցել: Նո՞ր պետք է կառուցենք, այո, որովհետև մենք պետություն չունենք: Բայց սա ցավի, ամոթի, հիասթափության մի կողմն է: Մյուս կողմում մի քանի հազար զոհ տված, Արցախը կորցրած, հասարակությանն ու պետությունը ոտնակոխ արած իշխանությունն է, որը ճառեր է ասում, խոսում ամեն ինչից, այդ ընթացքում հասցնում ներողություն խնդրել վերջին 2 տարի 10 ամսում թույլ տված բոլոր հնարավոր ու անհնար սխալների համար: Սխալների՝ իրենց ձևակերպմամբ:

«Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»,-ասում է այդպես էլ ղեկավար չդարձած, մշտապես միտինգավորի կարգավիճակում մնացած այն մեկ մարդը, ում իբր «սխալ են զեկուցում» իր ղեկավարած երկրում տեղի ունեցած պատերազմի տարբեր դրվագների մասին: Հուզվում է... տեսարանը ամբողջական չէր, պետք էր ծնկի իջնել, ժողովուրդը, որին դիմում էր ամեն պարբերությունից հետո, բավարարված կմնար իրենց «փրկչից»:

Իսկ վերջում կեցցեների հերթն է՝ կեցցե ազատությունը, որի արժեքն էլ այդպես չիմացանք, Հայաստանի Հանրապետությունը, որը ջլատեցինք և ուժասպառ արեցինք, մենք և մեր երեխաները, որոնք մեծ հավանականությամբ չեն ապրելու ազատ և երջանիկ Հայաստանում, Արցախը, որից գրեթե ոչինչ հայերին չմնաց, հայությունը, որը չգիտես թե ինչով է զբաղված, մեր բանակը, որի քայքայումը, ստորացումը ես, որպես քաղաքացի, ներկա իշխանություններին երբեք չեմ ներելու, և... տղերքը, որ այլևս մերն են լինելու միայն մեր հուշերում: Այս պատմության մեջ կան նաև մյուս կողմերը, որոնք զբաղված են հայրենիքի փրկությամբ, բայց, կներեք, իրենք ևս անկեղծ չեն: Պատկերացնենք ցանկացած իրավիճակ, որում կան մի քանի գործող անձինք, նաև մարդիկ, որոնք կողքից են հետևում իրադարձություններին, ծանոթ են բոլոր մանրամասներին: Նրանք լռում են ամբողջ ընթացքում, ոչինչ չեն անում, մեկ էլ, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, ստանձնում են փրկչի դերը:

Իսկ ինչո՞ւ էիք մինչ այդ լուռ, ինչո՞ւ չէիք խոսում, ինչո՞ւ չէիք փրկում: Ինձ միշտ վախեցրել է տգիտությունը, խուսափել եմ տգետ մարդու հետ բանավիճելուց, քանի որ վստահ եմ՝ նա ինձ կհաղթի, մենք նույն հարթակին չենք, և վեճի մի կետում ես կլռեմ, կպարտվեմ, տանուլ կտամ: Այդպես էլ պետականությունն ենք տանուլ տալիս, ամեն օր մի կարևոր բան ենք կորցնում, որովհետև չենք արժևորում այն, ինչ ունենք: Հիմա արդեն պատմությունն ավելի հասկանալի է դառնում շատերիս՝ ինչու ենք այդքան հաճախ պետականություն կորցրել, ինչու ենք արտագաղթել՝ հայրենիքում մնալու ու պայքարելու փոխարեն, ինչու և ինչպես ենք ցեղասպանվել ու բռնել գաղթի ճանապարհը: Այնպես, ինչպես հիմա: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի:

Վանո Սիրադեղյանը գրում էր. «...Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել և անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ»: Մենք այդպես էլ չարժևորեցինք մեր հաղթանակը, անկախությունը, պետությունը, որն ունեցանք, բայց չսովորեցինք կառուցել, շենացնել, չիմացանք, թե ինչպես պետք է վարվենք դրա հետ, որովհետև, փաստորեն, «հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»