Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին


Աչքի են ընկնում գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերությունները փչացնելու յուրահատուկ տաղանդով. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետությունների անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը արտաքին քաղաքականությունն է, որի դերը հատկապես կարևորվում է հակամարտությունների սրման պարագայում։ Եվ այս իմաստով պետք է հաշվի առնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատճառներից մեկն էլ դիվանագիտական ձախողումն էր։ Խնդիրն այն է, որ, ինչպես ցույց է տալիս տարբեր հակամարտությունների դեպքում գրանցված փորձը, դիվանագիտական ակտիվ աշխատանքի և հմուտ ջանքերի արդյունքում հնարավոր էր կանխել և վատթարագույն դեպքում գոնե կանգնեցնել պատերազմը։

Ու պատահական չէ, որ միջազգային քաղաքականության մեջ գրանցվում են դեպքեր, երբ ռազմական հաղթանակը դիվանագիտական պարտության է վերածվում, սակայն մեր դեպքում առաջին հերթին պարտությունը դիվանագիտական էր, քանի որ հայկական կողմը չկարողացավ համապատասխան աշխատանք տանել իր դաշնակից և գործընկեր երկրների հետ և մեզ ձեռնտու միջազգային միջավայր ձևավորել։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանը ցույց տվեց, որ նա ոչ միայն համապատասխան գիտելիքներ չունի արտաքին քաղաքականության բնագավառից, այլև աչքի է ընկնում յուրահատուկ տաղանդով գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերությունները փչացնելու հարցում։ Հենց Փաշինյանի կառավարման ընթացքում է, որ հայռուսական հարաբերություններն աչքի ընկան անկայունության և անորոշության բարձր մակարդակով, իսկ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցային գործընկերությունը շատ հարցերում ուղղակի ձևական բնույթ ստացավ։

Իսկ հիմա, երբ պատերազմից հետո մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է ՌԴ-ի հետ փոխգործակցության խորացումը, Փաշինյանն առանց կշռադատելու այնպիսի հայտարարություններ է անում, որով ոչ միայն գրգռում է ռուսական կողմին, այլև մեր դաշնակիցները սկսում են քամահրանքով վերաբերվել Հայաստանին։ Եվ պատահական չէ, որ Իսկանդերի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը մեծ ռեզոնանս առաջացրեց ռուսական փորձագիտական և պաշտոնական շրջանակներում։ Մի՞թե Փաշինյանը չէր պատկերացնում, թե ինչպիսի նշանակություն ունի «Իսկանդերը» ռուսական կողմի անվտանգային քաղաքականության համար և դրա վերաբերյալ իր անհիմն հայտարարություններն ինչ արձագանքի կարող են արժանանալ։ Արտաքին քաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում է, որ այս ընթացքում Հայաստանը հասցրեց իր հարաբերությունները փչացնել նաև Չինաստանի հետ։ Անցած տարվա հունիսին Հայաստանը միացավ ԱՄՆ պետքարտուղարության մի նախաձեռնության, որը կոչվում է «Կրոնական ազատության միջազգային ալ յանս»։

Փորձագետների գնահատմամբ, այս ալ յանսի իրական նպատակը Չինաստանում ապրող ույղուրների հարցը բարձրացնելն ու չինական կողմի վրա ճնշում գործադրելն է։ Դրա հետ մեկտեղ, այդ կրոնական ալ յանսի գործունեությունն ավելի շատ Թուրքիային է ձեռնտու, քանի որ ույղուրների հարցն իրենց պանթուրքական ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում։ Հենց դա էր պատճառը, որ սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, թե չինական կողմը փոշմանել է, որ Հայաստանում նոր և մեծ տարածք զբաղեցնող դեսպանատուն է կառուցել, որպեսզի երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդի։ Վերջերս էլ Հայաստանում գրանցված Boeing 737 ինքնաթիռի թեման առաջ եկավ, որը անհասկանալի պատճառներով հայտնվել էր Թեհրանում այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։

Դրանով, կարծես, Հայաստանը խցկվում է ԱՄՆ-Իրան հակասությունների դաշտ։ Եվ պատահական չէ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը, քանի որ ինքնաթիռը Իրանին փոխանցելու դեպքում դրանում ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում։ Բացի այդ, Իրանի ու Վրաստանի հետ համապատասխան աշխատանք այդպես էլ չտարվեց, իսկ դրա փոխարեն Ադրբեջանն է սերտորեն գործակցում այդ երկրների հետ։ Իրանի պաշտոնական շրջանակներն այս օրերին հայտարարում են, որ Իրանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրաված տարածքների վերականգնմանը, այդ թվում՝ ներդրումներ կատարելու տեսքով։ Իսկ Վրաստանը, որի տարածքով պատերազմի ընթացքում Թուրքիան ազատորեն սպառազինություններ էր տեղափոխում Ադրբեջան, այնքան է կարևորում Ադրբեջանի հետ հարաբերությունները, որ նորընտիր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է, թե վարչապետի պաշտոնում իր առաջին այցը Ադրբեջան է կատարելու։

ՀՀ ղեկավարությունն ընդհանրապես չի կարողացել աշխատել նաև Մինսկի խմբի համանախագահների հետ, դրա արդյունքում է, որ թե՛ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման պահին, թե՛ դրա ընթացքում և թե՛ պատերազմի ավարտից հետո, երբ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, թիրախավորում խաղաղ բնակչությանը և հրաժարվում է հայկական կողմին փոխանցել ռազմագերիներին, համանախագահներն այս առիթով լռում են կամ հստակ դիրքորոշում չեն ձևակերպում, որի միջոցով հնարավոր կլիներ ճնշում գործադրել և դատապարտել Ադրբեջանի գործողությունները։

Այսպես Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումների շարքը կարելի է երկար շարունակել, սակայն այս ամբողջը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունները, նախկինում եղածի վրա ավելացնելու փոխարեն, առկա դիվանագիտական նվաճումները ևս ջուրն են գցում և, մեծ հաշվով, Հայաստանի համար ուղղակի բեռ են դարձել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը