Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից


Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունները ողջ թափով պատրաստվում են ընտրությունների՝ չնայած այն հանգամանքին, որ դեռևս հաստատ չէ՝ իրապես ընտրություն տեղի կունենա, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանին հավատալը նույնն է, ինչ մաղով ջուր կրես աղբյուրից: Հընթացս վերջինս փորձում է իր վրայից թոթափել կապիտուլ յացիայի և պարտության բեռը և այնպիսի նոր իմիջով հանդես գալ, թե ինքն ի վիճակի է ժողովրդին դուրս հանել հուսահատության ճիրաններից ու նոր հույսեր ներշնչել։ Իսկ կա՞ որևէ իրողություն, որ պատերազմից հետո դեպի դրականն է փոխվել, իհարկե, ոչ։

Որքան ժամանակն անցնում է, այնքան խորն ենք գլորվում ճգնաժամի հորձանուտը։ Նայեք երկրում առկա բարձիթողի ու անկայուն վիճակին, անվտանգության ոլորտի բացերին ու ստեղծված անորոշություններին, օրեցօր ավելացող գնաճին, հուսահատության մթնոլորտի թանձրացմանն ու արտագաղթի նոր հոսքին, և ամեն ինչ պարզ կդառնա։ Բայց այս ամենը չի խանգարում, որ թավշյա առաջնորդը փորձի թացը չորի հետ խառնել։ Երկար ժամանակ իրեն ուղղված քննադատությունների մասին խորհելուց հետո ի վերջո Փաշինյանը հանդես եկավ ընդարձակ ելույթով։ Այդպես նա օրերս խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցը, բայց ամեն ինչի մասին խոսեց, բացի բուն զեկույցից։ Չնայած ի՞նչ կարող էր խոսել 2020 թ.-ի կատարողականի մասին, երբ կառավարությունը այն ամբողջովին տապալել է։

Շատ-շատ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փորձեր իշխանությունների սխալների համար հայցել հանրության ներողամտությունը, բայց այդ դեպքում ինքն իրեն չէր հարգի, եթե իր ոճի համաձայն մեղադրական ճառ չարտասաներ նախկին իշխանությունների կառավարման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ու իրեն արդարացնելու համար գնացել, փորփրել էր նախկին իշխանությունների ելույթները, հարցազրույցները, առանձին տողեր հանել, որպեսզի դրանցից մեջբերումներ անի ու նրանց մեղադրի ձախողումների ու պարտության հարցում։ Կարծես թե բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ այս երեք տարիների կառավարման ու ձախողումների հիմնական պատասխանատուից։ Եվ դեռ քարոզարշավը չսկսված՝ Փաշինյանն իրեն արդեն լիովին քարոզարշավի մեջ է պատկերացնում։ Իրեն թվում է, որ ինչքան շատ էմոցիոնալ ձևով արտահայտվի ու գոռգոռա, այնքան հանրությունն ավելի շատ է իրեն հավատալու։ Բայց Փաշինյանի ելույթը փաստարկվածության առումով շատ հակասական էր, քանի որ դրա որոշ հատվածներ ուղղակի հակասում էին միմյանց, իսկ որոշ մասեր էլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարություններին։

Բացի այդ, ելույթի մեջ առկա էին նաև առանձին մասեր, որ ընդհանրապես տրամաբանությունից դուրս են։ Տպավորություն էր, որ Փաշինյանը միտումնավոր ձգտում է այնպես խճճել փաստերը, որ ոչ ոք չկարողանա գլուխ հանել։ Ու նրա հայտարարություններն այնքան խճողված ու անհեթեթ էին, որ անգամ նախկին երեք նախագահները հարկ չհամարեցին լուրջ և փաստարկված ձևով արձագանքել՝ մասնավորաբար պատասխանելով, թե «ինչ ուզում է, թող դուրս տա», կամ՝ «միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր», կամ էլ՝ «նրան պատասխանելն անիմաստ է»։ Իսկ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը: Նա, կարծես, հերթական փորձն է կատարում հակասական փաստերով ու պոպուլիզմով մանիպուլացնել քաղաքացիներին ու բթացնել հանրության զգացողությունները և խաղալ հասարակության էմոցիաների վրա։ Ուշագրավ է, որ իրեն պետության ղեկավար համարող անձը երկրի ամենաբարձր ամբիոնից մի շարք վրիպակներ թույլ տվեց։

Եթե, իհարկե, դրանք կարելի է վրիպակ համարել, այլ ոչ թե դիտավորություն: Օրինակ՝ նա Արցախի տարածքներն անվանեց «Ադրբեջանի տարածքներ», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Ֆրանսիայի նախագահ», և այլն։ Անգամ արտերկրյա մամուլում Փաշինյանի ելույթն իր «վրիպակներով» ուշադրության արժանացավ։ Բայց հիմա կասեք, թե այդ ո՞ր մի երկրի ղեկավարն է, որ վրիպակներ թույլ չի տալիս իր հայտարարություններում։ Թերևս ոչ մի ղեկավար էլ ապահովագրված չէ լեզվի սայթաքումից, բայց Փաշինյանի դեպքում դրանք ավելի շատ օրինաչափություն են, քան բացառություն՝ մի կողմից, և մյուս կողմից, նորից կրկնենք, հնարավոր է, որ դրանք կա՛մ ենթագիտակցական մտածողության, կա՛մ դիտավորության արդյունք են: Փաշինյանն այս երեք տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ ինքը երկրի ղեկավար է, այլ ոչ թե նախկին խմբագիր կամ ընդդիմադիր պատգամավոր, որն ինչի մասին ուզում, գրում էր կամ լեզվին եկածն ասում:

Արդեն գործադիրի ղեկավարի կարգավիճակում իր ելույթի ցանկացած հատված կամ իր յուրաքանչյուր քայլ պետք է լինի մտածված ու կշռադատված, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ու այս հանգամանքն ազդում է ոչ միայն իր, այլև երկրի հեղինակության վրա։ Մանավանդ արտերկրյա հանդիպումների ժամանակ Հայաստանի ղեկավարը պետք է տիրապետի արարողակարգային յուրաքանչյուր մանրուքի, այնինչ Փաշինյանի անլուրջ վերաբերմունքի պատճառով Հայաստանին արտաքին աշխարհում արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան