Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը


Ձերբակալեք դրանց, ընկերներ, ձերբակալեք գոնե մեր երեխաների խաթեր համար․ Բորիս Ավագյան

Հարցազրույց

Երեկվանից հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզում՝ Սև լճի հատվածում 3.5 կիլոմետր խորացել են դեպի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, հատել են այն, տեղավորվել և չեն հեռանում՝ պատճառաբանելով, թե իրենց մոտ քարտեզ կա և այդ քարտեզով տարածքն իրենց է պատկանում։ Գնդապետ Բորիս Ավագյանին հարցրինք, թե տվյալ դեպքում ինչպիսի՞ն պիտի լիներ պետության ադեկվատ արձագանքը, նորմա՞լ է, երբ փորձում են բանակցել, որպեսզի ադրբեջանցիները հեռանան․

«Առաջին հերթին մենք այս իրադարձությանը պիտի մոտենանք իրավաբանորեն, որովհետև իրավաբանորեն, փաստացի, կա 2 տարբերակ․ կա՛մ այդ 200 զինված ադրբեջանցիները ահաբեկիչներ են, կա՛մ Ադրբեջանի զինված ուժերը պաշտոնապես ընդունում են, որ դա զինված ուժերի մի ջոկատ է, և այդ դեպքում ենք փաստացի ունենք ադրբեջանական զինված ուժերի հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, և ոչ մի նշանակություն չունի՝ նրանք 3.5 կիլոմե՞տր են ներխուժել, թե՞ 35։ Այսօր 3.5 կիլոմետր է, վաղը 5 հազար հոգանոց ադրբեջանական զինված ուժերի մի ջոկատ  կարող է գալ, կանգնել Սևան քաղաքում, ասել, որ լիճն էլ է մերը, կարող ենք ասել՝ մենք մի հատ քարտեզ ենք գծել, սա էլ է մերը։ Մենք, ինչ է, պետք է բանակցե՞նք նրանց հետ։ Փաստացի մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ, առաջին հերթին, չի հարուցվել քրեական գործ։

Ես պահանջում եմ գլխավոր դատախազից, որ նա անմիջապես հարուցի քրեական գործ, դա դեռ երեկ պիտի արած լիներ, պետք է քրգործ հարուցվի այն փաստի շուրջ, որ ապօրինի հատվել է ՀՀ պետական սահմանը և դրանից հետո պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերն են հատել, և եթե ադրբեջանական կողմը ընդունում է, որ դա ԶՈՒ ջոկատ է, այդ դեպքում նրանք պետք է գերեվարվեն, որովհետև նրանք ներխուժել են մեր ինքնիշխան տարածք։ Ինձ համար անհասկանալի է այն դիրքորոշումը, որ այն դեպքում, երբ մենք Բաքվում ունենք ապօրինի գերեվարված տղաներ, որոնց որ ապօրինի կերպով անվանում են ահաբեկիչներ, և մենք այսօր, այս պահին մեր տարածքում ունենք 200 ադրբեջանցի, որոնք զենքով ներխուժել են մեր՝ ՀՀ տարածք և մենք նրանց չենք գերեվարում, մեր զինված ուժերը ինչ-որ բանակցություններ են տանում։ Մենք տեսանք, որ զինված ուժերի ողջ ղեկավարությունը այսօր վարչապետի մոտ էր, ուրեմն ո՞վ է տանում այդ բանակցությունները, կորպուսի հրամանատարնե՞րը։ Սյունիքի մարզպետը հայտարարություն է անում, ասում է՝ երևի մոլորվել են, կարող են մոլորվել ոչխարները, բայց չեն կարող 200 հոգի զինված մարդիկ գալ , ներխուժել մեր տարածք, կանգնել 3-րդ օրը, և մարզպետը, ելնելով գործող իշխանությունների սովորությունից, հասարակությանը մոլորության մեջ է գցում։ Այսօր վարչապետը խոստովանում է, որ ներխուժել են ՀՀ տարածք, և ոչ մեկ չի ասում՝ ձերբակալեք դրանց, ընկերներ, ձերբակալեք գոնե մեր երեխաների խաթեր համար, որոնք արդեն 7-րդ ամիսն է գտնվում են Բաքվում։ Ինչո՞վ են զբաղվում 1-ի և 4-րդ բանակային կորպուսները, գնացեք, գերեվարեք, ընկերներ»,- պատասխանեց Ավագյանը։

Դիտարկամը, թե գուցե վախենում են, որ նոր պատերազմ կարող է սկսվել, Ավագյանը պատասխանեց․

«Եթե վախենում են, եթե այս իշխանությունը չի հասկանում, թե ոնց ապահովի մեր երկրի անվտանգությունը, ես նրանց կարող եմ հուշել։ Առաջին հերթին թող դիմեն ՀԱՊԿ-ին, թող ասեն՝ մենք չենք կարողանում մեր պետական սահմանը պահել, ադրբեջանցիները երբ ուզում մտնում, որտեղ ուզում կանգնում են։ Պաշտոնապես դիմեն ՀԱՊԿ-ին, ոչ թե պատերազմի ժամանակվա նման, երբ 44 օր չէին դիմում ու ասում էին, թե ամեն ինչ նորմալ է։ Պիտի հասնեն Երևան, նո՞ր դիմենք, բա եկել մտել են մեր տարածքը, չես կարողանում, վախենում ես պատերազմից, դիմի, թող Դուսաստանը վերականգնի քո այն պետական սահմանը, որը կա։ Եթե դու փաստացի հրաժարվել ես քո պետական սահմանի պաշտպանությունից, ուրեմն դու պիտի ընդունես այդ փաստը, ասես՝ գիտեք ինչ՝ մենք չունենք ռեսուրս, մենք չունենք ուժ՝ մեր պետական սահմանը պահելու համար, դրա համար մենք դիմում ենք ՌԴ-ին, որովհետև ունենք պայմանագրեր և մեր դաշնակիցը մեզ պետք է օգնի, որովհետև մենք գտնվում ենք հարձակման տակ, մեզ վրա հարձակվել են, մտել են մեր երկրի տարածք, վաղը կգան, Օպերայում կկանգնեն»։

Անդրադառնալով իշխանական շրջանակների այն պնդումներին, թե նորմալ է,որ չպահվող դիրք են տեսել ու առաջ են եկել, և եթե մեր զինվորներ էլ տեսնեին չպահվող դիրք, առաջ կգնային, Ավագյանն ասաց․

«Դե եթե նորմալ է, թող իրենք խորանան 3.5 կիլոմետր, դե թող վաղը խորանան, ես դա ուզում եմ տեսնել, թող 50 մետր խորանան մեր զինված ուժերը, ես ուղղակի համոզված եմ, որ նրանց կգերեվարեն ադրբեջանցիները։ Եթե մեր ազգը միշտ այսպիսի ընկճված վիճակում պիտի լինի, որ նրանք ինչ ուզեն անեն, միայն թե կռիվ չլինի, ուրեմն մենք մեր պետականությունը կորցրել ենք, ուրեմն մենք պիտի հրաժարվենք մեր պետականությունից, ասնեք, որ պետականություն չունենք, մեզ պետականություն պետք չէ, մենք ծառայի պես կապրենք, միայն թե կարևորը մեզ չսպանեն, ով էլ ինչ ուզում է, թող տանի» ։

 

Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան