Yerevan, 27.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը չեղարկման եզրին է. ԿԳՄՍՆ որոշել է չսատարե՞լ ազգային մշակույթին

Culture

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը, որը ստեղծվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ դեռեւս 12 տարի առաջ, եւ մշտապես անցկավել է պետական աջակցությամբ, չեղարկման եզրին է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբանյանը, ով միչեւ բուն խնդրին անդրադառնալը, ներկայացրեց փառատոնի առաքելությունը մեր մշակույթի զարգացման և տարածման գործում:

Բալբանյանի խոսքով՝ սա միակ փառատոնն է, որն անցկացվում է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ, միակը, որ չի պարունակում իր մեջ ոչ մի կոմերցիոն տարր,այլ միտված է բացառապես հայկական դասական երաժշտության արժեքների պահպանմանն ու տարածմանը. «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գլխավոր նպատակն է թվայնացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ձայնագրել և տարածել` հանրահռչակելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ամբողջ աշխարհում: Փառատոնային ծրագրերում մշտապես ներկայացվել են նաև ժամանակակից կոմպոզիտորներ: Այս փառատոնի կարևորությունը մշտապես գնահատել են ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այնպես էլ պրոֆեսիոնալ ակադեմիական հանրությունը: 11 տարիների ընթացքում թվայնացվել են ավելի քան 350 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, կատարվել են 150 համերգային ձայնագրություններ: Հենց այս փառատոնի շնորհիվ բազմաթիվ հայ կոմպոզիտորներ հանրահռչակվել են արտերկրում` աշխարհի ամենանշանակավոր բեմերում: Այսօր, առավել քան երբեք, հայ դասական երաժշտության հանրահռչակումը, կարծում ենք, պետք է լիներ մեր պետության ուշադրության կենտրոնում, սակայն իրողությունը այլ է»:

Ըստ ընթացակարգի, ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ մշակութային ծրագրերի աջակցության նպատակով: Որպեսզի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կայանա իր մշտապես իրականացվող ժամկետներում, մրցույթը պետք է անցկավեր դեռ նախորդ՝ 2020թ. տարեվերջին, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, դրամաշնորհային մրցույթը չի հայտարարվել. «Եթե նույնիսկ դեկտեմբերին չէր ստացվում, ապա հունվարին մենք դիմում էինք նախարարությանը, ասում էինք, որ փետրվար-մարտ ամիսներին տեղի է ունենալու Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` մանրամասն ներկայացնելով  փառատոնային ծրագիրը` թվայնացվող, կատարվող, ձայնագրվող ստեղծագործությունների մասին տեղեկատվությունը: Ողջ ծրագիրը տալիս էինք եւ նշում, թե որքան գումար կարող ենք ապահովել ՊՈԱԿ-ի միջոցներից՝ հովանավորներ գտնելու միջոցով, իսկ կոնկրետ նոտաների թվայնացման աշխատանքները իրականացնելու նպատակով խնդրում էինք ֆինանսական աջակցություն նախարարությունից: Դրամաշնորհ հայտարարելու գործընթացը շատ ուշացավ, մենք ակնկալում էինք պատասխան գոնե ապրիլին, եւ համաձայնեցնելով տեղափոխեցինք փառատոնի անցկացումը մայիս ամսին: Եվ քանի որ պատասխանը ուշանում էր, իսկ նախապատրաստական աշխատանքները այս պարագայում ժամանակ են պահանջում, մենք, սկսեցինք թվայնացման աշխատանքները և հայտարարեցինք փառատոնի մասին: Հիմա մենք մնացել ենք միայնակ այդ ֆինանսական բեռի տակ, քանի որ նախարարությունը ոչ պատասխան է տալիս, ոչ էլ գումար: Փառատոնը հայտնվել է վակումի մեջ: 11 տարի այս փառատոնը համաֆինանսավորվել է նախարարության կողմից մենք չէինք կարող ակնկալել, որ գերակա հանդիսացող նախագիծը կարող է չեղարկման վտանգի տակ հայտնվել»:

Ինչպես իր խոսքում նշեց Բալբանյանը, թվայնացված նյութերը, հատկապես արխիվներից վերցված ձեռքագիր նոտաները, միայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի սեփականությունը չեն դառնում, դրանք հանձնվում են արխիվ, տրամադրվում են թանգարաններին, ինչպես նաև այլ կոլեկտիվներին. «Այս փառատոնի անցկացումը պայմանավորված չէ միայն համերգների անցկացումով, նրա կազմակերպման եւ անցկացման նպատակն է մնայուն արժեք ստեղծելն է ինչպես ներկա այնպես էլ ապագա սերունդների համար»:

Ի տարբերություն այլ փատառոնների, այս դեպքում կազմակերպչական աշխատանքներն անհնար է կազմակերպել մեկ-երկու ամսում. «Փառատոնը ունի գեղարվեստական խորհուրդ, որի կազմում են Վարդան Աճեմյանը, Հասմիկ Պապյանը, Մհեր Նավոյանը Երվանդ Երկանյանը և շատ ուրիշ պատկառելի և նշանակավոր երաժիշտներ և արվեստագետներ և հենց իրենց հովանու ներքո էլ անցնում է փառատոնը, իրենց որոշմամբ են ընտրվում առաջնահերթությունները ընտրված փառատոնային ծրագրերի»:

Բալբանյանը նաեւ տեղեկացրեց. «Մենք կանգնած ենք այնպիսի իրավիճակի առջեւ, որ այս պահին չունենք պատասխան նախարարությունից, բայց նաև մեր արժանապատվությունը և խոսքի արժեքը թույլ չեն տալիս մեզ հետ կանգնել մեր նպատակներից: Մեծ հույս ունենք, որ պետությունը ուշադրություն կդարձնի այս խնդրին և լուծում կտա` չթողնելով մեզ միայնակ այս ֆինանսական բեռի տեկ»:

Նշենք նաև, որ բանավոր հարցմանը պատասխանը չստանալուց հետո, NEWS.am-ը դիմել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղ խոստացել են պատասխանել հարցմանը՝ օրենքով սահմանված ժամկետում:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia